COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նորություններ
  • Կայացավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային հանդիպումը․ կրթական մոդուլների մշակումը, թվայնացումն ու հասանելիությունը՝ օրվա քննարկման հիմնական թեմա
...

Կայացավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային հանդիպումը․ կրթական մոդուլների մշակումը, թվայնացումն ու հասանելիությունը՝ օրվա քննարկման հիմնական թեմա

20.07.2022

Սույն թվականի հուլիսի 20-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային միջոցառումը։ Ծրագիրը իրականացվում է Կանայք Կլիմայում և Էներգետիկայում ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։

Ծրագրային մեկնարկի հանդիպմանը ներկա էին ոլորտային պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ներկայացվեցին իրականացվող ծրագրի նպատակները, ոլորտի հիմնական բացերն ու դրանք նորարարական եղանակով լուծելու մոտեցումները։ 

 ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը կարևորեց դպրոցականների համար Հայաստանի էկոհամակարգերի, բնապահպանական խնդիրների, կլիմայի փոփոխության և ազդեցության մեղմման և հարմարվողականության վերաբերյալ կրթական արտադասարանային մատչելի թվային մոդուլների նշանակությունը, որոնք հասանելի կլինեն մայրաքաղաքից հեռու գտնվող ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, դպրոցականներին և այլ հետաքրքրված անհատներին։  

Հենվելով ՓԴԾ-ի կողմից նախկինում ֆինանսավորված «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի արդյունքների վրա՝ նախատեսվում է մոդուլների մշակումը և փորձարկումը կառուցել տեսական և գործնական վարժությունների և խաղերի վրա:

Հանդիպման ընթացքում ներկաները նույնպես կարևորեցին ծրագրի արդիականությունը, ինչպես նաև հանդես եկան համագործակցության պատրաստակամությամբ։  

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին