COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
...

Կանաչ տնտեսության օրակարգը

10.05.2023

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ քաղացիական հասարակության, գիտական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Կանաչ օրակարգի» նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին դարձել է արդիական ու կենսական նշանակություն ունի Հայաստանի կայուն զարգացման հորիզոնում։ 

Հանդիպումները տեղի ունեցան Երևանում և երեք մարզերում․ Արարատ, Սյունիք, Շիրակ, ս․թ․ ապրիլի 19-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Ծրագիրն իրականացնող «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ-ին հաջողվել էր կազմակերպել ակտիվ և ինտերակտիվ քննարկում, որպեսզի հնարավոր լինի լսել բազմակարծություն և մտքերի փոխանակում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կանաչ տնտեսության փոխակերպման գործում կենսաբազմազանության, շրջանաձև տնտեսության, կանաչ ֆինանսների և կայուն գյուղատնտեսության դերը։ Այս չորս ուղղություններով ոլորտի փորձագետները հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները, միջազգային փորձն ու համապատասխան առաջարկությունները Հայաստանի տնտեսության կանաչ փոխակերպման համատեքստում։ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացվել ևս մեկ ամփոփիչ հանդիպում Երևանում, որից հետո պլանավորվում է ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ օգնելու Հայաստանի Կանաչ տնտեսության ռազմավարության մշակմանը։ 

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին