COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • «Էկոտուրիզմը որպես այլընտրանքային զբաղվածության հնարավորությունը՝ հանուն Սևանի»

«Էկոտուրիզմը որպես այլընտրանքային զբաղվածության հնարավորությունը՝ հանուն Սևանի»

Տարածաշրջան :
Գեղարքունիք
Դրամաշնորհառո :
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կենսաբազմազանություն
Խաչաձևվող ոլորտներ :
Կենսաբազմազանություն
Դրամաշնորհի գումարը :
$40000.00
Հովանավորի գումար:
$79458.00
Կարգավիճակ:
download (1).png
Ընթացքի մեջ է

 

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

Նախագծի նկարագրությունը

Սևանա լիճը պատմականորեն եղել է Գեղարքունիքի մարզի բնակչության ապրուստի հիմնական  միջոցը։ Եկամտի այլընտրանքային հնարավորությունների բացակայությունը պատճառ է դարձել լճի ջրային և ձկնային ռեսուրսների անարդյունավետ և անվերահսկելի  գերշահագործման, ինչը  իր հերթին, գլոբալ տաքացման հետ մեկտեղ,  աղետալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի վրա: Արդյունքում վտանգված է հսկայական մի էկոհամակարգ և ռազմավարական նշանակության խմելու ջրի պաշար։  Լճի էկոլոգիական ծանր վիճակը խորացնում է նաև աղքատությունը ափամերձ համայնքներում, որոնք ուղղակիորեն դառնում են կախյալ լճի ռեսուրսներից։

Խնդիրը լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է  Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում ձևավորել  նոր մշակույթ և պատասխանատու վարքագիծ: Մասնավորապես՝  նախագիծը խթանում է մարզի բնակիչների ակտիվ ներգրավվածությունը էկոտուրիզմի և էներգաարդյունավետ պրակտիկայի մեջ՝ Ծովագյուղում նորարարական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծման միջոցով: Ուսումնական կենտրոնը էկոտուրիզմի և էներգաարդյունավետության վերաբերյալ բազմաթիվ տեսական և գործնական սեմինարների միջոցով կնպաստի գյուղացիների միջև գիտելիքների փոխանակմանը և տարածմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ բարելավելու իրենց ապրուստի միջոցները այլընտրանքային եկամուտների շնորհիվ:

 

Նախագծի արդյունքները

 

Նախագիծը կունենա  հետևյալ արդյունքները.

• Էկոտուրիզմի ուսուցման և զբոսաշրջային ծառայությունների մատուցման արդյունքում 50 ընտանիք բարելավել է իր ապրուստի միջոցները:

• 75 երիտասարդներ վերապատրաստվել են որպես զբոսավար և կարող են կայուն եկամուտ ունենալ:

• Բարելավվել է Սևանա լճի ափամերձ 1501 հա տարածքի կառավարումը:

• ֆոտովալտային կայանի և արևային ջրատաքացուցիչի շահագործման շնորհիվ տարեկան խնայվում է 2000 ԱՄՆ դոլար:

• 7 տոննայով կրճատվել են CO2-ի արտանետումները

• 50 տոննայով կրճատվել է Սևանա լիճ և ավազանային գետեր մուտք գործող պինդ թափոնների քանակը

• 50 ֆերմերներ և գյուղական ՓՄՁ-ներ կրկնօրինակել են էներգաարդյունավետ լուծումները իրենց տնային տնտեսություններում: 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
DSCN5145.jfif
Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/
Կենսաբազմազանություն
DSC01532.jfif
Կարևորագույն թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) խնամակալների ցանցի դերի ուժեղացումը Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեժ կետերում
Կենսաբազմազանություն
Local species of vegetables grown at the project pilot farmland 2_22 July 2010.jpg
Արարատյան հարթավայրի աղուտ-ալկալի հողերի վերականգնման ոչ քիմիական, համալիր օրգանական մեթոդոլոգիայի գործնական իրականացում
Կենսաբազմազանություն
Resized.jpg
Տեղական հզորությունների զարգացում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի իրականացումը ապահովելու համար
Կենսաբազմազանություն
Construction of insed fishery_June 20, 2012 (1).jpg
Սևանի իշխան (Salmo ischchan Kessler) ձկնատեսակի պահպանության և վերարտադրության նախադրյալների ստեղծում` Սևանա լճի ջրահավաք ավազանի մի շարք համայնքներում բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացման և Գեղհովիտ համայնքում ձկնաբուծական համալիրի հիմնման միջոցով
Կենսաբազմազանություն
4 (4).jpg
Մեղվապահության զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 19 համայնքներում
Կենսաբազմազանություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին