COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Ինքնավար-հիբրիդային արևային էլեկտրակայանների կիրառումը որպես ճգնաժամից տուժած բնակչության կենսապահովման բարձրացման միջոց

Ինքնավար-հիբրիդային արևային էլեկտրակայանների կիրառումը որպես ճգնաժամից տուժած բնակչության կենսապահովման բարձրացման միջոց

Տարածաշրջան :
ԳեղարքունիքՍյունիքՎայոց Ձոր
Դրամաշնորհառո :
«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամ
Կիզակետային ոլորտ :
Կլիմայի փոփոխություն
Խաչաձևվող ոլորտներ :
Կլիմայի փոփոխություն
Դրամաշնորհի գումարը :
$150000.00
Հովանավորի գումար:
$78770.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

 

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

Նախագծի նկարագրությունը

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության սրման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքները, գյուղական տնային տնտեսությունները կրել են կորուստներ և վնասներ։ Վնասներ են հասցվել նաև էլեկտրամատակարարման, գազամատակարարման ու ոռոգման համակարգերին։ Այս իրավիճակը հանգեցրել է բնակչության ապրուստի և անվտանգության նվազեցման, որոշ համայնքների հեռավոր արոտավայրեր դարձել են անապահով, կարևոր ենթակառուցվածքները վնասված են, և տեղի բնակչությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների հաճախակի ընդհատումները հանգեցնում են առանց այն էլ սահմանափակ անտառային ռեսուրսների վրա ճնշումների ավելացմանը, որոնք վտանգված են նաև կրակոցների հետևանքով առաջացած անտառային հրդեհների պատճառով: Իրավիճակը առավելապես ազդել է սահմանամերձ համայնքների կանանց և երեխաների կյանքի վրա, հիմնական սոցիալական ծառայությունների մատչելիության պակասի կամ բացակայության, սննդի և ոչ պարենային ապրանքների պակասի պատճառով՝ ազդելով հոգեկան առողջության և անվտանգության զգացումի վրա: Խնդրին կայուն ու երկարատև լուծում տալու նպատակով ծրագիրը իրականացնելու է հետևյալ գործողությունները.

• Տեղադրվելու են էլ. մատակարարման ցանցի հետ զուգահեռ  աշխատող հիբրիդային շարժական արևային էլեկտրակայաններ, որոնք բարելավելու են ճգնաժամից տուժած համայնքների կենսապահովումն ու անվտանգությունը։

• Շարժական արևային էլեկտրակայանների օգտագործումը ամառային արոտավայրերում ապահովելու է ֆերմերների և գյուղացիների ապրուստի ու կենցաղային պայմանների բարելավում, բարձրացնելու է կանաչ տարածքների ապահով ու արդյունավետ օգտագործումն ու պահպանությունը։

• Տեղադրված 100 կՎտ դրվածքային հզորությամբ ՖՎ կայանները տարեկան ապահովելու են մոտ 110,000 կՎտժ էլ. էներգիայի խնայողություն, CO2 արտանետումների կրճատումը կազմում է մոտ  68 տոննա, իսկ համայնքների խնայողությունը՝ մոտ 20,000 ԱՄՆ դոլար։

• Առնվազն 50 երիտասարդների համար  իրականացված էներգաարդյունավետ ու վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման վերաբերյալ վերապատրաստումները նպաստելու են հեռավոր համայնքներում նորարարական տեխնոլոգիաների տարածման խթանմանը:

Նշված գործողությունները կնպաստեն ծրագրի նպատակի իրականացմանը։

Ծրագիրի նպատակն է՝ բարձրացնել Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ հատվածներում բնակչության ու համայնքների կենսապահովման մակարդակի ու կանաչ տարծքների անվտանգ օգտագործման արդյունավետությունը՝ արևային հիբրիդ էլ․ կայանների  ներդրման միջոցով։

 

Նախագծի արդյունքները

 

Նախագիծը ենթադրում է ստանալ հետևյալ արդյունքները.

• Էլեկտրական էներգիայի անխափան աղբյուրների առկայություն, որը նպաստում է համայնքային և առանձին տնային տնտեսությունների կենսամակարդակի ու անվտանգության բարձրացմանը՝ ճգնաժամից տուժած շրջանների առավել խոցելի համայնքներում և կանաչ տարածքներում ցանցի հետ զուգահեռ ու անջատ աշխատող արևային հիբրիդ շարժական արևային էլեկտրակայանների ներդրման միջոցով։

• Շարժական արևային էլեկտրակայանների օգտագործումը բարելավում է գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների կենսապայմանները ամառային արոտավայրերում, ինչպես նաև բարձրացնում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման և պահպանման արդյունավետությունը։

• Տարեկան մոտ 110,000 կՎտժ էներգիա է խնայվում 100 կՎտ ընդհանուր հզորությամբ ՖՎ համակարգերի տեղադրման միջոցով։

• 100 կՎտ դրվածքային հզորությամբ ՖՎ համակարգերի տեղադրման արդյունքում մթնոլորտ չի արտանետվում մոտ 70 տոննա CO2։

• Տնտեսությունները կամ համայնքները տարեկան ունենում են առնվազն 20,000 ԱՄՆ դոլար խնայողություն՝ 100 կՎտ դրվածքային հզորությամբ ՖՎ համակարգերի տեղադրման արդյունքում։

• Արևային հիբրիդ էլեկտրակայանների ներդրման արդյունքում ծրագրի առնվազն 600 շահառուների համար բարելավվում է կենսապահովման ու անվտանգության մակարդակը։

• Առնվազն 50 երիտասարդներ բարձրացրել են իրենց կարողություններն ու հմտությունները, վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված արևային էներգետիկ համակարգերի տեղադրման,  սպասարկման ու շահագործման վերաբերյալ գիտելիքների միջոցով։ 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
1 (3).jpg
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի դեգրադացված անտառային հողերի վերականգնում անտառտնտեսության կայուն վարման գործելակերպերի միջոցով
Կլիմայի փոփոխություն
Akunq ambulatory 1.jpg
Աջակցություն Հայաստանի 7 համայնքներում «կանաչ» բուժ. հաստատությունների հիմնադրմանը՝ շինությունների էներգաարդյունավետության բարելավման և արևային ջրատաքացուցիչ համակարգերով ապահովման միջոցով
Կլիմայի փոփոխություն
Greehouse is being operated.jpg
ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի տարածման ծրագիր
Կլիմայի փոփոխություն
5 (5).jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի փորձնական մոդելի կառուցում և շահագործում Գյումրի քաղաքի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցում
Կլիմայի փոփոխություն
Aerodynamic head.jpg
Ներքին այրման շարժիչի խլացուցիչի աէրոդինամիկական գլխադիրի կիրառման միջոցով վառելիքի ծախսի նվազեցում
Կլիմայի փոփոխություն
Solar system installed.jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում
Կլիմայի փոփոխություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին