COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով

ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով

Տարածաշրջան :
Սյունիք
Դրամաշնորհառո :
«Խուստուփ» բնապահպանական ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$28129.00
Հովանավորի գումար:
$16924.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

Խորհրդային տարիներին հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություն ստեղծելու նպատակով անտառահատվել է Նորաշենիկ համայնքի “Մալին գյոլ” տարածքի 10 հեկտարը: 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին, որոնք հաջորդել էին Խորհրդային Միության փլուզմանը, այդ տարածքի ծառերը հատվել էին վառելափայտի համար: Հետևաբար, դրան հաջորդող տասնամյակների ընթացքում հողերը ենթարկվել են ինտենսիվ դեգրադացիայի՝ զգալի վնաս հասցնելով տարածքի անտառային էկոհամակարգին: Արդյունքում նվազել է ստորգետնյա ջրի մակարդակը, և համայնքի 7 աղբյուրերից 5-ը չորացել են: 

Ծրագրի նպատակն է բարելավել ագրո- և անտառային էկոհամակարգերի ծառայությունները՝ ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի 5հա դեգրադացված հողերի վերատնկման միջոցով: Միաժամանակ, ներդնելով հողի և անտառի օգտագործման կայուն համայնքային գործելակերպեր, ծրագիրը նպաստելու է ածխածնի պաշարների վերականգնմանը և հողի դեգրադացիայի կանխարգելմանը առտառային և ոչ անտառային տարածքներում: Տեղի բնակչության ապրուստը բարելավելու նպատակով առաջարկվում է տնկել վայրի տանձենի և լորնեի: Վայրի տանձենին իրենից ներկայացնում է տնտեսական արժեք համայնքի անդամների համար, իսկ լորենին կօգնի տեղի մեղվապահներին ստանալ բարձր մեղրաբերք: Ծրագրի նպատակն է նաև աջակցել համայնքային կարողությունների զարգացմանը՝ կիրառելու հողի և անտառի օգտագործման կայուն գործելակերպեր ուսումնական և գործնական դասընթացների միջոցով: 

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

1. 5 հա տարածքը վերատնկվել է 3,500 հատ տանձենու և 3,000 հատ լորենու ծառատեսակներով, 

2. կառուցվել է 900 մետր երկարությամբ ցանկապատ,

3. Առնվազն 30 մեղվապահներ ստացել են հավելյալ 325 ԱՄՆ դոլարի չափով եկամուտ ավելացված մեղրաբերքի շնորհիվ,

4. Առնվազն 35 տնտեսություններ ստացել են հավելյալ 300 ԱՄՆ դոլարի չափով եկամուտ տանձի վերամշակման շնորհիվ,

5. Առնվազն 30 մեղվապահների համար անցկացվել է դասընթաց կայուն մեղվապահության թեմայով,

6. Առնվազն 220 համայնքի անդամների (ներառյալ երիտասարդների) համար կազմակերպվել է դասըթաց հողի և անտառի օգտագործման կայուն գործելակերպերի վերաբերյալ:

Խորհրդային տարիներին հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություն ստեղծելու նպատակով անտառահատվել է Նորաշենիկ համայնքի “Մալին գյոլ” տարածքի 10 հեկտարը: 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին, որոնք հաջորդել էին Խորհրդային Միության փլուզմանը, այդ տարածքի ծառերը հատվել էին վառելափայտի համար: Հետևաբար, դրան հաջորդող տասնամյակների ընթացքում հողերը ենթարկվել են ինտենսիվ դեգրադացիայի՝ զգալի վնաս հասցնելով տարածքի անտառային էկոհամակարգին: Արդյունքում նվազել է ստորգետնյա ջրի մակարդակը, և համայնքի 7 աղբյուրերից 5-ը չորացել են: 

Ծրագրի նպատակն է բարելավել ագրո- և անտառային էկոհամակարգերի ծառայությունները՝ ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի 5հա դեգրադացված հողերի վերատնկման միջոցով: Միաժամանակ, ներդնելով հողի և անտառի օգտագործման կայուն համայնքային գործելակերպեր, ծրագիրը նպաստելու է ածխածնի պաշարների վերականգնմանը և հողի դեգրադացիայի կանխարգելմանը առտառային և ոչ անտառային տարածքներում: Տեղի բնակչության ապրուստը բարելավելու նպատակով առաջարկվում է տնկել վայրի տանձենի և լորնեի: Վայրի տանձենին իրենից ներկայացնում է տնտեսական արժեք համայնքի անդամների համար, իսկ լորենին կօգնի տեղի մեղվապահներին ստանալ բարձր մեղրաբերք: Ծրագրի նպատակն է նաև աջակցել համայնքային կարողությունների զարգացմանը՝ կիրառելու հողի և անտառի օգտագործման կայուն գործելակերպեր ուսումնական և գործնական դասընթացների միջոցով: 

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • 5 հա տարածքը վերատնկվել է 3,500 հատ տանձենու և 3,000 հատ լորենու ծառատեսակներով, 
  • Կառուցվել է 900 մետր երկարությամբ ցանկապատ,
  • Առնվազն 30 մեղվապահներ ստացել են հավելյալ 325 ԱՄՆ դոլարի չափով եկամուտ ավելացված մեղրաբերքի շնորհիվ,
  • Առնվազն 35 տնտեսություններ ստացել են հավելյալ 300 ԱՄՆ դոլարի չափով եկամուտ տանձի վերամշակման շնորհիվ,
  • Առնվազն 30 մեղվապահների համար անցկացվել է դասընթաց կայուն մեղվապահության թեմայով,
  • Առնվազն 220 համայնքի անդամների (ներառյալ երիտասարդների) համար կազմակերպվել է դասըթաց հողի և անտառի օգտագործման կայուն գործելակերպերի վերաբերյալ: 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Irrigation system is operational_1.jpg
Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում
Հողերի դեգրադացիա
Plantings_1 (1).jpg
ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction works 1.jpg
ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction launched_1.jpg
Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Distribution of construction materials in Karchaghbyur.jpg
Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Drip irrigtation filter.jpg
Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք
Հողերի դեգրադացիա
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին