COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով

Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով

Տարածաշրջան :
Երևան
Դրամաշնորհառո :
«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$39555.00
Հովանավորի գումար:
$25845.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից մշակված ծագրի նպատակն է բարելավել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացում հասարակայնության մասնակցության որակը` համապատասխան իրավական գործիքի և մասնակցության էլեկտրոնային հարթակի մշակման, ինչպես նաև ավելի վաղ ժամանակահատվածում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը իրազեկվածության մակարդակի բարձրացման ճանապարհով: 

 ՀՀ գործող էկոլոգիական օրենսդրությունը նախատեսում է որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության ընդհանուր շրջանակ, սակայն մասնակցության ընթացակարգը լիարժեք կարգավորված չէ: Միաժամանակ, ՀԿ-ների համար անհրաժեշտ հզորությունների (իրավական գիտելիքների և համապատասխան հմտությունների) պակասը, ինչպես նաև արդյունավետ մասնակցության համար միասնական հարթակի բացակայությունը նվազեցնում են մասնակցության իրավունքի իրացման որակը և ազդեցությունը, արդյունքները: Նշված խնդիրներն ընդգծում են ոլորտի համարժեք իրավական կարգավորման, ինչպես նաև որոշում ընդունողների և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը: Դա բխում է նաև «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններից: 

 Ծրագիրն իրագործվելու է հետևյալ հիմնական գործողությունների միջոցով.

 1. Օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրություն. ուսումնասիրությունն իրականացվելու է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշում կայացնողների և նշված ոլորտի քաղաքացիական հասարակության շրջանում անցկացվելիք հարցման արդյունքների, գործող ազգային օրենսդրության և ձևավորված պրակտիկայի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի տարբեր մարմինների (Կողմերի հանդիպում, Բյուրո, Աշխատանքային խմբեր, Համապատասխանության կոմիտե) կողմից ընդունված փաստաթղթերի համեմատական վերլուծության հիման վրա: Ուսումնասիրության արդունքները հիմք կծառայեն ծրագրի հետագա, առանցքային գործողությունների իրականացման համար:

 2. Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի գործընթացին հասարակայնության մասնակցության ուղեցույցի մշակում և հրատարակում. ՈՒղեցույցը նախատեսված է լինելու քաղաքացիական հասարակության անդամների համար: Այն հնարավորինս մատչելի կերպով կբովանդակի անհրաժեշտ իրավական գիտելիքների և հմտությունների ամբողջությունը, որոնք կարևոր են իրավական ակտերի մշակման և ընդունման գործընթացին իրազեկված և արդյունավետ մասնակցելու համար: Ուղեցույցը կպարունակի նաև համապատասխան օրինակներ:

 3. Դասընթացներ մարզերում և Երևանում. դասընթացների նպատակն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ էկոլոգիական օրենսդրության համակարգի, իրավական ակտերի մշակման գործընթացի և մասնակցության հնարավորությունների վերաբերյալ, ծանոթացնել իրավական տեխնիկայի հիմնական կանոններին և իրավական ակտերի հետ աշխատանքի սկզբունքներին:

 4. Էլեկտրոնային հարթակի ստեղծում (www.ecolex.am) . ստեղծվելիք ինտերնետային կայքը կծառայի որպես միասնական հարթակ շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության համար: Կայքում կտեղադրվեն ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների կողմից մշակված այն իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են շրջակա միջավայրին: Կայքում տեղադրվելիք էլեկտրոնային գործիքների համակարգը հնարավորություն կընձեռի օգտվողներին վերբեռնել իրավական ակտերի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկները, որոնք մատչելի կլինեն կայքի այլ օգտվողների համար:

 5. «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման և ուղեկցող փաստաթղթերի փաթեթի մշակում. իրավական ակտի նախագիծը և ուղեկցող փաստաթղթերը մշակվելու են ՀՀ բնապահպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ` քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ: 

 Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կբարելավվի շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման շրջանակներում համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը, կձևավորվեն անհրաժեշտ հզորություններ իրազեկված մասնակցության համար, կամրապնդվի փոխադրաձ վստահության մթնոլորտը և քաղաքացիական հասարակաության պատասխանատվությունը նախապատրաստվող և ընդունվող նախագծի իրականացման վերաբերյալ:

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Kick-off meeting 2.jpg
Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով
Կարողությունների զարգացում
Traning organized in Alaverdi.jpg
Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
ԳԷՀ-6 փուլի համար ՓԴԾ Ազգային ռազմավարական շրջանակի և առաջնային լանդշաֆտի գնահատման մշակում
Կարողությունների զարգացում
EPAC final conference_3.jpg
Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով
Կարողությունների զարգացում
Round table on water.jpg
«Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում
Կարողությունների զարգացում
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին