COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Ռեսուրսների կայուն կառավարում՝ Լեռնավան և Շենավան բնակավայրերում վարելահողերի պահպանման և մշակաբույսերի բերքատվության բարձրացման համար

Ռեսուրսների կայուն կառավարում՝ Լեռնավան և Շենավան բնակավայրերում վարելահողերի պահպանման և մշակաբույսերի բերքատվության բարձրացման համար

Տարածաշրջան :
Լոռի
Դրամաշնորհառո :
«Լեռնավան» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Հովանավորի գումար:
$294251.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի նկարագրություն

 Ծրագրի նպատակն է Լեռնավան և Շենավան համայնքներում ներդնել բնական ռեսուրսների խելացի կառավարում` հողերի դեգրադացիան մեղմելու, գյուղատնտեսության արտադրողականությունն ու արդյունավետությունը բարելավելու և գյուղացիական տնտեսությունների ճկունությունը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրը կցուցադրի հողի և ջրի կառավարման կայուն համակարգ՝ բարձրարժեք մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաների ներդրման, ինքնահոս ոռոգման նորարարական համակարգի կառուցման և համայնքային հողերի և արդյունաբերական լանդշաֆտների վերականգնման միջոցով: Նախատեսվում է նաև ուժեղացնել տեղական կարողությունները խելացի գյուղատնտեսական գործելակերպերի կիրառման համար։ Ծրագիրն ուղղակիորեն կնպաստի Լեռնավան և Շենավան բնակավայրերի 250 տնային տնտեսությունների ապրելակերպի բարելավմանը, որոնք կսկսեն մշակել նախկինում չմշակվող 120 հա հողատարածք: Նախատեսվում է նաև ներկայացնել կլիմայակայուն մշակաբույսեր, որոնք կնպաստեն արդյունաբերական լանդշաֆտների կայուն օգտագործմանը, աղքատության և արտագաղթի կրճատմանը:

Նախագծի արդյունքները

  • Վերականգնված են 120 հա դեգրադացված հողեր, կանխվում է հողերի հետագա դեգրադացիան և ստեղծվում բարձրարժեք կուլտուրաների մշակման իրագործելի հնարավորություն, 
  •  Լեռնավան և Շենավան բնակավայրերում կառուցվել է շուրջ 17,000 մետր երկարությամբ ոռոգման համակարգ՝ հագեցած էներգաարդյունավետ պոմպակայանով համայնքի դեգրադացված հողերի վերականգնմանը նպաստելու համար,
  • Կառուցվել են 13,000 մ3 տարողությամբ ջրամբարներ՝ Լեռնավան և Շենավան բնակավայրերի ջրային ռեսուրսների պատշաճ կառավարումը ապահովելու համար,
  • Հզորացել են համայնքի 970 բնակչի կարողությունները կայուն այգեգործության, ջրի և հողի կայուն կառավարման և կենսաբազմազանության հարցերում,
  • Լեռնավան բնակավայրում կառուցված համակարգերը շահագործվում են «Լեռնավան» կլիմայական շրջանառու ներդրումային քաղաքացիական հիմնադրամի կողմից, որի շնորհիվ համայնքային ջրային ռեսուրսները հասանելի են բնակիչների համար։
     
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Irrigation system is operational_1.jpg
Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում
Հողերի դեգրադացիա
Plantings_1 (1).jpg
ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction works 1.jpg
ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction launched_1.jpg
Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Distribution of construction materials in Karchaghbyur.jpg
Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Drip irrigtation filter.jpg
Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք
Հողերի դեգրադացիա
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին