COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • «Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում

«Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում

Տարածաշրջան :
Երևան
Դրամաշնորհառո :
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$40000.00
Հովանավորի գումար:
$16950.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Համապատասխան ՄԱԿ-ի “Երկիր Մոլորակ” գագաթաժողովի (Ռիո դե Ժանեյրո,1992թ.) գաղափարախոսության, 2002 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Կայուն զարգացման խորհուրդ ազգային (ԿԶԱԽ) ՀՀ վարչապետի նախագահությամբ. ԿԶԱԽ-ի անդամներ են ՀՀ շահագրգիռ նախարարությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների (բնապահպանական, կանաց, երիտասարդական) ու գիտական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: 2009թ. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի (ՀԿՄԶ) ՀԿ նախագահը ընտրվել է ԿԶԱԽ-ի քարտուղար՝ կամավոր հիմունքներով: ԿԶԱԽ-ի պարբերաբար կազմակերպվող  հանդիպումներին քննարկվում են երկրի կայուն զարգացման տեսակետից առավել արդիական հարցեր: ԿԶԱԽ-ի հանդիպումների որոշումները ամրագրվում են ՀՀ Կառավարության արձանագրային որոշման ձեւով: Նպատակ ունենալով իրականացնելու 2012թ. «Ռիո+20» գագաթաժողովի որոշումները, ՀԿՄԶ ասոցիացիայի  առաջարկով, ներկայումս ՀՀ վարչապետի որոշմամբ  (ՀՀ վարչապետը 09.12.2013 որոշում N 1147-Ա) ԿԶԱԽ-ին առընթեր ստեղծվել է Միջգերատեսչական հանձնաժողով հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ  (այսուհտ՝ Հանձնաժողով): 

Հանձնաժողովը համապատասխան հարթակ է հանդիսանում հասարակության տարբեր հատվածների միջեւ փոխհամաձայնությամբ որոշումներ ձեւավորելու համար:

Հանձնաժողովը կազմված է նախագահից (ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ), երեք փոխնախագաներից՝ երկուսը պետական, եւ մեկը ոչ - կառավարական հատվածներից (հասարակական հատվածից փոխնախագահ է հանդիսանում ՀԿՄԶ ասոցիացիայի նախագահը) եւ կառավարական կառույցների ու ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչներից: 

Հանձնաժողովի անդամ ՀԿ-ները (անդամ-ՀԿ-ներ) Հանձնաժողովի շրջանակում իրենց աշխատանքը կատարելու են այլ գործընկեր ՀԿ-ների եւ հասարակական խմբերի սերտ համագործակցությամբ: 

Հանձնաժողովի աշխատանքներին կընդգրկվեն նաեւ մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների եւ տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի խնդիրների շրջանակը սահմանվել է «Ռիո+20» գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ «Ապագան որը մենք ցանկանում են» թեզերով եւ «կանաչ տնտեսություն» եւ «կայուն սպառում ու արտադրություն» կայուն զարգացման համար հիմնախնդրի համապատասխան ազգային գերակայություններով: Դրանք են՝ 

- հանքարդյունաբերության գործունեություն, բնապահպանություն եւ մարդկանց առողջություն.

- այլընտրանքային էներգիայի զարգացում.

- ջրային ռեսուրսների կայուն կառավարում 

- թափոնների կայուն կառավարում.

- օրգանական գյուղատնտեսության զարգացում.

- կայուն զբոսաշրջության զարգացում.

- կայուն քաղաքներ / կանաչ ճարտարապետության զարգացում.

- անտառների կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանություն.

- «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՄԱԿ - ի տասնամյակի իրականացում.

- Հազարամյակի զարգացման նպատակների /ՀԶՆ/ փոխակերպումը Կայուն զարգացման նպատակների /ԿԶՆ/. Կայուն զարգացման ցուցանիշներ եւ համաթիվ.

- գործընթացին աջակցող իրավական եւ տնտեսական գործիքների/մեխանիզմների մշակում:

Նախագծի ընդհանուր նպատակն է ստեղծել  համապատասխան գործնական միջավայր՝ Հանձնաժողովի աշխատանքներին ՀԿ սեկտորի արդյունավետ ներգրավվածությունը ապահովելու, մասնավորապես  <<«Ռիո+20» Վեհաժողովի որոշումների իրականացման 2015-2025թթ. Ազգային ռազմավարական ծրագրի  /Ռազմավարական Ծրագիր/ մշակելու համար: Ծրագրի բաղադրիչներն են լինելու համապառասխան Հայեցակարգն ու Գործողությունների պլանը: 

Նախագիծը կիրականացվի ՀԿՄԶ ասոցիացիայի կողմից՝ Հանձնաժողովի անդամների ու հրավիրված փորձագետների հետ սերտ համագործակցությամբ:  Հետաքրքրված ՀԿ-ներն ու հասարակության  տարբեր խմբերի (երիտասարդական, կանանց, գիտական հաստատությունների, տեղական համայնքների, մասնավոր հատվածի, եւ այլն) ներկայացուցիչները կարող են եւս ընդգրկվեն աշխատանքներին:  ՀԿՄԶ ասոցիացիան կվարի եւ կհամակարգի նախագծի իրականացման ողջ ընթացքը: 

Նախագծի շրջանակներում ՀԿՄԶ ասոցիացիան հավաքելու, թարգմանելու, վերլուծելու ու ամփոփելու է  հիմնական միջազգային փաստաթղթերը, կապված «Ռիո +20» որոշումների հետ, նաեւ ամփոփելու է խնդրո առարկային վերաբերվող Հայաստանի էկոլոգիական իրավիճակի ու զարգացման վերաբերյալ տեղեկությունները: Տեղեկատվական փաթեթը ներկայացվելու է Հանձնաժողովի անդամներին, նաեւ լայն հանրությանը: 

Նախագծի իրականացման սկզբին նախատեսվում է կազմակերպել ներածական մեկնարկային հանդիպում կառավարական, հասարակական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ կեսօրյա դասընթաց նախագծի մասնակիցների համար: Այնուհետ կազմակերպվելու են 6 սեմինարներն մարզերում եւ մեկը Երեւանում, որտեղ  տեղական իշխանությունների, համայնքների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկնելու են տվյալ տարածաշրջանի բնապահպանական գերակա խնդիրները եւ այդ խնդիրների լուծման ուղղիները, կգնահատվի բնապահպանական գործունեության իրականացման հարցում համայնքների ներուժը:

Սեմինարների ժամանակ ձեռք բերած տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովի անդամներն ու հրավիրված փորձագետները կմշակեն Ազգային Ռազմավարական ծրագրի  բաղադրիչների՝ հայեցակարգի եւ գործողությունների պլանի վերաբերյալ առաջարկություններ: Մշակած առաջարկությունները կքննարկվեն 11 թեմատիկ կլոր սեղանների հանդիպումներին՝ պետական, մասնավոր եւ գիտական ոլորտի ներկայացուցիչների, առաջատար փորձագետների եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: 

Մշակած առաջարկությունները կվերանայվեն, հաշվի առնելով կլոր սեղանների քննարկումների արդյունքները, և դրանց հիման վրա Հանձնաժողովի անդամների ու փորձագետների կողմից կմշակվի Ազգային Ռազմավարական Ծրագրի նախագիծը: Ռազմավարական Ծրագրի նախագիծը համաձայնեցվելու է ամփոփիչ կլոր սեղանի  հանդիպման ժամանակ: Համաձայնեցված փաստաթուղթը կտարածվի էլեկտրոնային ցանցերով պետական կառույցներին, տեղական համայնքներին, հասարակական կազմակերպություններին, Օրհուս կենտրոններին, գիտական հաստատություններին, մասնավոր եւ հասարակական հատվածներին՝ առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելու համար:  Ստացած առաջարկությունների հիման վրա լրամշակած Ազգային Ռազմավարական Ծրագրի նախագիծը ներկայացվելու է Հանձնաժողովի ընդունմանը:  Ազգային Ռազմավարական Ծրագրի ընդունված վերջնական նախագիծը հրապարակվելու է գրքույկի ձեւով, իսկ էլեկրտրոնային տարբերակը տեղադրվելու է ՀԿՄԶ ասոցիացիայի ինտերնետային կայքում:

Նախագծի իրականացման վերջին փուլում Երեւանում կկազմակերպվի ազգային գիտաժողով, որտեղ կներկայացվեն համառոտ տեղեկատվություն նախագծի, դրա արդյունքների, նվաճումների ու հետագա քայլերի մասին, նաեւ մշակած Ազգային Ռազմավարական Ծրագրի նախագիծը:

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Kick-off meeting 2.jpg
Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով
Կարողությունների զարգացում
Traning organized in Alaverdi.jpg
Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
ԳԷՀ-6 փուլի համար ՓԴԾ Ազգային ռազմավարական շրջանակի և առաջնային լանդշաֆտի գնահատման մշակում
Կարողությունների զարգացում
EPAC final conference_3.jpg
Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով
Կարողությունների զարգացում
Round table on water.jpg
«Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում
Կարողությունների զարգացում
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին