COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/

Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/

Տարածաշրջան :
Երևան
Դրամաշնորհառո :
«Բնական Էկոհամակարգերի կայուն զարգացում» բնապահպանական ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կենսաբազմազանություն
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$36420.00
Հովանավորի գումար:
$43650.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Դարևսկու իժը գրանցված է Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում և ՀՀ կենդանիների Կարմիր գրքում` որպես «Կրիտիկական Վիճակում գտնվող» տեսակ:
Էկոլոգիական նեղ հարմարվողականության հետ կապված` Դարևսկու իժի համար առաջնահերթ վտանգ է ներկայացնում ապրելավայրերի դեգրադացիան, որը տեղի է ունենում գյուղատնտեսական կենդանիների չկանոնակարգված արածեցման, խոտհունձի և գյուղատնտեսական այլ նպատակներով հողերի յուրացման հետևանքով:

Ներկայացվող նախագծով նախատեսվում է իրականացնել ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի գյուղին հարող Ջավախքի լեռնաշղթայի լանջերի վրա գտնվող Դարևսկու իժի բիոտոպների պահպանությանը նպատակաուղղված մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են մինչև այդ տեսակի բիոտոպների ընդգրկումը նոր բնության հատուկ պահպանվող տարածքի` «Արփի լիճ» ազգային պարկի մեջ:

Ծրագիրը նախատեսում է իրականացնել հետևյալ գործողություններ`

  • Մետաղական լարով քարակույտերի ցանկապատում, անասունների համար հատուկ անցուղիների պատրաստում և մուտքը արգելող ցուցանակների տեղադրում,
  • Ձորակների ներքևի հատվածներում անասունների համար արհեստական ջրարբիացման ջրամբարի կառուցում ,
  • Համայնքի ավագանու հետ համատեղ արոտավայրերի կայուն օգտագործման մեխանիզմների մշակում և ներդրում,
  • Մեկ խորքային հորի հորատում` համայնքին խմելու տեխնիկական ջրով ապահովելու նպատակով,
  • Տեսակի անօրինական որսի և արտահանման հսկողության ուժեղացում,
  • Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ֆիլմի նկարահանում,
  • Տեղական բնակչության շրջանում բնապահպանական իրազեկության բարձրացում և էկոդաստիարակություն` բուկլետների, բրոշյուրների և ուղեցույցների հրատարակում, ուսուցողական սեմինարների, հանդիպումների անցկացում, այլընտրանքային բնօգտագործման մեթոդների առաջարկների մշակում:

 

Ծրագրի արդյունքների մասին պատմող ֆիլմը կարող եք տեսնել http://www.youtube.com/watch?v=8PbKgckB5qc (հայերեն տարբերակ) և  http://www.youtube.com/watch?v=BnMsSrLtOXo (անգլերեն տարբերակ)


 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
DSCN5145.jfif
Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/
Կենսաբազմազանություն
DSC01532.jfif
Կարևորագույն թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) խնամակալների ցանցի դերի ուժեղացումը Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեժ կետերում
Կենսաբազմազանություն
Local species of vegetables grown at the project pilot farmland 2_22 July 2010.jpg
Արարատյան հարթավայրի աղուտ-ալկալի հողերի վերականգնման ոչ քիմիական, համալիր օրգանական մեթոդոլոգիայի գործնական իրականացում
Կենսաբազմազանություն
Resized.jpg
Տեղական հզորությունների զարգացում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի իրականացումը ապահովելու համար
Կենսաբազմազանություն
Construction of insed fishery_June 20, 2012 (1).jpg
Սևանի իշխան (Salmo ischchan Kessler) ձկնատեսակի պահպանության և վերարտադրության նախադրյալների ստեղծում` Սևանա լճի ջրահավաք ավազանի մի շարք համայնքներում բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացման և Գեղհովիտ համայնքում ձկնաբուծական համալիրի հիմնման միջոցով
Կենսաբազմազանություն
4 (4).jpg
Մեղվապահության զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 19 համայնքներում
Կենսաբազմազանություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին