COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
...

Հաստատվել է երեք դրամաշնորհային ծրագիր

22.06.2023

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց երեք դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին՝ Հողերի դեգրադացիայի և Կարողությունների զարգացման կիզակետային ոլորտներում։ Հաստատված ծրագրերից մեկն ուղղված պլաստիկի թափոնների խնդրի լուծմանը՝ ընդգրկելով ոչ պլաստիկին արշավը, որը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից։ 

ԳԷՀ ՓԴԾ-ն տրամադրում է փոքրածավալ դրամաշնորհներ համայնքային և ոչ կառավարական կազմակերպություններին` իրականացնելու ծրագրեր, որոնք համահունչ են ԳԷՀ ռազմավարական առաջնայնություններին: ՓԴԾ համապարփակ աջակցությունը ուղղված է կարևորագույն գլոբալ բնապահպանական խնդրների լուծմանը ԳԷՀ հետևյալ ոլորտներում. կենսաբազմազանության պահպանում, կլիմայի փոփոխության մեղմում, հողերի դեգրադացիա, միջազգային ջրերի դեգրադացիա և վտանգավոր քիմիական նյութերի` ներառյալ ԿՕԱ-ների օգտագործում ու հեռացում: Անդրադառնալով այս խնդիրներին՝ ՓԴԾ-ն փորձում է իրականացնել աղքատության նվազեցման և տեղի բնակչության դերի բարձրացմանն ուղղված նպատակները, որպես կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համապարփակ գործոններ:

 

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին