COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
...

Ջրամբարի բացումը Լեռնավանում

06.07.2023

Հուլիսի 6-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի, գործընկեր կազմակերպությունների, համայնքի ներկայացուցիչներ մասնակցեցին Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում կառուցված ջրամբարի պաշտոնական բացմանը։

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՀՀ պետական սուբվենցիոն ծրագրի և այյ գործընկեր կազմակերպությունների կողմից աջակցություն ստացած ծրագրի շրջանակներում ցուցադրվել է հողի և ջրի կայուն կառավարման գործելակերպ Լեռնավան և Շենավան բնակավայրերում՝ կառուցելով ջրի կուտակման ավազան Լեռնավանում՝ 10,000 մ3 և Շենավանում՝ 4000 մ3 ծավալներով։ Ջրավազանները հարմարեցված են բնական ռելիեֆին, որտեղ ներդրվել են նորարարական և ծախսարդյունավետ տեխնոլոգիաներ և լուծումներ, ներառյալ՝ հիդրոմեկուսիչ թաղանթի կիրառումը՝ որպես այլընտրանք ավանդական երկաթբետոնին: Բացի այդ, կառուցվել է 12 կմ երկարությամբ ոռոգման ջրի ցանց Լեռնավանում և 17 կմ երկարությամբ ոռոգման ցանց՝ Շենավանում, որոնք կնպաստեն երկու բնակավայրերի մշակովի հողատարածքների վերականգնմանը։ 

Ծրագիրն անմիջականորեն կնպաստի Լեռնավան և Շենավան բնակավայրերում 400 տնային տնտեսությունների կեսնամակարդակի բարելավմանը, քանի որ նրանք կսկսեն մշակել նախկինում լքված 160 հեկտար հողատարածքները։ 

 «Լեռնավանում ՄԱԶԾ-ն ՀՀ Կառավարության հետ սերտ գործընկերությամբ աջակցել է ջրային ռեսուրսների խելամիտ կառավարմանը հողերի դեգրադացիան մեղմելու, գյուղատնտեսական արտադրողականությունն ու արդյունավետությունը բարելավելու և գյուղացիական տնտեսությունների՝ կլիմայական խոցելիության հանդեպ դիմակայունությունը բարձրացնելու համար»։

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին