COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Բնապահպանական կրթության ցանցի հզորացում հանուն Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման

Բնապահպանական կրթության ցանցի հզորացում հանուն Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման

Տարածաշրջան :
Երևան
Դրամաշնորհառո :
«Էյ Թի Փի» Բարեգործական Հիմնադրամ
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Հովանավորի գումար:
$25933.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Հայաստանում առկա են բազմաթիվ լուրջ բնապահպանական խնդիրներ, որոնք խոչընդոտում են երեխայի և հասարակության բարեկեցությանը և առողջապահական բարձր մակարդակի և որակի չափանիշների հասանելիությանը:  Բնապահպանական կայունությունը այն ուղին է, որը տանում է Հայաստանի ապագա հասարակական և տնտեսական կայունության: Բնական ռեսուրսների՝ մաքուր օդ, ջուր և սնունդ, պահպանումը, վերականգնումը և կայուն օգտագործումն ապագա սերունդների համար առողջ կյանք վարելու նախապայմաններ են: Կայուն ապագայի համար անհրաժեշտ է լավ զարգացած բնապահպանություն, որը կենսական նշանակություն ունի հատկապես հաշմանդամ երեխաների և այն համայնքների համար, որոնք անմիջական կախում ունեն շրջակա միջավայրից:  Այս ամենին հասնելու համար երեխաներն ու երիտասարդները պետք է ստանան համապատասխան կրթություն, որը հզոր “զենք” է համայնքներում կայուն զարգացման ուղղությամբ փոփոխություններ իրականացնելու համար: 

Այսօր մեր երկրի բնապահպանական օրակարգում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:  Առանցքային խնդիրներից մեկն է աղբի խնդիրը, որը բազմաթիվ առումներով ազդում է երեխայի և համայնքի բարեկեցության վրա. կենցաղային աղբը և կեղտաջրերն իրենց ազդեցությունն են ունենում օդի, հողի և ջրի աղտոտվածության վրա՝ առաջացնելով սուր և խրոնիկ առողջապահական ռիսկեր:  Մեկ այլ կարևոր հիմնախնդիր է անտառահատման և գյուղատնտեսության ոչ պատշաճ վարման հետևանքով առաջացած անապատացումը (հատկապես Արարատյան դաշտավայրում, որտեղ հողի աղակալումն արագ տարածվում է): Ջրի, հանքանյութերի և հողի ռեսուրսների կայուն կառավարումը և օգտագործումը մյուս ոլորտներն են, որտեղ երեխաների և երիտասարդների կրթությունը նպաստում են առողջապահության ոլորտի բարելավմանը և բարեկեցությանը: Հայաստանի շրջակա միջավայրն աշխարհում վտանգված կեսաբազմազանության 32 կիզակետերից մեկն է: Այն պաշտպանելու համար ապագա սերունդները պետք է առաջնորդվեն կայուն զարգացման և բնապահպանական կառավարման կարևորման գիտակցմամբ: 

Հայաստանում ՀԿ-ները մեծամասամբ դուրս են մղված բնապահպանության կառավարման մեխանիզմներից: Բնապահպանական քաղաքականության մշակումը, օրենսդրության նախագծումը և մշտադիտարկումը կառավարման այնպիսի մեխանիզմներ են, որոնք հանդիսանում են պետական ոլորտի բացառիկ մենաշնորհը:  

Կրթությունը բնապահպանական կառավարման առանցքային բաղադրիչ  է, որը պետք է սկսվի նախադպրոցական հաստատությունից, շարունակվի բարձրագույն ուսումնական հաստատություններում և կրի շարունակական բնույթ:  Բազմաթիվ ակտիվ ՀԿ-ներ կկարողանան խթանել և քարոզել բնապահպանական կրթական քաղաքականությունն և լավագույն փորձը՝ իրենց կարողությունների զարգացման միջոցով: Նրանց գործունեությունը կխթանվի նաև այն դեպքում, եթե այդ ՀԿ-ներն ու քաղաքացիական ակտիվ խմբերը միանան մեկ ընդհանուր ցանցում: Հասարակական ոլորտի աշխատանքը բավականին կհզորանա, եթե ՀԿ-ները զարգացնեն նման կարողություններ և կառուցողական ձևով ներգրավված լինեն: 

Քաղաքացիական հասարակության համար կարևոր է անկախ լինել պետական և մասնավոր սեկտորներից, այնուամենայնիվ կարևոր է նաև ունենալ ընդհանուր հարթակներ՝ համագործակցության հնարավոր դաշտ ստեղծելու համար:  Այս նպատակներին հասնելու  համար Հայաստանի մի շարք բնապահպանական կրթությամբ զբաղվող ՀԿ-ներ և քաղաքացիական նախաձեռնություններ, համագործակցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և GIZ-ի հետ, արդեն ստեղծել են Բնապահպանական կրթության ոչ ֆորմալ ցանցը (ԲԿՑ), որը գործում է կամավորության հիման վրա:  ԲԿՑ-ի նպատակն է աջակցել  անդամ ՀԿ-ների  կարողությունների զարգացմանը՝ բնապահպանական կրթության ծրագրերի և գործողությունների, ինչպես նաև բնապահպանական քաղաքականության հարցերի քննարկմանը ներգրավելու համար: Ծրագիրը կնպաստի ոչ միայն բնապահպանական կրթությամբ  զբաղվող ՀԿ-ների կարողությունների զարգացմանը: Այն թիրախային է համարում ընդլայնել ԲԿԾ ցանցի կազմը՝ ներառելով համապատասխան նախարարություններին, ուսուցիչներին,  բնապահպանական կրթությամբ զբաղվող այլ ՀԿ-ների ու կազմակերպությունների, ինչպես նաև նպատակ է դնում դարձնել այն համագործակցության ֆորմալ հարթակ՝ ցանցի անդամ ՀԿ-ների հետ ստորագրելով բաց փոխըմբռնման հուշագիր: Ծրագիրը կիրականացնի Հայաստանում առկա բնապահպանական կրթության կենտրոնների քարտեզագրում և կստեղծի առկա կենտրոնների տեղեկատու՝ տեղանքի վրա հիմնված բնապահպանական կրթությամբ դպրոցները և այդպիսի կենտրոնները միմյանց կապակցելու միջոցով: 

Ծրագիրը կիրականացնի բնապահպանական կրթությամբ զբաղվող ՀԿ-ների կարիքների գնահատում՝ բացահայտելու, թե որ ոլորտներում է առկա կարողությունների զարգացման կարիք, օրինակ՝ համատեղ համագործակցային ռազմավարությունների մշակում, հաղորդակցություն, բիզնես գործընթացների ռազմավարական պլանավորում, ռեսուրսների հայթայթում, հանրային քաղաքականության վերլուծություն և շահերի պաշտպանություն, առաջնորդություն և ղեկավարում, ինչպես նաև այլ նմանատիպ թեմաներ: Ելնելով  ՀԿ-ների կարիքներից, ծրագիրը կկազմակերպի ընտրված թեմաների վերաբերյալ աշխատաժողով-հանդիպումների շարք: Ծրագիրը նաև կկազմակերպի մի շարք սեմինարներ հանրային քաղաքականություն մշակողների, ուսուցիչների, դպրոցների տնօրինության, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների համար բնապահպանական կրթությանը ոլորտում միջազգային և ազգային լավագույն փորձի վերաբերյալ: Սեմինարները կընդգրկեն հետևյալ թեմաները. այլընտրանքային էներգիայի մասին ուսուցում, ռեսուրսների, կլիմայական փոփոխություններին հարմարվելը, անտառների պաշտպանություն և կայուն կառավարում, աղբի վերամշակմում և բնապահպանական սկզբունքներով վարվող գյուղատնտեսության վարում և այլն: ԲԿՑ-ի յուրաքանչյուր անդամ յուրովի ներդրում կունենա այս գործընթացին՝ կիսելով իր գիտելիքն ու փորձը, այսպիսով՝ բարելավելով միասնական ուսուցումն ու փոխադարձ ընկալումները: Ծրագիրը կկազմակերպի և կվարի հինգ կլոր սեղան-քննարկումներ կրթության ոլորտի բոլոր մակարդակները ներկայացնող (ազգային, տարածքային և տեղական) առանցքային շահառուների՝ կառավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ բնապահպանական քաղաքականության, ռազմավարությունների, ուսումնական ծրագրերի, չափորոշիչների և կրթության վերաբերյալ: Քննարկումների միջոցով ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին տեղեկություններ կտրամադրվեն բնապահպանական խնդիրները հանրային քաղաքականության հիմնական փաստաթղթերի և ռազմավարությունների մեջ ներառելու անհրաժեշտության և հնարչավոր ուղիների մասին: Դրանց թվին է պատկանու Հայաստանի Հանրապետութան կրթության զարգացման պետական ծրագիրը, որի մշակման գործընթացը համընկներում է “Բնապահպանական կրթության ցանցի հզորացում հանուն Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման” ծրագրի իրականացման ժամանակահատվածի հետ: 

Ծրագիրը կբարձրացնի հանրության՝ հատկապես երեխաների և երիտասարդների, իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների մասին: Ծրագրի ընթացքում կմշակվեն և կհեռարձակվեն սոցիալական գովազդային հոլովակներ՝ հասարակության ավելի լայն շերտերին բնապահպանական խնդիրների և համապատասխան վարքագծի մասին տեղեկացնելու նպատակով: Քանի որ մեր երկրում առկա է բնապահպանական կրթության առցանց հարթակի անհրաժեշտություն, այս ծրագրի շրջանակներում ԲԿՑ-ի համար կստեղծվի այդ պլատֆորմը, որտեղ ցանցի անդամները կարող են փոխանակվել տեղեկատվությամբ, լավագույն փորձով, հնարավորություն կունենան հանրության շրջանում բարձրացնել բնապահպանական կրթության և ԲԿՑ-ի գործունեության վերաբերյալ իրազեկությունը:

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Kick-off meeting 2.jpg
Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով
Կարողությունների զարգացում
Traning organized in Alaverdi.jpg
Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
ԳԷՀ-6 փուլի համար ՓԴԾ Ազգային ռազմավարական շրջանակի և առաջնային լանդշաֆտի գնահատման մշակում
Կարողությունների զարգացում
EPAC final conference_3.jpg
Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով
Կարողությունների զարգացում
Round table on water.jpg
«Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում
Կարողությունների զարգացում
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին