COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով

ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով

Տարածաշրջան :
Տավուշ
Դրամաշնորհառո :
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Հովանավորի գումար:
$44076.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Ծրագրի հիմնական նպատակն է Տավուշի մարզի Տավուշ համայնքում հողերի դեգրադացիայի կանխումը և գյուղական աղքատության կրճատումը` հողերի կայուն կառավարման նախադրյալների ստեղծման միջոցով: Համայնքը գտնվում է լոգիստիկ մեկուսացված տարածքում, որտեղ գյուղատնտեսությունը եկամուտի հիմնական աղբյուրն է: Ոռոգման ջրի և հողերի վարման համապատասխան գյուղտեխնիկայի սակավության արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողակտտարածքների զգալի մասը (ավելի քան 400 հեկտար) թերմշակ է: Գոյություն ունեցող անկատար հիմնական ոռոգման առվի և երրորդ կարգի ոռոգման ներքին ցանցի զգալի կորուստները լվանում եմ հողի բերրի շերտը և առաջացնում հողի էրոզիա: Որպես խնդրի շահավետ լուծում, ծրագրով նախատեսվում է նախագծել և կառուցել փակ խողովակաշարերով արդյունավետ ոռոգման ցանց, որը կհամապատասխանի մակերևույթի 5-10 աստիճանի թեքությանը: Զուգահեռաբար, Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) Բերդի տարածաշրջանում աղքատության հաղթահարման ծրագրի օգնությամբ համայնքը պատրաստվում է ձեռք բերել նոր վարքի տրատկոր, որի միջոցով մասնատված համայնքային վարելահողերը կմշակվեն կոնսոլիդացված և կայուն ձևով:

Ծրագրով նախատեսվում է անդրադառնալ թիրախային համայնքի սոցիալ-տնտեսական և բնապահպանական համալիր խնդիրներին գյուղտեխնիկայի տրամադրման, երրորդ կարգի ոռոգման ներքին ցանցի արդիականացման և հողերի կայուն կառավարման գործելակերպեր իրականացնելու տեղական կարողությունների զարգացման միջոցով:

Ծրագիրը իրականացվելու է ՀՕՖ Տավուշի մարզում աղքատության հաղթահարման ծրագրի հետ համատեղ: ՀՕՖ-ը կտրամադրի տրակտոր և վարչական աջակցություն ՀԿ-ին:

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.

փակ խողովակաշարերով արդյունավետ ոռոգման ցանցի (4 կմ երկարությամբ) նախագծում և կառուցում՝ ապահովելու 180 հա վարելահողերի ոռոգումը, որից 100 հա նախկինում չի մշակվել,

նոր գյուղտեխնիկայի տրամադրում հողի կոնսոլիդացված մշակման համար,

տեղի բնակչության իրազեկության և գիտելիքների բարձրացում հողերի կայուն կառավարման և գլոբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ,

լրացուցիչ եկամուտի համար նախադրյալների ստեղծում մոտ 200 ընտանիքների համար ( առնվազն 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր հեկտարից):

Ծրագրի հիմնական նպատակն է Տավուշի մարզի Տավուշ համայնքում հողերի դեգրադացիայի կանխումը և գյուղական աղքատության կրճատումը` հողերի կայուն կառավարման նախադրյալների ստեղծման միջոցով: Համայնքը գտնվում է լոգիստիկ մեկուսացված տարածքում, որտեղ գյուղատնտեսությունը եկամուտի հիմնական աղբյուրն է: Ոռոգման ջրի և հողերի վարման համապատասխան գյուղտեխնիկայի սակավության արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողակտտարածքների զգալի մասը (ավելի քան 400 հեկտար) թերմշակ է: Գոյություն ունեցող անկատար հիմնական ոռոգման առվի և երրորդ կարգի ոռոգման ներքին ցանցի զգալի կորուստները լվանում եմ հողի բերրի շերտը և առաջացնում հողի էրոզիա: Որպես խնդրի շահավետ լուծում, ծրագրով նախատեսվում է նախագծել և կառուցել փակ խողովակաշարերով արդյունավետ ոռոգման ցանց, որը կհամապատասխանի մակերևույթի 5-10 աստիճանի թեքությանը: Զուգահեռաբար, Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) Բերդի տարածաշրջանում աղքատության հաղթահարման ծրագրի օգնությամբ համայնքը պատրաստվում է ձեռք բերել նոր վարքի տրատկոր, որի միջոցով մասնատված համայնքային վարելահողերը կմշակվեն կոնսոլիդացված և կայուն ձևով:

Ծրագրով նախատեսվում է անդրադառնալ թիրախային համայնքի սոցիալ-տնտեսական և բնապահպանական համալիր խնդիրներին գյուղտեխնիկայի տրամադրման, երրորդ կարգի ոռոգման ներքին ցանցի արդիականացման և հողերի կայուն կառավարման գործելակերպեր իրականացնելու տեղական կարողությունների զարգացման միջոցով:

Ծրագիրը իրականացվելու է ՀՕՖ Տավուշի մարզում աղքատության հաղթահարման ծրագրի հետ համատեղ: ՀՕՖ-ը կտրամադրի տրակտոր և վարչական աջակցություն ՀԿ-ին:

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.

  • փակ խողովակաշարերով արդյունավետ ոռոգման ցանցի (4 կմ երկարությամբ) նախագծում և կառուցում՝ ապահովելու 180 հա վարելահողերի ոռոգումը, որից 100 հա նախկինում չի մշակվել,
  • նոր գյուղտեխնիկայի տրամադրում հողի կոնսոլիդացված մշակման համար,
  • տեղի բնակչության իրազեկության և գիտելիքների բարձրացում հողերի կայուն կառավարման և գլոբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ,
  • լրացուցիչ եկամուտի համար նախադրյալների ստեղծում մոտ 200 ընտանիքների համար ( առնվազն 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր հեկտարից): 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Irrigation system is operational_1.jpg
Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում
Հողերի դեգրադացիա
Plantings_1 (1).jpg
ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction works 1.jpg
ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction launched_1.jpg
Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Distribution of construction materials in Karchaghbyur.jpg
Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Drip irrigtation filter.jpg
Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք
Հողերի դեգրադացիա
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին