COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում

Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում

Տարածաշրջան :
Երևան
Դրամաշնորհառո :
ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
Կլիմայի փոփոխություն
Դրամաշնորհի գումարը :
$23000.00
Հովանավորի գումար:
$24320.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Քաղաքացիական հասարակության դերակատարությունն ու մասնակցությունը բնապահպանության բնագավառում գրեթե բացակայում է: Դրա պատճառները բազմաթիվ են: Դրանք են ցածր իրազեկվածությունը օրենսդրւթյան, բնապահպանական խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ և այլն: 

Սակայն, առավել կարևորն այն է, որ քաղաքացիական հասարակությունը զրկված է բնապահպանական խնդիրների վրա իրական ազդեցություն ունենալու իրավասությունից ու հնարավորությունից: Թե պետական, թե մասնավոր տնտեսական գործունեության նախաձեռնման պարագայում որոշումների ընդունման ընթացակարգերում հասարակության մասնակցությունը, “լավագույն” դեպքում, կրում է ձևական բնույթ: Հասարակական լսումները իրենցից ներկայացնում են մասնակցության իմիտացիա, քանի որ չունեն իրավական հետևանքներ: Գործող օրենսդրությունը, ըստ էության, չի տալիս իրական լծակներ քաղաքացիական նախաձեռնություններին ընթացք տալու համար: 

Այս բոլորի հետևանքն այն է, որ քաղաքացիական հասարակութունը օտարված է բնապահպանական խնդիրներից ու դրանց  լուծմանը իր մասնակցությունը չի կարող  բերել: 

Իրավիճակը փոխելու համար մենք տեսնում ենք հետևյալ հնարավորությունը, որի հիմքում` իրական (ոչ ֆորմալ) լծակների ստեղծումն է: Ներկայումս, պետական բյուջե մուծվող  բնօգտագործման ու բնապահպանական վճարներից որոշ մասնահանումներ են կատարվում և սուբվենցիայի տեսքով տրամադրվում որոշ ազդակիր համայնքների տարածքային ինքնակառավարման մարմիններին՝ բնապահպանական նախագծերի ֆինանսավորման համար: Վեջիններս կազմում են այս, կամ այն նախագիծը, համաձայնեցնում ՀՀ Բնապահպանության  նախարարության, ՀՀ Առողջապահության նախարարության  ու ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հետ ու իրականացնում որպես դրամաշնորհային նախագիծ: Սակայն այս դեպքում ևս քաղաքացիական հասարակությունը չի մասնակցում:  

Առաջարկությունը կայանում է նրանում, որ համայնքային մակարդակում համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ֆինանսական միջոցներից  ստեղծել համայնքի բոլոր  բնակիչներին անօտարելի իրավունքով  պատկանող քաղաքացիական շրջանառու ներդրումային “կանաչ” հիմնադրամներ բնապահպանական ուղղվածության նախագծերի ֆինանսավորման (ու համաֆինանսավորման) համար: Այս դեպքում բնակիչները ստանում են իրական մասնակցության, նույնիսկ “պատվիրատուի” լծակ և կամա, թե ակամա կմասնակցեն, կրելով ինչպես իրավունք, այնպես էլ այդ իրավունքի կիրառման  արդյունքում ծագած պատասխանատվություն: 

Նշված ֆինանսական մեխանիզմի ձևավորումը իրական հիմքեր ու նախադեպ է ստեղծելու որոշակի բնապահպանական խնդիրների լուծման շուրջ քաղաքացիական հասարակության համախմբման ու միասնական գործելու  համար: 

Ներկա դրությամբ խնդիրը հասունացել է, ՀՀ Կառավարությունը իր արձանագրային որոշումներով հանձնարարել է մինչև 2016թ. ներկայացնել առաջարկություն բնավճարների միջոցներից ձևավորելու քաղաքացիական շրջանառու հիմնադրամներ: Այս գործընթացում կարևորագույն խնդիրն է քաղաքացիական հասարակության իրազեկումն ու գործընթացին ներգրավումը: Այդ աշխատանքներում պետք է ընդգրկվեն իրավագետներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, տնտեսագետներ, բնապահպանական խնդիրներին ու դրանց իրականացման ֆինանսական մեխանիզմներին տիրապետող փորձագետներ և այլն: 

Այն հարցին, թե ինչու է հատկապես նշված, որ հիմնադրամը պետք է ֆինանսավորի կլիմայի փոփոխության հետ կապված նախագծերը, ապա դա պայմանավորված է  հետևյալով:

Կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները ունեն լայն ընդգրկում և ներառնում են այլ բնապահպանական կոնվենցիաների հետ խաչվող խնդիրներ: Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի  շրջանակային կոնվենցիայի շրջանակում ձևավորված են ֆինանսական մեխանիզմներ (Կանաչ կլիմայական հիմնադրամ, Ադապտացիոն հիմնադրամ, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ և այլ), որոնց միջոցները հավելյալության սկզբունքով հնարավոր է ներգրավել ստեղծվելիք հիմնադրամ: Նշված հանգամանքներով է պայմանավորված, որ վերը նշված ՀՀ Կառավարության հանձնարարականով մատնանշվում է, որ հիմնադրամը պետք է սպասարկի կլիմայի փոփոխության հետ կապված նախագծերը (NAMA, NAP): Հաշվի առնելով, որ Հայաստանը որդեգրել է կլիմայի փոփոխության խնդիրների լուծման էկոհամակարգային մոտեցում, հիմնադրամի միջոցները կտրամադրվեն այնպիսի ծրագրերին ու նախագծերին, որոնք կհամապատասխանեն այդ էկոհամակարգային մոտեցմանը: Այլ կերպ ասած` կենսաբազմազանության պահպանությանը, անապատացման կանխարգելմանը, ջրային ու ցամաքային էկոհամակարգերի պահպանմանն ու վերականգմանը:

Կլոր սեղանի օգնությամբ ՀԱԵ թեմերում ստեղծվել են համայնքային սոցիալական կենտրոններ, որտեղ բնապահպանական ուսուցումներ, քննարկումներ և միջոցառումներ են իրականացվում:  Այս կենտրոնների շահառուներից երիտասարդները և մեծահասակները ևս կմասնակցեն ծրագրով նախատեսված ուսուցումներին և քննարկումներին, իրենց գաղափարները կառաջարկեն քաղաքացիական շրջանառու հիմնադրամների վերաբերյալ:  Գյումրիի, Ջրվեժի, Աշտարակի, Արմավիրի և այլ կենտրոններում տարածքներ կտրամադրվեն ուսուցումների, հանդիպումների և քննարկումների համար:  Հոգևորականները կմասնակցեն բոլոր դասընթացներին և քննարկումներին բոլոր մարզերում` շեշտելով բնության պահպանության նկատմամբ բարոյական մոտեցումների կարևորությունը: 

Հոգևորականների մասնակցությունը ծրագրին խիստ կարևոր է, քանի որ բնության նկատմամբ հոգատարությունը եկեղեցին դիտում է որպես մարդու բարոյական պարտք: Եկեղեցին բնության պահպանության նկատմամբ ունի բարոյական մոտեցում, քանի որ Աստված մարդուն ստեղծել է բոլոր արարածների համար խելացի մշակ և պահապան լինելու համար: Մարդը պարտավոր է հարգել մեր թե ներկա, թե ապագա մերձավորների (բոլոր արարածների և մարդկանց) իրավունքները և երկյուղածությամբ և արդարացիորեն օգտվել երկրի ռեսուրսներից` ամեն կերպ ձգտելով չաղարտել մայր բնությունը և չվնասել այն,  իսկ ապագա սերունդներին որպես ժառագնություն չթողնել խաթարված  մի երկիր:  Աստծո կամքով մարդու կոչումը արարածների ողջ շղթան ներդաշնակ միության և կարգավորվածության մեջ պահպանելն է:  Սրա ճանապարհը մեկն է` խղճի ձայնին անսալով ու մեղքի գիտակցությամբ  գործել ճշմարիտ զղջումով, հույով և հավատով:  

Եկեղեցիների դերը նաև այն է, որ հոգևորականները լավատեղյակ են բնակչության տրամադրություններին, կրում են հեղինակություն, ուստի կարող են ձևավորել շահագրգռված քննարկումների մթնոլորտ: Կարևոր է նաև նշել, որ ստեղծվելիք հիմնադրամը, ի տարբերություն այլ ֆինանսական մեխանիզմների ու կազմակերպությունների, արդար է, քանի որ պատկանում է բոլոր քաղաքացիներին (անկախ սեռից ու տարիքից) հավասարաչափ: Իսկ դա շատ կարևոր է ու  միանգամայն համապատասխանում է եկեղեցիների ու այն սպասարկող հոգևորականների գաղափարախոսությանը: Հետևաբար,  հոգևորականը կարող է այդ հանգամանքը պատշաճ մակարդակով ու համոզիչ կերպով ներկայացնել:

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Kick-off meeting 2.jpg
Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով
Կարողությունների զարգացում
Traning organized in Alaverdi.jpg
Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
ԳԷՀ-6 փուլի համար ՓԴԾ Ազգային ռազմավարական շրջանակի և առաջնային լանդշաֆտի գնահատման մշակում
Կարողությունների զարգացում
EPAC final conference_3.jpg
Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով
Կարողությունների զարգացում
Round table on water.jpg
«Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում
Կարողությունների զարգացում
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին