COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը

Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը

Տարածաշրջան :
Շիրակ
Դրամաշնորհառո :
«Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$30000.00
Հովանավորի գումար:
$10840.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

 

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

 

Նախագծի նկարագրությունը

Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում տնտեսության կանաչ փոխակերպման քաղաքականության ներդրման ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, ցույց տալով, թե ինչպես կանաչ և բնության վրա հիմնված լուծումները կարող են օգնել ամրապնդել երկրի տնտեսության մրցունակությունն ու ճկունությունը՝ միաժամանակ նվազեցնելով ճնշումը բնական էկոհամակարգերի վրա, պակասեցնելով աղտոտվածությունը, խթանելով սոցիալական համախմբվածությունն ու ավելացնելով սոցիալական օգուտները:

 «Կանաչ տնտեսությունը» տնտեսագիտական համեմատաբար նոր ուղղություն է, որն ընդգծում է շրջակա միջավայրի վրա մարդու տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը և կենտրոնացած է շրջակա միջավայրի համար նվազագույն ռիսկերով կայուն զարգացում ապահովելու վրա՝ միաժամանակ շեշտադրելով մարդկային կապիտալի զարգացումը սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում: 

Հայաստանի նման հարուստ կենսաբազմազանություն և խոցելի էկոհամակարգեր, ինչպես նաև փոքր տնտեսություն և զարգացման սահմանափակ ռեսուրսային հնարավորություններ ունեցող, ինչպես նաև նվազող մարդկային ռեսուրսներով երկրի համար, կանաչ տնտեսության անցում կատարելը այլևս ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն է։ 

Նախագծի շրջանակներում նախատեսվում է․ 

- աջակցել Հայաստանում կանաչ տնտեսությանը անցում կատարելու քաղաքականության ձևավորման գործընթացին՝ այդ գործընթացում համապատասխան փորձագիտական կարողությունների ներգրավման ու ջանքերի համատեղման միջոցով, 

- շահագրգիռ կողմերի համար ձևավորել կանաչ երկխոսության մի հարթակ՝ հանրության իրազեկության մակարդակի բարձրացման և գործընթացի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրման, կանաչ տնտեսության անցման քաղաքականության և պետական ծրագրերի բազմակողմանի քննարկումների հնարավորության ստեղծման, ՀՀ-ում տնտեսության կանաչ փոխակերպման օրակարգի ձևավորման ու դրա ներդրման գործիքների և մեխանիզմների շուրջ քննարկումների, արդյունավետ հանրային մասնակցության և երկխոսության խթանման միջոցով։

Հայաստանի տնտեսության կանաչ փոխակերպումը և անցումը տնտեսական փոխհարաբերությունների նոր համակարգի պահանջում է ինչպես քաղաքական կամք և հաստատակամություն, այնպես էլ լայն շրջանակի մեծ փորձագիտական ներուժ ու կարողություններ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցություն, որոշումների կայացման մեխանիզմների փոխհամաձայնեցում, մասնակցություն և ներգրավում, ջանքերի համատեղում, և այլն։

Այդ նպատակով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել «Կանաչ երկխոսության հարթակ», որը շահագրգիռ կողմերի իրազեկման և ներգրավման  մեխանիզմ է։ Այն կանաչ տնտեսության սկզբունքները ներկայացնելու, փորձագիտական հանրույթի և հանրության լայն մասնակցությունը խթանելու միջոցով նպատակ ունի խրախուսել ստեղծարար մոտեցումը, զարգացման նորարարական գաղափարներ ստեղծելու և կանաչ տնտեսության համաշխարհային գիտելիքի պաշարից արդյունավետ օգտվելու համար։ 

Կանաչ հարթակը կծառայի որպես քաղաքական և տեխնիկական քննարկումների,  խորհրդատվությունների և կարծիքների փոխանակման հանրային լայն երկխոսության միջավայր, որի գործունեությունը միտված կլինի Հայաստանում ակնկալվող տնտեսության կանաչ փոխակերպման հայեցակարգային փաստաթղթերի մշակման գործընթացների վերաբերյալ շահագրգիռ կողմերի համակողմանի իրազեկմանն ու մասնակցության խթանմանը։

Նախագծի արդյունքները

Մշակվել է «Հայաստանում կանաչ տնտեսության ռազմավարության» նախագիծը, քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, բերվել է վերջնական տեսքի և ներկայացվել է ՀՀ կառավարությանը,

Ձևավորվել է Հայաստանում կանաչ տնտեսության առաջմղման հանրային երկխոսության ազգային հարթակ, որը խթանում է պետական կառույցների և շահագրգիռ բոլոր կողմերի միջև քննարկումները և համագործակցությունը,

Բարձրացվել են պետական, մարզային, համայնքային, գործարար, կրթական կառույցների և ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների մակարդակը տնտեսության կանաչ փոխակերպման և կենսակայուն զարգացման ոլորտներում, և կանաչ տնտեսության վերաբերյալ ստեղծվել են հայալեզու տեղեկատվական նյութեր։

Նախագծի նկարագրությունը

Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում տնտեսության կանաչ փոխակերպման քաղաքականության ներդրման ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, ցույց տալով, թե ինչպես կանաչ և բնության վրա հիմնված լուծումները կարող են օգնել ամրապնդել երկրի տնտեսության մրցունակությունն ու ճկունությունը՝ միաժամանակ նվազեցնելով ճնշումը բնական էկոհամակարգերի վրա, պակասեցնելով աղտոտվածությունը, խթանելով սոցիալական համախմբվածությունն ու ավելացնելով սոցիալական օգուտները:

 «Կանաչ տնտեսությունը» տնտեսագիտական համեմատաբար նոր ուղղություն է, որն ընդգծում է շրջակա միջավայրի վրա մարդու տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը և կենտրոնացած է շրջակա միջավայրի համար նվազագույն ռիսկերով կայուն զարգացում ապահովելու վրա՝ միաժամանակ շեշտադրելով մարդկային կապիտալի զարգացումը սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում: 

Հայաստանի նման հարուստ կենսաբազմազանություն և խոցելի էկոհամակարգեր, ինչպես նաև փոքր տնտեսություն և զարգացման սահմանափակ ռեսուրսային հնարավորություններ ունեցող, ինչպես նաև նվազող մարդկային ռեսուրսներով երկրի համար, կանաչ տնտեսության անցում կատարելը այլևս ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն է։ 

Նախագծի շրջանակներում նախատեսվում է․ 

- աջակցել Հայաստանում կանաչ տնտեսությանը անցում կատարելու քաղաքականության ձևավորման գործընթացին՝ այդ գործընթացում համապատասխան փորձագիտական կարողությունների ներգրավման ու ջանքերի համատեղման միջոցով, 

- շահագրգիռ կողմերի համար ձևավորել կանաչ երկխոսության մի հարթակ՝ հանրության իրազեկության մակարդակի բարձրացման և գործընթացի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրման, կանաչ տնտեսության անցման քաղաքականության և պետական ծրագրերի բազմակողմանի քննարկումների հնարավորության ստեղծման, ՀՀ-ում տնտեսության կանաչ փոխակերպման օրակարգի ձևավորման ու դրա ներդրման գործիքների և մեխանիզմների շուրջ քննարկումների, արդյունավետ հանրային մասնակցության և երկխոսության խթանման միջոցով։

Հայաստանի տնտեսության կանաչ փոխակերպումը և անցումը տնտեսական փոխհարաբերությունների նոր համակարգի պահանջում է ինչպես քաղաքական կամք և հաստատակամություն, այնպես էլ լայն շրջանակի մեծ փորձագիտական ներուժ ու կարողություններ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցություն, որոշումների կայացման մեխանիզմների փոխհամաձայնեցում, մասնակցություն և ներգրավում, ջանքերի համատեղում, և այլն։

Այդ նպատակով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել «Կանաչ երկխոսության հարթակ», որը շահագրգիռ կողմերի իրազեկման և ներգրավման  մեխանիզմ է։ Այն կանաչ տնտեսության սկզբունքները ներկայացնելու, փորձագիտական հանրույթի և հանրության լայն մասնակցությունը խթանելու միջոցով նպատակ ունի խրախուսել ստեղծարար մոտեցումը, զարգացման նորարարական գաղափարներ ստեղծելու և կանաչ տնտեսության համաշխարհային գիտելիքի պաշարից արդյունավետ օգտվելու համար։ 

Կանաչ հարթակը կծառայի որպես քաղաքական և տեխնիկական քննարկումների,  խորհրդատվությունների և կարծիքների փոխանակման հանրային լայն երկխոսության միջավայր, որի գործունեությունը միտված կլինի Հայաստանում ակնկալվող տնտեսության կանաչ փոխակերպման հայեցակարգային փաստաթղթերի մշակման գործընթացների վերաբերյալ շահագրգիռ կողմերի համակողմանի իրազեկմանն ու մասնակցության խթանմանը։

 

Նախագծի արդյունքները

 

  • Մշակվել է «Հայաստանում կանաչ տնտեսության ռազմավարության» նախագիծը, քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, բերվել է վերջնական տեսքի և ներկայացվել է ՀՀ կառավարությանը,
  • Ձևավորվել է Հայաստանում կանաչ տնտեսության առաջմղման հանրային երկխոսության ազգային հարթակ, որը խթանում է պետական կառույցների և շահագրգիռ բոլոր կողմերի միջև քննարկումները և համագործակցությունը,
  • Բարձրացվել են պետական, մարզային, համայնքային, գործարար, կրթական կառույցների և ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների մակարդակը տնտեսության կանաչ փոխակերպման և կենսակայուն զարգացման ոլորտներում, և կանաչ տնտեսության վերաբերյալ ստեղծվել են հայալեզու տեղեկատվական նյութեր։ 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Kick-off meeting 2.jpg
Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով
Կարողությունների զարգացում
Traning organized in Alaverdi.jpg
Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
ԳԷՀ-6 փուլի համար ՓԴԾ Ազգային ռազմավարական շրջանակի և առաջնային լանդշաֆտի գնահատման մշակում
Կարողությունների զարգացում
EPAC final conference_3.jpg
Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով
Կարողությունների զարգացում
Round table on water.jpg
«Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում
Կարողությունների զարգացում
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին