COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
Home : ՀՏՀ
faq
Ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել

Հաճախ տրվող հարցեր

ՀՏՀ
1. Ինչպե՞ս կարելի է դիմել Փոքր դրամաշնորհների ծրագրին

Դիմելու ընթացակարգը ենթադրում է մի քանի պարզ հաջորդական քայլեր, որոնք ներկայացված են գլխավոր էջի «Ինչպես դիմել» խորագրի ներքո։  Առաջին հերթին հարկավոր է 1 էջով ներկայացնել գաղափարը, որտեղ նկարագրված կլինեն խնդրի հրատապությունը, կապը ՓԴԾ-ի ռազմավարության ու կիզակետային ոլորտի հետ, առաջարկվող նորարարությունը, նախատեսվող բյուջեն, իրականացման ժամանակահատվածը։ Գաղափարի ուսումնասիրությունից հետո Ձեզ կառաջարկվի լրացնել ծրագրային հայտն ու բյուջեն, որտեղ առավել մանրամասն կներկայացվի ծրագրի իրականացման նպատակը, ակնկալվող արդյունքներն ու սոցիալական, բնապահպանական, կարողությունների զարգացման օգուտները։ Նախագծերի դիմումները պետք է ավարտուն տեսքով և կից ուղեկցող նամակով ներկայացվեն Հայաստանում ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգողին: Դիմումների փաթեթները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` Ազգային համակարգողի էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]):

2. Որքա՞ն է տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը։

50,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

3. Ո՞վ կարող է դիմել Փոքր դրամաշնորհների ծրագրին

ՓԴԾ Հայաստանը ընդունում է դրամաշնորհային հայտեր բացառապես գրանցված ազգային ՀԿ-ներից, որոնք չունեն օտարերկյա հիմնադիրներ, պարբերաբար` ողջ տարվա ընթացքում:

4. Որոնք են դրամաշնորհի տրամադրման հիմնական պահանջները

ԳԷՀ-ի հիմնական պահանջն է նախագծերի համաֆինանսավորման ապահովումը 1:1 հարաբերակցությամբ` դրամային և ոչ դրամային (աշխատանք, սարքավորումների օգտագործում, նյութեր և այլն) ներդրումների հավասար մասնաբաժնով: Դրամաշնորհները կարող են տրամադրվել այն ծրագրերի համար, որոնք ընդգրկում են Հայաստանի 1400-2400 մ բարձրությունների վրա գտնվող միջին լեռնային գոտու տափաստանային և անտառային լանդշաֆտները։

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին