COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի տարածման ծրագիր

ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի տարածման ծրագիր

Տարածաշրջան :
Շիրակ
Դրամաշնորհառո :
«ԲԻՈՍՈՖԻԱ» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կլիմայի փոփոխություն
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$33920.00
Հովանավորի գումար:
$25530.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի Բասեն համայնքում ներդնել արևային տաք ջրամատակարարման համակարգի կիրառման նորարար գաղափարը, որով կապահովվի համայնքի սպորտ դահլիճի ցնցուղարանի, մանկապարտեզի խոհանոցի և ջերմոցի տաք ջրով ապահովումը: Համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա:  Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Գյուղը գազաֆիկացված չէ և հիմնականում օգտագործում է էլեկտրաէներգիա ջեռուցման համար: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ, քանի որ բուսաբուծության վարումը բավականին ռիսկային գործ է` կապված հաճախակի ցրտահարությունների, կարկտահարության և երաշտի հետ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել արևային տաք ջրամատակարարման համակարգ և տրամադրել տաք ջուր մանկապարտեզի խոհանոցին և սպորտ դահլիճի ցնցուղարանին, որոնք գտնվում են միևնույն երկհարկանի շենքում: Բացի այդ, նախատեսվում է շենքին կից կառուցել փորձնական ջերմոց, որը կջեռուցվի արևային տաք ջրամատակարարման համակարգի միջոցով: Ջերմոցի գործարկումը մանկապարտեզի սաներին կապահովի տեղում արտադրված էկոլոգիապես մաքուր, թարմ բանջարեղենով ու կանաչեղենով, և կծառայի որպես անասնապահությանը այլընտրաքային եկամուտի աղբյուրի տարածման ցուցադրական մոդել:

Նախագծի արդյունքները
Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.

  • Արևային տաք ջրամատակարարման փորձնական համակարգի տեղադրում, փորձարկում և շահագործում,
  • Էներգաարդյունավետ ջերմոցի կառուցում, որը կապահովվի արևային տաք ջրամատակարարման համակարգից ստացված տաք ջրով, և կենսահումուսի արտադրության հիմնում,
  • Արևային տաք ջրամատակարարման համակարգից ստացված տաք ջրի մատակարարում մանկապարտեզի խոհանոցին և սպորտ դահլիճի ցնցուղարանին,
  • ՀՀ Արդարադատության նախարարության Պետ ռեգստրում կգրանցվի «Բասեն» սոցիալական զարգացման հիմնադրամ,
  • Արևային տաք ջրամատակարարման համակարգի և ջերմոցի գործարկման ու սպասարկման դասընթացների անցկացում մանկապարտեզի աշխատակիցների, այլ ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների և այլ շահագռգիռ կողմերի համար
  • Քաղված դասերի և ստացված գիտելիքների տարածում տեղեկատվական նյութերի և ֆիլմի միջոցով:


 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
1 (3).jpg
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի դեգրադացված անտառային հողերի վերականգնում անտառտնտեսության կայուն վարման գործելակերպերի միջոցով
Կլիմայի փոփոխություն
Akunq ambulatory 1.jpg
Աջակցություն Հայաստանի 7 համայնքներում «կանաչ» բուժ. հաստատությունների հիմնադրմանը՝ շինությունների էներգաարդյունավետության բարելավման և արևային ջրատաքացուցիչ համակարգերով ապահովման միջոցով
Կլիմայի փոփոխություն
Greehouse is being operated.jpg
ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի տարածման ծրագիր
Կլիմայի փոփոխություն
5 (5).jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի փորձնական մոդելի կառուցում և շահագործում Գյումրի քաղաքի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցում
Կլիմայի փոփոխություն
Aerodynamic head.jpg
Ներքին այրման շարժիչի խլացուցիչի աէրոդինամիկական գլխադիրի կիրառման միջոցով վառելիքի ծախսի նվազեցում
Կլիմայի փոփոխություն
Solar system installed.jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում
Կլիմայի փոփոխություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին