COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում

Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում

Տարածաշրջան :
Լոռի
Դրամաշնորհառո :
«Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$49561.00
Հովանավորի գումար:
$21650.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Ծրագիրը նպատակ է հետապնդում վերականգնել Լոռու մարզի Լեռնանցք համայնքի  ճահճացած հողերը: Առաջարկվող  ծրագիրը իրենից ներկայացնում է համալիր միջոցառումների մի շարք, որը ներառում է 2,000 մետր դրենաժային համակարգի կառուցում`վերականգնելու ճահճացված հողերը, իսկ հավաքված ջրերը ուղղորդելու ոռոգման: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է վերականգնել առնվազն 70 հա ճահճացած հողեր և օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար: Ավելին, կարտոֆիլ և բարձրարժեք կուլտուրաներ մշակելու շնորհիվ մոտ 120 տնտեսություն կունենա կայուն եկամուտ (յուրաքանչյուր ընտանիքի հաշվով՝ տարեկան 1,458 ԱՄՆ դոլարի չափով): Առնվազն 280 տնտեսություններ կունենան հավելյալ ոռոգման ջուր իրականացված հիդրո-տեխնիկական միջացառումների շնորհիվ: 

Նախատեսվում է իրականացնել բնապահպանական իրազեկության բարձրացման հատուկ դասընթացներ Լեռնանցք և հարևան համայնքների անդամների համար: Տեղի բնակչությունը ձեռք կբերի գիտելիքներ գլաբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, իսկ տեղական իշխանությունները կհզորացնեն իրենց կարողությունները հողի և ջրի կայուն կառավարման ոլորտում: 

Նախագծի արդյունքները

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական գործողությունները.

կկառուցվի 2,000 մետր բաց դրենաժային համակարգ, որի շնորհիվ կվերականգնվի 70 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, 

կկառուցվի 2,500 մ ոռոգման համակարգ՝ հավաքված ջրերը ուղղորդելու և բնակչության կարիքների համար ոռոգման ջուր (18 լ/վրկ)տրամադրելու, որի շնորհիվ ոռոգվող տարածքները կընդլայնվեն 110 հա-ով,

համայնքի 280 տնտեսություններ կունենան հավելյալ եկամուտ (տարեկան 1,000-1,200 ԱՄՆ դոլարի չափով՝ կապված մշակվող կուլտուրայից),

կբարձրանա հանրային իրազեկումը գլաբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, և կհզորացվեն տեղական իշխանությունների կարողությունները հողի և ջրի կայուն կառավարման ոլորտում,

կնկարահանվի ծրագրի արդյունքները և քաղված դասերը լուսաբանող կարճ ֆիլմ և կհրատարակվեն ուսումնական նյութեր:

Ծրագիրը նպատակ է հետապնդում վերականգնել Լոռու մարզի Լեռնանցք համայնքի  ճահճացած հողերը: Առաջարկվող  ծրագիրը իրենից ներկայացնում է համալիր միջոցառումների մի շարք, որը ներառում է 2,000 մետր դրենաժային համակարգի կառուցում`վերականգնելու ճահճացված հողերը, իսկ հավաքված ջրերը ուղղորդելու ոռոգման: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է վերականգնել առնվազն 70 հա ճահճացած հողեր և օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար: Ավելին, կարտոֆիլ և բարձրարժեք կուլտուրաներ մշակելու շնորհիվ մոտ 120 տնտեսություն կունենա կայուն եկամուտ (յուրաքանչյուր ընտանիքի հաշվով՝ տարեկան 1,458 ԱՄՆ դոլարի չափով): Առնվազն 280 տնտեսություններ կունենան հավելյալ ոռոգման ջուր իրականացված հիդրո-տեխնիկական միջացառումների շնորհիվ: 

Նախատեսվում է իրականացնել բնապահպանական իրազեկության բարձրացման հատուկ դասընթացներ Լեռնանցք և հարևան համայնքների անդամների համար: Տեղի բնակչությունը ձեռք կբերի գիտելիքներ գլաբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, իսկ տեղական իշխանությունները կհզորացնեն իրենց կարողությունները հողի և ջրի կայուն կառավարման ոլորտում: 

Նախագծի արդյունքները

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական գործողությունները.

  • կկառուցվի 2,000 մետր բաց դրենաժային համակարգ, որի շնորհիվ կվերականգնվի 70 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, 
  • կկառուցվի 2,500 մ ոռոգման համակարգ՝ հավաքված ջրերը ուղղորդելու և բնակչության կարիքների համար ոռոգման ջուր (18 լ/վրկ)տրամադրելու, որի շնորհիվ ոռոգվող տարածքները կընդլայնվեն 110 հա-ով,
  • համայնքի 280 տնտեսություններ կունենան հավելյալ եկամուտ (տարեկան 1,000-1,200 ԱՄՆ դոլարի չափով՝ կապված մշակվող կուլտուրայից),
  • կբարձրանա հանրային իրազեկումը գլաբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, և կհզորացվեն տեղական իշխանությունների կարողությունները հողի և ջրի կայուն կառավարման ոլորտում,
  • կնկարահանվի ծրագրի արդյունքները և քաղված դասերը լուսաբանող կարճ ֆիլմ և կհրատարակվեն ուսումնական նյութեր: 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Irrigation system is operational_1.jpg
Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում
Հողերի դեգրադացիա
Plantings_1 (1).jpg
ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction works 1.jpg
ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction launched_1.jpg
Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Distribution of construction materials in Karchaghbyur.jpg
Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Drip irrigtation filter.jpg
Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք
Հողերի դեգրադացիա
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին