COMMUNITY ACTION GLOBAL IMPACT

Նորություններ

Որոնում

Ամսաթիվ

X
alt

04.04.2024

Բազմակի օգտագործման պայուսակներ կարելու աշխատարան

«Ասա ո՛չ պլաստիկ տոպրակին» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ աշխատարան Հայաստանի բնության պետական թանգարանում։

alt

26.01.2024

Էկվատոր մրցանակի հայտերի հրավեր

ՄԱԶԾ-ն հայտարարում է Equator Prize 2024-ի հայտերի գլոբալ հրավերի մեկնարկի մասին:

alt

29.12.2023

Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելու միահամուռ ջանքերը

ՄԱԶԾ-ն աջակցել է նորարարական ստորջրյա տեխնոլոգիայի ներդրմանը։

alt

16.10.2023

Վերջնաժամկետը երկարացվել է

Վերջնաժամկետը երկարացվել է

alt

02.10.2023

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ- Հայաստանում ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեին անդամակցության համար

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեին անդամակցության համար

alt

12.09.2023

Շրջադարձային կետ Վահանի կյանքում․ հաջողված պատմություն

Վահանը Վանաձոր քաղաքից է, իր ընտանիքի միակ աշխատող ուժը։

alt

11.09.2023

Ծրագրերի կայունության գրավականը

Մոտ 14 տարի առաջ տեղադրված արևային համակարգը գործում է անխափան առայսօր։ Ո՞րն է այս կայունության բանաձևը։

alt

18.07.2023

Կանաչ գիրք

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրը նպաստել է երիտասարդների էկոկրթության ամրապնդմանը արդի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։

alt

06.07.2023

Ջրամբարի բացումը Լեռնավանում

Հուլիսի 6-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի, գործընկեր կազմակերպությունների, համայնքի ներկայացուցիչներ մասնակցեցին Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում կառուցված ջրամբարի պաշտոնական բացմանը։

alt

22.06.2023

Հաստատվել է երեք դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց երեք դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին՝ Հողերի դեգրադացիայի և Կարողությունների զարգացման կիզակետային ոլորտներում։ Հաստատված ծրագրերից մեկն ուղղված պլաստիկի թափոնների խնդրի լուծմանը՝ ընդգրկելով ոչ պլաստիկին արշավը, որը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից։

alt

07.06.2023

«Կանաչ գիրք» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Էկո-կաֆե» աշխատաժողովը՝ ուսուցիչների մասնակցությամբ

Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին արդիական տեղեկատվական տեխնոլոգիաներով քննարկելու հարթակի ստեղծումը միտված է դպրոցահասակների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու գործուն քայլերով այդ խնդիրներին նորարարական լուծումներ տալուն։ Ս․թ հունիսի 7-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատաժողով-քննարկում՝ «Էկո-կաֆե» խորագրով՝ «Կանաչ գիրք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ։

alt

10.05.2023

Կանաչ տնտեսության օրակարգը

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ քաղացիական հասարակության, գիտական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

alt

18.11.2022

Հաստատվել է հինգ դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց հինգ դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին Կենսաբազմազանության պահպանության, Հողերի դեգրադացիայի և Կլիմայի փոփոխության մեղմման կիզակետային ոլորտներում։ Հաստատված ծրագրերից մեկը ռազմավարական ծրագիր է, որն ուղղված է էներգետիկ անվտանգության և կլիմայական դիմակայունության ապահովմանը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճգնաժամից տուժած համայնքներում։

alt

08.11.2022

Զրո թափոն միջոցառումը Օհանյան կրթահամալիրում

2022թ․ նոյեմբերի 8-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, կառավարության և Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները Օհանյան կրթահամալիրում մասնակցեցին ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Այ-էս-Էս-Դի ՀԿ-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը։ Միջոցառումը ներառում էր ծառատունկ դպրոցի այգում և կոմպոստացման տեխնոլոգիայի ցուցադրում, որի նպատակն էր խթանել զրո թափոնի մշակույթն ու բարձրացնել դպրոցահասակների շրջանում կոմպոստացման կարևորության մասին հանրային իրազեկվածությունը։

alt

24.10.2022

Երիտասարդների հզորացում

ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրն աջակցել է կլիմայի փոփոխությանն երիտասարդության ներգրավմանը՝ Տավուշի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի վեց տեխնիկական քոլեջներում ցածր ածխածնային էներգիայի կրթական կենտրոնների ստեղծման միջոցով:

alt

23.09.2022

ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կանաչ էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների ներդրմանը՝ բարձրացնելու էնէրգետիկ անվտանգությունը և կլիմայական դիմակայունությունը սոցիալական բարձր խոցելիություն ունեցող համայնքներում:

alt

20.07.2022

Կայացավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային հանդիպումը․ կրթական մոդուլների մշակումը, թվայնացումն ու հասանելիությունը՝ օրվա քննարկման հիմնական թեմա

Սույն թվականի հուլիսի 20-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային միջոցառումը։ Ծրագիրը իրականացվում է Կանայք Կլիմայում և Էներգետիկայում ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։

alt

10.06.2022

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) տեղեկացնում է ԳԷՀ ՌԹԲՀ միջոցների նոր հատկացման մասին՝ Կենսաբազմազանության, Հողերի դեգրադացիայի և Կլիմայի փոփոխության թիրախային ոլորտներում դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար։ Դիմումները ընդունվում են պարբերաբար` ողջ տարվա ընթացքում, միայն գրանցված ազգային ՀԿ-ներից, որոնք չունեն օտարերկյա հիմնադիրներ: Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 50,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

alt

26.05.2022

Հաստատվել է երեք դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց երեք դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են հետևյալ ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին․ Կայուն գյուղատնտեսություն և ձկնարդյունաբերություն, պարենային անվտանգություն և ՔՀԿ-պետություն-մասնավոր հատվածի միջև քաղաքականության և պլանավորման ոլորտում երկխոսության հարթակներ։

alt

01.12.2021

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ստացել է Էներգետիկայի գլոբալ ազգային մրցանակ ՄԱԶԾ/ԳԷՀ ՓԴԾ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի համար

«Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» վերնագրված ծրագիրը ստացել է աշխարհի ամենանշանավոր բնապահպանական մրցանակներից մեկը․ Էներգետիկայի գլոբալ ազգային մրցանակ 2021։ ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի (ՓԴԾ) կողմից ֆինանսավորված ծրագիրը հաջողությամբ իրականացվել է Էներգետիկայի հայկական գործակալություն հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով նպաստելու ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին