COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
...

Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելու միահամուռ ջանքերը

29.12.2023

Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելու միահամուռ ջանքերով ՄԱԶԾ-ն աջակցել է նորարարական ստորջրյա տեխնոլոգիայի ներդրմանը լճի հատակը մաքրելու նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով տեղական կարողությունները տեխնոլոգիական լուծումներին տիրապետելու և վերամշակված ապրանքների արտադրությամբ ու վաճառքով զբաղվելու համար։ Կարևորագույն նվաճումներից է լճի հատակի շուրջ 137 քառակուսի կիլոմետր մակերեսի սքանավորումը, որի արդյունքում լճից դուրս է բերվել ավելի քան 2600 լքված ցանցեր՝ ընդհանուր 6 տոննա քաշով։ Դուրս բերված ցանցերն, այնուհետև, վերածվել են հուշանվերների՝ հավելյալ եկամուտ ստեղծելով տեղական բնակչության համար։ Դիտե՛ք տեսանյութը առավել իմանալու համար։

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին