COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով

Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով

Տարածաշրջան :
ԼոռիՇիրակՏավուշ
Դրամաշնորհառո :
«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$47445.00
Հովանավորի գումար:
$46659.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավումը բնապահպանական ոլորտում որոշումների կայացման մեջ մասնատված է և իրավիճակային: Բնապահպանական շարժումը Հայաստանում զարգացել է փուլերով՝ պայմանավորված ՔՀԿ-ների՝ բնապահպանական խնդիրները բարձրաձայնելու ներգրավվածության մակարդակով և ձևով:  

Տնտեսական վերածննդի շրջանում բնապահպանական խմբերը «վերսկսեցին» իրենց հասարակական ակտիվությունը, սակայն այդ ժամանակաշրջանը դյուրին չէր սահմանափակ ֆինանսական և հանրային աջակցության տեսանկյունից: Ներկայումս բնապահպանական խնդիրների բարդության աճի հետ կապված հանրային մասնակցությունը դառնում է ժամանակի հրամայական բնապահպանական կառավարման տեսանկյունից: Որոշումների կայացման գործընթացում ուժեղացած հանրային մասնակցության համատեքստում բնապահպանական խմբերը պետք է հանդես գան որպես ներքին և արտաքին խթան, բայց արդյո՞ք նրանք պատրաստ են ստանձնել այդպիսի սոցիալական դեր: 

Որպես Հայաստանում ավելի քան 20 տարի շարունակ գործող քաղաքացիական հասարակության զարգացման կարևոր դերակատարներից մեկը, «ՀԿ Կենտրոնը» իր ներդրումն է ունեցել բնապահպանական ՀԿ-ների հզորացման գործում, որը բխում է իր ենթաոլորտային զարգացման ուղղություններից: Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով արձանագրված հաջողություններն ու քաղված դասերը և նպատակաուղղված է տեղական բնապահպանական խմբերի և կազմակերպությունների ներքին և արտաքին կարողությունների զարգացմանը՝ շեշտը դնելով ռազմավարական, ծրագրի կառավարման, շահերի պաշտպանության և ռեսուրսների մոբիլիզացման գիտելիքի, կարողությունների և համակարգերի վրա.

Ծրագրի գլխավոր նպատակն է՝ հանրային մասնակցության խթանումը ՀՀ բնապահպանական կառավարման գործընթացում 

Ծրագրի խնդիրներն են՝ 

(1) Բնապահպանական ոլորտում որոշումների կայացման գործընթացում ՀՀ բնապահպանական ՔՀԿ-ների՝ ռազմավարական, համագործակցային և շահերի պաշտպանության դերի հզորացում:  

(2) Երկխոսության և ցանցային աշխատանքի խթանում բնապահպանական ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կառույցների միջև: 

(3) Խթանել հանրային մասնակցությունը տեղական մակարդակում բնապահպանական պլանավորման գործընթացում շրջակա միջավայրի տեղական գործողությունների ծրագրերի (ՇՄՏԳԾ)  մշակման միջոցով:

Իր առջև դնելով վերը նշված խնդիրները կազմակերպությունը ակընկալում է, որ ՔՀ կառույցները հզորացնելով իրենց կառողությունները մի շարք բնագավառներում, ինչպիսիք են կարիքի գնահատումը, շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ստանալով գործնական հմտություններ շրջակա միջավայրի տեղական գործողությունների ծրագրերի (ՇՄՏԳԾ)  մշակման և իրականացման ոլորտում, ունենալով հստակ սահմանված ռազմավարական նպատակներ և խնդիրներ նպաստելու շրջակա միջավայրի պահպանմանը կկարողանան մասնակցել որոշումների կայացման գործընթացին ՇՊ քարոզարշավների և բանակցությունների միջոցով:  Իր հերթին 2-րդ խնդիրը նպատակ ունի մոբիլիզացնել և համախմբել տվալ ոլորտի կարողություններ ունեցող տարբեր ՔՀԿ-ներին և որոշում կայացնողներին կլոր սեղանի շուրջ, որտեղ ՔՀԿ-ները կկարողանան բացահայտած հիմնախնդիրները ներկայացնել որոշում կայացնողներին և քննարկել վերջիններիս լուծման հնարավոր ուղիները: Ի լրումն այս ամենին թիրախ ՔՀԿ-ները, որոնք մասնակցել են «Շրջական միջավայրի տեղական գործողությունների ծրագրերի» (ՇՄՏԳԾ) մշակմանը, «ծրագրերի առաջարկի մշակում» և «ֆոնդհայթհայթում» դասընթացներին ծրագրի փորձագետի հետ միասին կվարեն ՇՄՏԳԾ-ի մշակման գործընթացը պիլոտային համայնքներում: Թիրախ ՀԿ-ները կապահովեն տարբեր ֆոնդերի/ֆինանսական ռեսուրսների առկայությունը կիրառելով դասընթացների ժամանակ ստացած գիտելիքներն ու հմտությունները: 

ՇՄՏԳԾ –ն բնապահպանական պլանավորման և գործողությունների համալիր համակարգ է, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի միջև համագործակցություն, ներառելով իշխանություններին, մասնավոր ոլորտին և քաղաքացիական հասարակությանը նպատակ ունենալով բացահայտել և ներկայացնել այն բնապահպանական խնդիրները որոնց առջև կանգնած են համայնքները: Շահագրգիռ կողմերի Կոմիտեն, որը բաղկացած է համայնքում գործող հիմնական կառույցների ներկայացուցիչներից՝ այդ թվում բիզնես, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ), ակադեմիական և գիտական հաստատություններ եւ պետական գործակալություններ, աշխատում է ամիսներ շարունակ որպեսզի մշակի մեկ ընդհանրական ռազմավարություն տեղական համայնքների հետագա զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ՝ այսպիսով ապահովելով արդյունավետ հանարային մասնակցություն և բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացվածությունը գործընթացում: Այս գործընթացը վերածվում է Գործողությունների Ծրագրի, որը ծառայում է որպես բացառիկ ուղղորդում տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման գործում : 

ՇՄՏԳԾ-ն ներառում է համայնքի տեսլականի մշակում, բնապահպանական խնդիրների գնահատում, առաջնահերթությունների սահմանում, ամենաարդյունավետ ռազմավարության մշակում առաջնային խնդիրները հասցեագրելու նպատակով, ինչպես նաև գործողությունների իրականացում, որոնք կտանեն բնապահպանական և հանրային առողջության իրական բարելավումների: ՇՄՏԳԾ-ն հիմնված է տեղական կառավարման մակարդակում որոշումների կայացման մեջ հանրային մասնակցության վրա և հանդիսանում է հարթակ համախմբելու/մեկտեղելու բազմազան հետաքրքրություններով, արժեքներով և տեսակետներով անհատներին: 

Տեղական մակարդակում բնապահպանական քաղաքականության ընդունումը և իրականացումը թույլ կտա հաշվի առնել տեղական առանձնահատկությունները: Երկրորդ Ազգային Բնապահպանական Ծրագիրը ենթադրում է միջազգային ֆինանսավորման աջակցությամբ ՀՀ մարզերի և համայնքների բնապահպանական ծրագրերի մշակման համար համապատասխան ձևաչափի և սկզբունքների որոշում: Ուստի որքան մասնակցային մշակվեն բնապահպանական գործողության ծրագրերը տեղական մակարդակում, այնքան արդյունավետ կլինի հանրային մասնակցությունը որոշումների կայացման մեջ ազգային մակարդակում: 

Ծրագրով նախատեսված հիմնական գործողությունները՝

(1) Կազմակերպական կարողությունների գնահատում– նախնական և վերջնական, որը կապահովի անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպության համար, ինչպես նաև բացահայտված կարիքների հիման վրա դասընթացների մատուցում  

(2) Դասընթացներ – կազմակերպական կառավարման, քաղաքացիական հասարակության, բնապահպանական պետական քաղաքականության, շահերի պաշտպանության և ՇՄՏԳԾ (Շրջական միջավայրի տեղական գործողությունների ծրագրեր) 

(3) Ռազմավարական պլանավորման գործընթացում տեխնիկական աջակցություն – ուղղված ՀԿ-ների ռազմավարական ծրագրերի մշակմանը, որը կապահովի փորձագետի անմիջական մասնակցությամբ ՀԿ անդամների կողմից իրենց իսկ ռազմավարությունների մշակումը և կձևավորի փաստաթղթի նկատմամբ սեփականության զգացումը:

(4) ՇՄՏԳԾ –ների մշակմանն ուղղված տեխնիկական աջակցություն – որին կմասնակցեն 20 ՀԿ ներկայացուցիչ և ձեռք կբերեն գործնական հմտություններ այս ոլորտում հետագայում իրենց իսկ համայնքներում ՇՄՏԳԾ-ների մշակման և իրականացման համար

(5) Մի շարք բաց քննարկում-հանդիպումներ – որը հնարավորություն կտա իրականացնել փորձի, տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև կընձեռնի հետագա համագործակցության հնարավորություններ:

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Kick-off meeting 2.jpg
Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով
Կարողությունների զարգացում
Traning organized in Alaverdi.jpg
Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
ԳԷՀ-6 փուլի համար ՓԴԾ Ազգային ռազմավարական շրջանակի և առաջնային լանդշաֆտի գնահատման մշակում
Կարողությունների զարգացում
EPAC final conference_3.jpg
Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով
Կարողությունների զարգացում
Round table on water.jpg
«Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում
Կարողությունների զարգացում
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին