COMMUNITY ACTION GLOBAL IMPACT

Պերմակուլտուրային լուծումներ հողի դեգրադացիայի դեմ

Տարածաշրջան :
Սյունիք
Դրամաշնորհառո :
«ԱՄԻԱ» համայնքային, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
Հողերի դեգրադացիա
Դրամաշնորհի գումարը :
$40000.00
Հովանավորի գումար:
$35020.00
Կարգավիճակ:
download (1).png
Ընթացքի մեջ է

 

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

Ծրագրի նկարագիր

  Հայաստանում հողատարածքների ավելի քան 80 տոկոսը ենթարկվում է դեգրադացիայի արդյունաբերական գյուղատնտեսության, բնակավայրերի ոչ կայուն նախագծման և միջավայրի աղտոտվածության պատճառով: Սա հանգեցրել է տեղական պարենային անապահովության, պարենային ապրանքների գների բարձրացման, բնապահպանական վտանգների, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և էկոհամակարգերի կորստի:

Նախագիծն առաջարկում է պերմակուլտուրային մեթոդը՝ որպես պարզ, մատչելի և հասարակությանը հասանելի մոտեցում այս խնդիրների լուծման համար: Այս մոտեցումը լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանի բնակչության համար դեռ գրեթե չբացահայտված ոլորտ է: Պերմակուլտուրայի առաջարկած լուծումները Հայաստան ներմուծելու համար ծրագիրը նպատակ ունի կրթել և հզորացնել երիտասարդներին՝ ավագ դպրոցի աշակերտների համար մշակված վերապատրաստման մոդուլների միջոցով, որոնք կսովորեցնեն պերմակուլտուրայի սկզբունքներն ու էթիկան՝ զարգացնելով կարևոր գործնական հմտություններ և մտածելակերպ։

Ծրագրի թիմը կստեղծի պերմակուլտուրայի վերաբերյալ առաջին հայերեն կուրսը: Դասընթացների հիման վրա մշակված խաղայնացված քայլերը կօգնեն աշակերտներին վերականգնել դպրոցները շրջապատող լքված տարածքները՝ փոքր տարածքներում իրենց համայնքների համար առատ, առողջ ու բազմազան սնունդ աճեցնելու համար:

Պերմակուլտուրայի վերաբերյալ առցանց բովանդակությունը կներառի գործնական վարժություններ, թեստեր և մուլտիմեդիաներ, որոնց շնորհիվ երիտասարդները կզարգացնեն տեխնիկական հմտություններ՝ ստեղծելու իրենց սեփական պերմակուլտուրային դիզայնը կոնկրետ տարածքի համար: Ծրագիրը նաև կաջակցի պերմակուլտուրայի վերաբերյալ երիտասարդների սեփական նախաձեռնություններին` գովազդելով, գտնելով համապատասխան փորձագետներ և տրամադրելով կառավարման և դրամահավաքի կազմակերպման աջակցություն:

Ծրագիրը կգործի Տաթև համայնքում՝ հետագայում ընդլայնվելու հնարավորությամբ:

 

Ծրագրի արդյունքներ

Նախագիծը կտա հետևյալ արդյունքները.

  • Պերմակուլտուրայի սկզբունքներով վերականգնված 700 քմ հողատարածք, 2 տարի անց այս տարածքի բերքը կպարունակի 150 միամյա և բազմամյա, մեծամասամբ՝ բերքատու բույսեր, կլինեն մեղրատու մեղվաընտանիքներ և հավկիթներ։
  • 60 երիտասարդ մասնակից ձեռք կբերի պերմակուլտուրայի մասին գիտելիքներ, քննադատական մտածողության, կզարգացնի ստեղծագործական միտք, կստանա համագործակցության, հաղորդակցության և նախագծերի կառավարման գիտելիքներ ու հմտություններ, ինչը կօգնի հիմնել իրենց սեփական գյուղատնտեսական նախագծերը:
  • Տարածքից ստացվող բերքի վաճառք տեղական ձեռնարկություններին՝ հաջորդ տարիների ծախսերը ծածկելու և նախագծի կայունությունն ապահովելու համար։
  • Ստեղծված առցանց հայերեն հարթակ՝ պերմակուլտուրայի վերաբերյալ ինտերակտիվ բովանդակությամբ, որը կօգտագործվի նաև այլ դպրոցներում։
  • Հայաստանում երիտասարդության շրջանում պերմակուլտուրայի մասին իրազեկվածության բարձրացում սոցցանցերում միկրոուսուցման բովանդակության տեղադրման միջոցով, ներառյալ 15 «reel»-երի ստեղծում: 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Irrigation system is operational_1.jpg
Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում
Հողերի դեգրադացիա
Plantings_1 (1).jpg
ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction works 1.jpg
ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction launched_1.jpg
Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Distribution of construction materials in Karchaghbyur.jpg
Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Drip irrigtation filter.jpg
Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք
Հողերի դեգրադացիա
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին