COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • «Ցածր ածխածնային լուծումների ներդրում հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման համար Գեղարքունիքի մարզի Ծովակ բնակավայրում»

«Ցածր ածխածնային լուծումների ներդրում հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման համար Գեղարքունիքի մարզի Ծովակ բնակավայրում»

Տարածաշրջան :
Գեղարքունիք
Դրամաշնորհառո :
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կլիմայի փոփոխություն
Խաչաձևվող ոլորտներ :
Կլիմայի փոփոխություն
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Հովանավորի գումար:
$55840.00
Կարգավիճակ:
download (1).png
Ընթացքի մեջ է

 

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

Նախագծի նկարագրությունը 

Ծովակ բնակավայրի վարելահողերը կազմում են 645 հա, որոնցից 70%-ը չի ոռոգվում անմատչելի ջրային ռեսուրսների պատճառով: Բնակավայրի հիդրոտեխնիկական համակարգերը կառուցվել են շուրջ 60-70 տարի առաջ և չեն շահագործվել ոռոգման ենթակառուցվածքի վատթարացման պատճառով:

Բնակավայրի վարելահողերի մեծ մասը չի մշակվել` հիմնականում օգտագործվելով որպես խոտհարքեր:  Որոշ վայրերում մարդիկ մշակում են հացահատիկային և բազմամյա մշակաբույսեր, որոնք ունեն ցածր բերքատվություն և եկամտաբեր չեն՝ չոր պայմանների պատճառով: Սա հանգեցնում է վարելահողերի մեծ մասի դեգրադացիային:

Հաշվի առնելով Ծովակ բնակավայրում ոռոգման համար կիրառվող եղանակը՝ ջրի կորուստները կազմում են մոտ 70% (ըստ պաշտոնական աղբյուրների): Հանրության իրազեկվածության մակարդակը ցածր է հողերի մշակման և ոռոգման նորարարական մոտեցումների վերաբերյալ, և այն անհրաժեշտ է բարձրացնել նոր ագրոէկոլոգիական տեխնոլոգիաների և ոռոգման նորարարական գործելակերպերի առավելությունների ցուցադրման միջոցով:

Վերոնշյալ մարտահրավերները հաղթահարելու նպատակով՝ նախագիծը «կվերակենդանացնի» Ծովակ բնակավայրի Մեծ Մասրիկ գետի մոտ գտնվող շուրջ 30 տարի չգործող պոմպակայանը: Նախատեսվում է կառուցել 4 կմ երկարությամբ ոռոգման խողովակ, իրականացնել պոմպակայանի մասնակի վերանորոգում, մաքրել ջրի կոլեկտորը և մեկուսացնել այն գեոթաղանթով, տեղադրել 20 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան ՝  ոռոգման նպատակով ծախսվող էներգիայի մասնակի փոխհատուցման համար, ինչպես նաև որոշակի վերանորոգման աշխատանքներ, որով կնպաստի ջրի հասանելիությունը ջրանցքին։ Ենթադրվում է, որ իրականացվող համալիր միջոցառումները կխթանեն ոռոգման համակարգի գործարկումը, և ավելի քան 500 հա վարելահողեր կսկսեն մշակվել:  

Նախագծի նպատակն է ուժեղացնել կլիմայական փոփոխության ազդեցություններին դիմակայունությունը՝ սոցիալական բարձր խոցելիություն ունեցող Ծովակ բնակավայրում հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործելակերպերի իրականացման և ենթակառուցվածքների բարելավման միջոցով:

Նախագծի արդյունքները

  • Բնակավայրում ջրի կորուստները կրճատվել են 40%-ով, ջրի խնայողությունը աճել է 30%-ով 5 ֆերմերների կողմից կիրառվող գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների և ոռոգման նորարարական գործելակերպերի շնորհիվ։
  • Ծովակ բնակավայրում 500 հա վարելահողեր ոռոգվել և մշակվել են ոռոգման վերականգնված ենթակառուցվածքի շնորհիվ:
  • 60 ֆերմեր և հողօգտագործող, շուրջ 15 տեղական ինքնակառավարման ստորաբաժանումների և պետական հաստատությունների ներկայացուցիչներ ավելացրել են իրենց գիտելիքներն ու կարողությունները հողերի դեգրադացիայի և ածխածնի պաշարների, կլիմայական փոփոխության հարմարվողականության, գյուղատնտեսական տեխնոլոգիաների և նորարարական ոռոգման մեթոդների մասին․ նրանցից առնվազն 5-ը նոր բարձրարժեք մշակաբույսեր են մշակել:
  • Մոտ 300 ուղղակի շահառու բարելավել է իր ապրուստը ոռոգման վերականգնված ենթակառուցվածքի և ներդրված նոր ագրոէկոլոգիական գործելակերպերի շնորհիվ: 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
1 (3).jpg
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի դեգրադացված անտառային հողերի վերականգնում անտառտնտեսության կայուն վարման գործելակերպերի միջոցով
Կլիմայի փոփոխություն
Akunq ambulatory 1.jpg
Աջակցություն Հայաստանի 7 համայնքներում «կանաչ» բուժ. հաստատությունների հիմնադրմանը՝ շինությունների էներգաարդյունավետության բարելավման և արևային ջրատաքացուցիչ համակարգերով ապահովման միջոցով
Կլիմայի փոփոխություն
Greehouse is being operated.jpg
ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի տարածման ծրագիր
Կլիմայի փոփոխություն
5 (5).jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի փորձնական մոդելի կառուցում և շահագործում Գյումրի քաղաքի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցում
Կլիմայի փոփոխություն
Aerodynamic head.jpg
Ներքին այրման շարժիչի խլացուցիչի աէրոդինամիկական գլխադիրի կիրառման միջոցով վառելիքի ծախսի նվազեցում
Կլիմայի փոփոխություն
Solar system installed.jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում
Կլիմայի փոփոխություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին