COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում

Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում

Տարածաշրջան :
Գեղարքունիք
Դրամաշնորհառո :
«Բնապահպան Գյուղատնտեսություն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Հովանավորի գումար:
$258768.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում նախագծի նպատակ է՝ բարելավել կլիմայի փոփոխության բացասական ազդեցության տակ գտնվող ագրո-էկոհամակարգերի ծառայությունները՝ լեռնային համայնքներում ապրուստի միջոցներ ապահովելու նպատակով: Սերտ համագործացելով ՄԱԶԾ/ԵՄ Կլիմա Իստ «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» Պիլոտային Ծրագրի հետ և համալրելով գործընկեր ծրագրի կողմից նախատեսած գործողությունները՝ Կլիմա Իստ Պլյուս նախագիծը  կձեռնարկի գործընթացներ՝ մոբիլիզացնելու և բարձրացնելու Գեղարքունիքի մարզի 6 համայնքների կարողությունները: Ընդհանուր առմամբ 60 բնակիչներ (արոտ օգտագործողներ/ֆերմերներ, ավագանու անդամներ, ՏԻՄ և աշխատակազմ) նախագծի թիրախ համայնքներից կստանան գիտելիքներ և ձեռք կբերեն հմտություններ արոտների գնահատման և մոնիթորինգի, մոնիթորինգի արդյունքների հիման վրա համայնքային արոտների կառավարման պլանների մշակման, արոտների  արածեցման հերթափոխային պլանների կազման, ինչպես նաև նոր ներդրված արոտների կառավարման համակարգի կիրառման և ղեկավարման համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի փաթեթի մշակման  վերաբերյալ: Ավելի քան 900 բնակիչներ թիրախ համայնքներից կբարձրացնեն իրենց տեղեկացվածությունը գլոբալ բնապահպանական խնդիրների, ինչպես նաև բուսաբուծության և անասնաբուծության բնագավառներում նոր և առաջավոր տեխնոլոգիաների կիրառման առավելությունների վերաբերյալ, որոնք նպաստում են ագրո-էկոհամակարգերի կողմից տրամադրող ծառայությունների բարելավմանը:

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.

  • 6 թիրախային համայնքներում ներդրվել և կիրառվում է արոտների կայուն կառավարման համակարգ՝ (ներառյալ հերթափոխային արածեցումների պլանը) մեղմելու արոտների դեգրադացիան,
  • Բարձրացել է տեղական բնակչության (արոտ օգտագործողներ/ֆերմերներ, ավագանու անդամներ, ՏԻՄ և աշխատակազմ) կարղություները արոտների կառավարման համակարգ մշակելու և կիրառելու բնագավառում (վերապատրաստվել են 60 անձ),
  • 3,506 հա արոտների վրա կիրառվում է հողերի կառավարման բարելավված պրակտիկա,
  • 800 հա հեռագնա արոտների հասանելի դառնալու շնորհիվ նվազել է ճնշումը 2,076 հա գերարածեցված գյուղամերձ արոտների վրա,
  • Դեգրադացիայից փրկված և վերականգնված հողեր` 3,546 հա (2,706 հա գյուղամերձ արոտներ, 800 հա հեռագնա արոտներ, 40 հա  վարելահողեր):
  • Մեծացել է հեռագնա արոտների հասանելիությունը շնորհիվ բարելավված արոտային ենթակառուցվածքների (3 ծածկով կթի սրահներ, 3 կաթի հովացման վանաներ, 3 արևային ջրատաքացուցիչներ, 3 էլեկտրական ցանկապատ/հովիվ հորթերի համար),
  • Բարձրացել է անասունների մթերատվությունը՝ արհեստական սերմնավորման ծառայության հասանելի դառնալու շնորհիվ (3,045 կովերի 40-50%-ը արհեստականորեն սերմնավորվել են առաջին տարում,  80-90%-ը՝ երկրորդ տարում): 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Irrigation system is operational_1.jpg
Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում
Հողերի դեգրադացիա
Plantings_1 (1).jpg
ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction works 1.jpg
ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction launched_1.jpg
Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Distribution of construction materials in Karchaghbyur.jpg
Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Drip irrigtation filter.jpg
Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք
Հողերի դեգրադացիա
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին