COMMUNITY ACTION GLOBAL IMPACT

ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) մեկնարկել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյի Համաշխարհային գագաթաժողովի արդյունքում: ՓԴԾ-ն ֆինանսավորվում է ԳԷՀ-ի կողմից որպես կորպորատիվ ծրագիր և այն իրականացնում է ՄԱԶԾ-ն՝ ԳԷՀ գործընկերության անունից, իսկ գործադրումը հանձնարարված է ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրանսենյակին (UNOPS): ՓԴԾ-ի նպատակն է ապահովել գլոբալ բնապահպանական օգուտներ համայնքային մոտեցումների միջոցով ԳԷՀ-ի կիզակետային ոլորտներում՝ կենսաբազմազանության պահպանություն, կլիմայի փոփոխության մեղմում, միջազգային ջրերի պահպանություն, հողերի դեգրադացիայի կանխարգելում և կայուն օրգանական աղտոտիչների վերացում: ԳԷՀ ՓԴԾ-ն հիմնականում ապակենտրոնացված է, բխում է երկրի կարիքներից և իրականացվում է ժողովրդավարական և թափանցիկ եղանակով` համակարգվելով ՓԴԾ Ազգային համակարգողի կողմից: ԳԷՀ ՓԴԾ դրամաշնորհները հատկացվում են Ազգային ղեկավար կոմիտեի որոշումների հիման վրա` ուղղորդվելով Ազգային ծրագրի ռազմավարության դրույթներով և երկրի բնապահպանական և զարգացման գերակայություններով: Ազգային ղեկավար կոմիտեի անդամներն են կառավարության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության՝ ՀԿ-ների, քաղաքացիական կազմակերպությունների, գիտության և մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, որում գերակշիռ մաս են կազմում ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչները:

Ներկայումս, 127 երկիր է մասնակցում ԳԷՀ ՓԴԾ-ին աշխարհի հինգ տարածաշրջաններում՝ Աֆրիկա, Ասիա/Խաղաղօվկիանոսյան, Արաբական երկրներ, Եվրոպա/ԱՊՀ և Լատինական Ամերիկա/Կարիբյան տարածաշրջան: Հայաստանում ԳԷՀ ՓԴԾ-ն պաշտոնապես մեկնարկել է 2008թ. նոյեմբերին։ 2009թ. մայիսին մշակվել և հաստատվել են Ազգային ծրագրի ռազմավարությունը և աշխատանքային շրջանակները: Ներկա գործառնական փուլում (2018-2024թթ.) ազգային ծրագիրը ընդգրկում է ԳԷՀ հետևյալ առանցքային որոտները`

  • Կենսաբազմազանության պահպանություն և կայուն օգտագործում
  • Պայքար հողերի դեգրադացիայի դեմ
  • Կլիմայի փոփոխության մեղմում
  • Միջազգային ջրերի պահպանություն
  • Կայուն օրգանական աղտոտիչների և այլ վնասակար քիմիկատների վերացում

ՓԴԾ հայաստանյան ծրագիրն ընդունում է դրամաշնորհային հայտեր բացառապես գրանցված ազգային ՀԿ-ներից, որոնք չունեն օտարերկրյա հիմնադիրներ, պարբերաբար`ողջ տարվա ընթացքում: Տրամադրվող դրամաշնորհների առավելագույն չափը կազմում է 50,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: ԳԷՀ ՓԴԾ-ն ծրագրային նախագծին չի հատկացնում հիմնական ֆինանսավորում, այլ աջակցում է մրցույթին դիմող կազմակերպություններին` հատկացնելով լրացուցիչ, հավելյալ ֆինանսավորում: ԳԷՀ-ի հիմնական պահանջն է նախագծերի համաֆինանսավորման ապահովումը 1:1 հարաբերակցությամբ` դրամային և ոչ դրամային (աշխատանք, սարքավորումների օգտագործում, նյութեր և այլն) ներդրումների հավասար մասնաբաժնով:Նախագծային առաջարկների որակի ապահովման նպատակով, ԳԷՀ ՓԴԾ-ի աշխատակազմը և Ծրագրի ազգային ղեկավար կոմիտեն առաջարկների ձևակերպման փուլում տրամադրում են մասնագիտական և փորձագիտական խորհրդատվություն:
Նախագծերի դիմումները պետք է ավարտուն տեսքով և կից ուղեկցող նամակով ներկայացվեն Հայաստանում ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգողին: Դիմումների փաթեթները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` Ազգային համակարգողի էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]
Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի քննարկմանն ու հաստատմանը, խորհուրդ է տրվում ներկայացնել ծրագրի հայեցակարգ Ազգային համակարգողին նախնական գնահատման համար։

ԱՂԿ Աշխատանքային կարգ

ԱՂԿ Տեխնիկական առաջադրանք

ԱՂԿ անդամներ

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին