COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք

Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք

Տարածաշրջան :
Գեղարքունիք
Դրամաշնորհառո :
«Էկո Քոնսալթ» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Հովանավորի գումար:
$19180.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Առաջարկվող ծրագրով նախատեսվում է 1 հա մակերեսով հողերի վրա հիմնել համայնքային այգի` ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կաթիլային ոռոգում` մշակվելիք ծառատեսակների և անձրևացման եղանակով ոռոգում` մշակվող ցանքատարածների համար: Նախատեսված ցանքային մշակաբույսի և ծառատեսակների մշակությամբ նախատեսվում է բարձրացնել ոռոգման արդյունավետությունը, բարելավել հողաշերտը և վերջինիս բերրիությունը: Ծրագրով նախատեսվում է ավանդական մշակաբույսերի մշակում, որոնք տիպիկ են տվյալ տարածաշրջանի համար, ինչպես նաև ստացված բերքի փոքր ծավալներով վերամշակում` էկոլոգիապես մաքուր և հուսալի մեթոդներով: Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում, որն հայտնի է իր խնդիրներով` կապված ոչ մետաղական, մասնավորապես բազալտի հանքավայրերի առկայության հետ:

Քարհանքերի և քարի վերամշակման գործարանների աստիճանական ավելացումը լուրջ սպառնալիքներ է առաջացնում համայնքային հողերի համար: Նախագծի տարածքի հարևանությամբ գործող բազալտի վերամշակման գործարանը հանգեցրել է թեք լանջի պատռվածք-խորշի առաջացման` ծրագրի տարածքից 4 անգամ ավելի մեծ մակերեսով: Այս և այլ նմանատիպ տարածքների աստիճանական ավելացումը հանգեցնում է այդ տարածքներին հարակից գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի` զրկելով տեղական ֆերմերներին լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից: Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի կանխումը` համայնքային ցուցադրական այգու հիմնման միջոցով, ցույց տալով այս նախաձեռնության ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ օգուտների հնարավորությունը որպես այլընտրանք տիպիկ հանրադյունաբերական համայնքի համար: Ակնկալվում է, որ ծարգրով իրականացված տնտեսագիտական համեմատական վերլուծությունները կխրախուսեն ներդրումների վերաուղղորդումը հանքարդյունաբերությունից դեպի կայուն գյուղատնտեսություն: 

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.

  • 1 հա մակերեսով համայնքային այգու հիմնում Գեղհովիտ համայնքում, որը կկառավարվի «Գեղհովիտ» սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից:
  • «Գեղհովիտ» սոցիալական զարգացման հիմնադրամի գրանցում ՀՀ արդարադատության նախարարության Պետ. Ռեգիստրի գործակալությունում:
  • 0.6 հա մակերեսով կտավատի ցանքատարածքի և 400 գծմ չիչխանի սահմանաշերտի հիմնում և մշակում:
  • 10 տարվա կտրվածքով առնվազն 300լ կտավատի ձեթի և 300 լ չիչխանի յուղի տրամադրում համայնքի բուժ. Հաստատության կարիքների բավարարման համար:
  • Ավանդական մշակաբույսերի պահպանության, մշակման և կայուն օգտագործման, ինչպես նաև ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառության վերաբերյալ համայնքային բնակչության գիտելիքների բարձրացում` թրեյնինգների միջոցով: 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Irrigation system is operational_1.jpg
Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում
Հողերի դեգրադացիա
Plantings_1 (1).jpg
ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction works 1.jpg
ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction launched_1.jpg
Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Distribution of construction materials in Karchaghbyur.jpg
Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Drip irrigtation filter.jpg
Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք
Հողերի դեգրադացիա
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին