COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի դեգրադացված անտառային հողերի վերականգնում անտառտնտեսության կայուն վարման գործելակերպերի միջոցով

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի դեգրադացված անտառային հողերի վերականգնում անտառտնտեսության կայուն վարման գործելակերպերի միջոցով

Տարածաշրջան :
Գեղարքունիք
Դրամաշնորհառո :
«Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց խորհրդի Ճամբարակի բաժանմունք» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կլիմայի փոփոխություն
Խաչաձևվող ոլորտներ :
Հողերի դեգրադացիա
Դրամաշնորհի գումարը :
$26607.00
Հովանավորի գումար:
$33209.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Նախկին Կրասնոսելսկ ավանը 1994 թ-ին ստանալով քաղաքի կարգավիճակ վերանվանվել է Ճամբարակ: Չնայած իր քաղաքի կարգավիճակին, բնակիչների (7000 բնակիչ) մեծամասնությունը շարունակում է վարել գյուղական կենցաղ, որտեղ հիմնական զբաղմունքը  անասնապահությունն է: Այստեղ  մեծ  տոկոս  են  կազմում  անապահով  և զոհված ազատամարտիկների ընտանիքների թիվը, որը անմիջական ազդեցությունն է 1990-ականների պատերազմի:


1990-ականներինն տնտեսական և էներգետիկ շրջափակման հետևանքով Հայաստանի անտառային և այլ կանաչ գոտիներին բավականին մեծ վնաս է հասցվել: Այդ իրավիճակը բնորոշ էր Ճամբարակի անտառներին նույնպես. ձմռան ցուրտ ամիսներին գոյատևելու համար բնակչությունը շարունակում էր ծառեր հատել և որպես վառելափայտ օգտագործել: Արդյունքում, Ճամբարակի ալպիան գոտում զանգվածային ծառահատումների բացասական ազդեցությունը արդեն իսկ իրեն զգացնել է տալիս՝ սողանքների, սելաֆների տեսքով: Եթե 2009թ-ին հողային սողանքները առկա էին  Ճամբարակից 22 կմ  հեռվորության վրա գտնվող Այգուտ համայնքում, ապա 2011թ-ին դրանք հասել են Թթուջուր համայնք, որը Ճամբարակից հեռու է  միայն 7 կմ: Սողանքները բավական ակտիվ են, որոնց արդյունքում շատ տներ փլուզվել են, շատերն էլ դարձել վթարային:   

 
Ներկայումս Ճամբարակն և իր հարևանությաբ գտնվող տարածքները այլևս զուրկ են անտառածածկույթից: Անտառահատումներից գոյացած տարածքները օգտագործվում են ԽԵԿ-ի արածեցման համար: ԽՍՀՄ տարիներին  անտառատնկման նախագծի մեջ ներառված էր նաև Ճամբարակ քաղաքի և Գետիկ համայնքի անտառապատումը: Աշխատանքները սկսվեցին և անավարտ մնացին, նախատեսված 25 հա մակերեսի փոխարեն տնկվեց 6.4 հա սոճուտ, որն էլ մասնակի հատվել է հարևանությամբ տեղակայված տնտեսությունների կողմից: Այսօր սարալանջը ենթարկվում է դեգրադացիայի քամու և ջրի էրոզիայի:  

 
ՀԿ-ն, կարևորելով բնապահպանական խնդիրների առաջադրումը, նպատակահարմար է գտնում վերոհիշյալ սարալանջի ծառածածկ մակերեսը շարունակել և 7 հա մակերեսով անտառ տնկել: Ընտրված տարածքում ծառածածկույթ ստանալու միջոցով կարող ենք կանխել քամուց և ջրից էրոզիայի ենթարկվող 7 հա ամայի սարալանջ: Ինչպես նաև այս միջոցառմամբ կկանխվի սողանքների հետագա զարգացումը տվյալ տարածքում:

Նախագիծը նպատակ է հետապնդում Ճամբարակ քաղաքի անտառային  ռեսուրսների   մասնակի վերականգնման միջոցով նպաստել դեգրադացվող հողերի մակերեսի կրճատմանը և ագրո- ու անտառային էկոհամակարգի  բնական  գործունեության ընթացքի բարելավմանը: Ծրագիրը նույնպես նախատեսում է աջակցել անտառային ոլորտի գործնական կրթության և ուսուցման համակարգի զարգացմանը:

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.

  • ՀՀ Ճամբարակի տարածաշրջանում  կստեղծվի 7 հա նորատունկ անտառ-պուրակ, տվյալ տարածքին բնորոշ 4 անտառատեսակների տնկում (հացենի, թխկի, կաղնի, սոճի),
  • 1.6 կմ անտառատարածքը կցանկապատվի փշալարով, 
  • Կանցկացվի անտառի ոռոգման ինքնահոս ջրագիծ,
  • Ոռոգման ջրով կապահովվի 30 ընտանիք, որը կստեղծի մոտ 650 դոլարի չափով տարեկան լրացուցիչ եկամուտ,
  • 200 ֆերմեր Ճամբարակից և հարակից 5 համայնքերից կուսուցանվեն բնական ռեսուրների արդյունավետ օգտագործման վերաբերյալ, 
  • 7 միջնակարգ դպրոցի թվով 35 ուսուցիչներ և 200 աշակերտներ կհամալրեն իրենց գիտելիքները  գլոբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ,
  • Կկազմվեն և կբաժանվեն ինֆորմացիոն թերթիկներ, քաղաքում կտեղադրվի ցուցանակ, 
  • Տեղական ՀԿ-ների  հզորությունների կզարգանան բնապահպանական խնդրներ բարձրացնելու և նոր շահագրգիռ կողմեր ներգրավելու համար,
  • Կտպագրվի առնվազն երկու տպագրված հոդված թերթում ծրագրի նվաճումների մասին:


 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
1 (3).jpg
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի դեգրադացված անտառային հողերի վերականգնում անտառտնտեսության կայուն վարման գործելակերպերի միջոցով
Կլիմայի փոփոխություն
Akunq ambulatory 1.jpg
Աջակցություն Հայաստանի 7 համայնքներում «կանաչ» բուժ. հաստատությունների հիմնադրմանը՝ շինությունների էներգաարդյունավետության բարելավման և արևային ջրատաքացուցիչ համակարգերով ապահովման միջոցով
Կլիմայի փոփոխություն
Greehouse is being operated.jpg
ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի տարածման ծրագիր
Կլիմայի փոփոխություն
5 (5).jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի փորձնական մոդելի կառուցում և շահագործում Գյումրի քաղաքի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցում
Կլիմայի փոփոխություն
Aerodynamic head.jpg
Ներքին այրման շարժիչի խլացուցիչի աէրոդինամիկական գլխադիրի կիրառման միջոցով վառելիքի ծախսի նվազեցում
Կլիմայի փոփոխություն
Solar system installed.jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում
Կլիմայի փոփոխություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին