COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
...

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

10.06.2022

Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) տեղեկացնում է ԳԷՀ ՌԹԲՀ միջոցների նոր հատկացման մասին՝ Կենսաբազմազանության, Հողերի դեգրադացիայի և Կլիմայի փոփոխության թիրախային ոլորտներում դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար։ Դիմումները ընդունվում են պարբերաբար` ողջ տարվա ընթացքում, միայն գրանցված ազգային ՀԿ-ներից, որոնք չունեն օտարերկյա հիմնադիրներ: Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 50,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 

ՓԴԾ Ազգային ծրագրի ռազմավարությունը, հայտի փաթեթը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հասանելի են հետևյալ հղումով:

Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը, հայտատուներին խորհուրդ է տրվում Ազգային համակարգողին ներկայացնել ծրագրի գաղափարի ամփոփ նկարագիրը (1-2 էջ)՝ նախնական տեխնիկական գնահատման համար: Դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով՝ Ազգային համակարգողի էլեկտրոնային փոստին ([email protected] ): 

Նշում. ԳԷՀ ՓԴԾ-ի այլ թիրախային ոլորտներին առնչվող ծրագրային գաղափարներն ընդունվում են ողջ տարվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվության համար դիմել.

Սվետլանա Հարությունյան, Հայաստանում ԳԷՀ Փոքր Դրամաշնորհների Ծրագրի Ազգային համակարգող  

Հեռ.: (+374 60) 530000 (հվ. 117); էլ. փոստ: [email protected] 

Մարինե Սարգսյան, Հայաստանում ԳԷՀ Փոքր Դրամաշնորհների Ծրագրի օգնական  

Հեռ.: (+374 60) 530000 (հվ. 187); էլ. փոստ: [email protected]

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին