COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Մեղվապահության զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 19 համայնքներում

Մեղվապահության զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 19 համայնքներում

Տարածաշրջան :
Շիրակ
Դրամաշնորհառո :
«Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կենսաբազմազանություն
Խաչաձևվող ոլորտներ :
Հողերի դեգրադացիա
Դրամաշնորհի գումարը :
$48662.00
Հովանավորի գումար:
$55820.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

ՀԿ-ն առաջարկում է մեղվաբուծության զարգացման պիլոտային մի ծրագիր, որի արդյունքում կստեղծվի մեղվաբուծության զարգացման կենտրոն, որը ծրագրի երկրորդ տարուց սկսած տարեկան կապահովի տարածքի 19 համայնքների սոցիալապես անապահով 30 շահառու ընտանիքների  5-ական մեղվաընտանիքների տրամադրումը: Ամեն տարի  այս կենտրոնի շնորհիվ կընդլայնվի շահառու ընտանիքների և տարածքում մեղվաընտանիքների քանակը: Բացի այս կենտրոնը կապահովի տարածաշրջանում արտադրված մեղրի փաթեթավորումն ու սպառումը:       
Ակնկալվում է մի քանի տարվա ընթացքում մեղվաընտանիքների բազմացման շնորհիվ տարածաշրջանում զարգացնել մեղվաբուծությունը, որի ուղղակի ազդեցությունը կլինի տարածքի բուսականության պահպանումն ու անապատացմանը նպաստող անտրոպոգեն գործոնների նվազեցումը:
Ծրագիրը նպատակ ունի խթանել մեղվաբուծությունը, որպես կենսաբազմազանության պահպանման աղբյուր և կրճատելու անասնապահության զարգացաման ինտենսիվ աճը, որը հիմնականում նպաստում է հողերի դեգրատացիային: Բացի այս ծրագիրը կխթանի նաև ագրոէկոհամակարգային ծառայությունների բարելավմանը ԱՊ և հարակից տարածքներում (21.179 հա ընդհ մակերես):
Նախատեսվում է նաև տարածքում ստեղծել Արփի լճի մեղվապահների կենտրոն /այսուհետ ԱԼՄԿ/, որը կապահովի մեղվաբույծների համագործակցությունը, մեղրի վերամշակումը և վաճառքը, մեղվաընտանիքների գենետիկան և հիվանդությունների վերահսկումը:  
Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի նորաստեղծ Արփի Լիճ ԱՊ-ի բնական միջավայրերի և կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության մեղմում` ԱՊ-ում ներառված և հարակից համայնքներումª  մեղվաբուծության զարգացման միջոցով:

Ծրագրի արդյունքները.     

  • Արփի լիճ ազգային պարկում պահպանման գոտու  19 համայնքներում  30   շահառու ընտանիքներ զբաղվում են մեղվաբուծությամբ,
  • Բարելավվել է 19 համայնքների 30 շահառու ընտանիքների սոցիալ տնտեսական վիճակը, ապահովված է ընտրված շահառուների երկարաժամկետ և կայուն եկամուտով զբաղվածությունը,
  • Ստեղծվել է մեղվաբույծների կենտրոն  (ԱԼՄԿ), որը անասնաբուժական ծառայություններ է մատուցում հիվանդությունների վերահսկման համար, խթանում է տեխնիկական փոխանակումը, մեղրի վերամշակումը և ապրանքի վաճառքը,
  • ԱՊ պահպանման գոտու 19  համայնքների բնակիչները  բարձրացրել են իրենց իրազեկությունը կենսաբազմազանության կարևորության և արժեքների մասին և ձեռք են բերել լրացուցիչ փորձ մեղվապահության և կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ,
  • Ծրագրի  շրջանակներում տպագրվել է համապատասխան տեղեկատվական նյութեր, ուղեցույցներ:


 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
DSCN5145.jfif
Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/
Կենսաբազմազանություն
DSC01532.jfif
Կարևորագույն թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) խնամակալների ցանցի դերի ուժեղացումը Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեժ կետերում
Կենսաբազմազանություն
Local species of vegetables grown at the project pilot farmland 2_22 July 2010.jpg
Արարատյան հարթավայրի աղուտ-ալկալի հողերի վերականգնման ոչ քիմիական, համալիր օրգանական մեթոդոլոգիայի գործնական իրականացում
Կենսաբազմազանություն
Resized.jpg
Տեղական հզորությունների զարգացում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի իրականացումը ապահովելու համար
Կենսաբազմազանություն
Construction of insed fishery_June 20, 2012 (1).jpg
Սևանի իշխան (Salmo ischchan Kessler) ձկնատեսակի պահպանության և վերարտադրության նախադրյալների ստեղծում` Սևանա լճի ջրահավաք ավազանի մի շարք համայնքներում բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացման և Գեղհովիտ համայնքում ձկնաբուծական համալիրի հիմնման միջոցով
Կենսաբազմազանություն
4 (4).jpg
Մեղվապահության զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 19 համայնքներում
Կենսաբազմազանություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին