COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
...

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

16.07.2021

Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեին անդամակցության համար

Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հրավիրում է ազգային ոչ կառավարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մասնակցելու ՓԴԾ-ի Ազգային Ղեկավար Կոմիտեի (ԱՂԿ) անդամակցության մրցույթին:

ԱՂԿ-ն ՓԴԾ-ի կարևորագույն բաղադրիչն է և ապահովում է Ազգային ծրագրի առավել իրական աջակցությունը և հսկողությունը։ ԱՂԿ-ն որպես կանոն ներառում է ազգային ՀԿ-ների, համայնքային կազմակերպությունների, կառավարության, գիտական հաստատությունների, դոնոր կազմակերպությունների և մասնավոր սեկտորի կամավոր ներկայացուցիչներ, որտեղ գերակշիռ մաս են կազմում ոչ կառավարական սեկտորը ներկայացնող անդամներ:

ԱՂԿ-ն ընդհանուր առմամբ առաջնորդում և ուղղորդում է Ազգային ծրագրի մշակումը, պարբերական վերանայումը և ռազմավարության իրականացումը, ինչպես նաև երկրի առանձնահատկությունների համապատասխանեցումը ԳԷՀ-ի գլոբալ քաղաքականությանն ու չափանիշներին: ԱՂԿ-ն իրականացնում է Ծրագրի գործունեության մոնիթորինգն ու առաջընթացի գնահատումը և նպաստում է Հայաստանում Ծրագրի կայունության մեխանիզմների կայացմանը: ԱՂԿ-ն պատասխանատու է նախագծերի ընտրության և հաստատման, ինչպես նաև դրանց տեխնիկական և բովանդակային որակի ապահովման և մոնիթորինգի համար:

ԱՂԿ-ին անդամակցումը կամավոր հասարակական հիմունքներով է` ԱՌԱՆՑ ֆինանսական փոխհատուցման:

ԱՂԿ անդամները ՉԵՆ ԿԱՐՈՂ շահույթ ստանալ ՓԴԾ-ի դրամաշնորհներից:

ԱՂԿ տեխնիկական առաջադրանքին կարելի է ծանոթանալ այստեղ:

ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի նկարագրություն

ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին՝ Ռիո դե Ժանիերոյի Համաշխարհային գագաթաժողովի արդյունքում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԳԷՀ-ի կողմից որպես կորպորատիվ ծրագիր և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից ԳԷՀ-ի գործընկերության անունից, իսկ գործադրումը հանձնարարված է ՄԱԿ-ի Ծրագրերի Ծառայությունների Գրանսենյակին: ՓԴԾ-ի նպատակն է համայնքային մոտեցումների միջոցով ապահովել գլոբալ բնապահպանական օգուտներ ԳԷՀ-ի կիզակետային ոլորտներում՝ կենսաբազմազանության պահպանություն, կլիմայի փոփոխության մեղմում, միջազգային ջրերի պահպանություն, հողերի դեգրադացիայի կանխարգելում և վտանգավոր քիմիական նյութերի վերացում՝ համայնքային մոտեցումների միջոցով: ԳԷՀ-ի ՓԴԾ-ն խարսխված է այն համոզմունքի վրա, որ գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների հասցեագրման լավագյուն տարբերակը տեղի բնակչության ներգրավվածությունն է համայնքի ուղղակի օգուտների և պատկանելիության ապահովումը:

ԳԷՀ-ի ՓԴԾ-ն մեծապես ապակենտրոնացված է և իրականացվում է ժողովրդավարական, թափանցիկ և երկրի կարիքների վրա հիմնված եղանակով, իսկ համակարգման պատասխանատուն Ազգային համակարգողն է: ԳԷՀ-ի ՓԴԾ-ի դրամաշնորհները հատկացվում են Ազգային ղեկավար կոմիտեի որոշումների հիման վրա՝ ուղղորդվելով Ազգային ծրագրի ռազմավարության դրույթներով և երկրի ազգային բնապահպանական և զարգացման առաջնայնություններով: 

ԳԷՀ-ի և ՓԴԾ-ի Ազգային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելել www.thegef.org www.sgp.undp.org կամ  www.sgp.am .

Բոլոր շահագրգիռ թեկնածուները կարող են ուղարկել հայտերը Սվետլանա Հարությունյանին ` ԳԷՀ-ի ՓԴԾ-ի Ազգային համակարգողին հետևյալ էլ. փոստով` [email protected] ` ուղարկելով կրկնօրինակը նաև Հովհաննես Ղազարյանին` ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Բնապահպանական Ծրագրերի համակարգողին հետևյալ էլ. փոստով` [email protected]

Լիարժեք հայտը պետք է ներառի`

1. թեկնածուի ինքնակենսագրությունը (CV),

2. թեկնածուի առաջարկման նամակ կազմակերպության ղեկավարի կողմից,

3. կազմակերպության պետական գրանցման պատճեն (ՀԿ/համայնքային կազմակերպություն, ակադեմիա և այլն):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է` 2021 թ. օգոստոսի 15: 

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին