COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Ցածր-ածխածնային տեխնոլոգիաների միջոցով էներգետիկ կայունության ապահովում խոցելի համայնքների համար (ռազմավարական ծրագիր)

Ցածր-ածխածնային տեխնոլոգիաների միջոցով էներգետիկ կայունության ապահովում խոցելի համայնքների համար (ռազմավարական ծրագիր)

Տարածաշրջան :
Կոտայք
Դրամաշնորհառո :
«Սպիտակ Ֆերմեր» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կլիմայի փոփոխություն
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$150000.00
Հովանավորի գումար:
$45465.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

 

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

 

COVID-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերը ամբողջ աշխարհում՝ խորացնելով առկա խոցելի կողմերը: Համաճարակի ազդեցությունն անհավասար, ավելի խիստ ազդեցություն է ունենում խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են քաղաքային և գյուղական համայնքների աղքատները, կանայք, երեխաները, հաշմանդամները և այլն: Շատ ընտանիքներ ունեն եկամուտի կորուստ, կրթության կամ սոցիալական ծառայությունների մատուցման պակաս:

Այս համայնքների համար լրացուցիչ մարտահրավեր է ձմեռային սեզոնը, որը կբարձրացնի էներգամատակարարման բեռը և կոմունալ ծախսերը հայ համայնքներում: Ջեռուցման, տաք ջրամատակարարման, համապատասխան սանիտարական պայմանների և հիգիենայի բարելավումը ցուրտ ամիսներին կենսական նշանակություն կունենան տարբեր համայնքների սոցիալապես անապահով խավի համար, որոնք ունեն կանաչ էներգիայի աղբյուրների օգտագործման սահմանափակ կարողություն: Դա կհանգեցնի խոցելի համայնքների էներգիայի ծախսերի ավելացմանը, ինչպես նաև վառելափայտի պահանջարկի մեծացմանը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ հատկապես անտառամերձ համայնքների վրա:

Առաջարկվող նախագիծը նպատակ ունի կրճատել էներգիայի աճող պահանջարկը`ցածր ածխածնային տեխնոլոգիական լուծումներ ներմուծելով խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքների հանրային շենքերում, ներառյալ՝ դպրոցներում, մանկապարտեզներում, հանրակացարաններում և այլն: Այս միջամտությունը մեծապես կբարձրացնի սոցիալ-տնտեսական օգուտները, կնվազեցնի վառելափայտի օգտագործումը, կբարելավի կենսապայմանները և կբարձրացնի իրազեկվածությունը վերականգնվող էներգիայի արդյունավետ տեխնոլոգիաների օգտագործման հետագա կրկնօրինակման և ընդլայնման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղադրել 142 կՎտ ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ և 75 արևային ջերմային համակարգեր մեծ խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքներում: Համայնքների ընտրությունը կիրականացվի ՓԴԾ-ի և Կառավարության գործընկերների հետ համաձայնությամբ: Նախատեսվում է, որ ՖՎ համակարգերի շահագործման խնայողությունները կուղղվեն Հայաստանի տարբեր համայնքների ավելի քան 250 ընտանիքի աջակցությանը, ինչը օրինակելի կլինի այլ համայնքների համար`կրկնօրինակման տեսանկյունից:

Նախագծի արդյունքները

Նախագծի ակնկալվող արդյունքներն են.

142 կՎտ հզորությամբ PV կայանների տեղադրումն ապահովում է 220,000 կՎտ էներգախնայողություն շահառու համայնքների համար.

Արևային ջերմային համակարգերի տեղադրումը (75 միավոր 300 լ տարողությամբ) ապահովում է 5,725 մ3 բնական գազի խնայողություն շահառու համայնքներում,

Արևային համակարգերի տեղադրումից ավելի քան 20,000 ԱՄՆ դոլարի խնայողություն ուղղված է խոցելի համայնքների անդամների կոմունալ ծախսերի վճարմանը,

Գիտելիքի և փորձի փոխանակում հիմնական շահագրգիռ կողմերի հետ:

COVID-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերը ամբողջ աշխարհում՝ խորացնելով առկա խոցելի կողմերը: Համաճարակի ազդեցությունն անհավասար, ավելի խիստ ազդեցություն է ունենում խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են քաղաքային և գյուղական համայնքների աղքատները, կանայք, երեխաները, հաշմանդամները և այլն: Շատ ընտանիքներ ունեն եկամուտի կորուստ, կրթության կամ սոցիալական ծառայությունների մատուցման պակաս:

Այս համայնքների համար լրացուցիչ մարտահրավեր է ձմեռային սեզոնը, որը կբարձրացնի էներգամատակարարման բեռը և կոմունալ ծախսերը հայ համայնքներում: Ջեռուցման, տաք ջրամատակարարման, համապատասխան սանիտարական պայմանների և հիգիենայի բարելավումը ցուրտ ամիսներին կենսական նշանակություն կունենան տարբեր համայնքների սոցիալապես անապահով խավի համար, որոնք ունեն կանաչ էներգիայի աղբյուրների օգտագործման սահմանափակ կարողություն: Դա կհանգեցնի խոցելի համայնքների էներգիայի ծախսերի ավելացմանը, ինչպես նաև վառելափայտի պահանջարկի մեծացմանը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ հատկապես անտառամերձ համայնքների վրա:

Առաջարկվող նախագիծը նպատակ ունի կրճատել էներգիայի աճող պահանջարկը`ցածր ածխածնային տեխնոլոգիական լուծումներ ներմուծելով խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքների հանրային շենքերում, ներառյալ՝ դպրոցներում, մանկապարտեզներում, հանրակացարաններում և այլն: Այս միջամտությունը մեծապես կբարձրացնի սոցիալ-տնտեսական օգուտները, կնվազեցնի վառելափայտի օգտագործումը, կբարելավի կենսապայմանները և կբարձրացնի իրազեկվածությունը վերականգնվող էներգիայի արդյունավետ տեխնոլոգիաների օգտագործման հետագա կրկնօրինակման և ընդլայնման համար:

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղադրել 142 կՎտ ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ և 75 արևային ջերմային համակարգեր մեծ խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքներում: Համայնքների ընտրությունը կիրականացվի ՓԴԾ-ի և Կառավարության գործընկերների հետ համաձայնությամբ: Նախատեսվում է, որ ՖՎ համակարգերի շահագործման խնայողությունները կուղղվեն Հայաստանի տարբեր համայնքների ավելի քան 250 ընտանիքի աջակցությանը, ինչը օրինակելի կլինի այլ համայնքների համար`կրկնօրինակման տեսանկյունից:

Նախագծի արդյունքները

Նախագծի ակնկալվող արդյունքներն են.

  • 142 կՎտ հզորությամբ PV կայանների տեղադրումն ապահովում է 220,000 կՎտ էներգախնայողություն շահառու համայնքների համար.
  • Արևային ջերմային համակարգերի տեղադրումը (75 միավոր 300 լ տարողությամբ) ապահովում է 5,725 մ3 բնական գազի խնայողություն շահառու համայնքներում,
  • Արևային համակարգերի տեղադրումից ավելի քան 20,000 ԱՄՆ դոլարի խնայողություն ուղղված է խոցելի համայնքների անդամների կոմունալ ծախսերի վճարմանը,
  • Գիտելիքի և փորձի փոխանակում հիմնական շահագրգիռ կողմերի հետ 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
1 (3).jpg
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի դեգրադացված անտառային հողերի վերականգնում անտառտնտեսության կայուն վարման գործելակերպերի միջոցով
Կլիմայի փոփոխություն
Akunq ambulatory 1.jpg
Աջակցություն Հայաստանի 7 համայնքներում «կանաչ» բուժ. հաստատությունների հիմնադրմանը՝ շինությունների էներգաարդյունավետության բարելավման և արևային ջրատաքացուցիչ համակարգերով ապահովման միջոցով
Կլիմայի փոփոխություն
Greehouse is being operated.jpg
ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի տարածման ծրագիր
Կլիմայի փոփոխություն
5 (5).jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի փորձնական մոդելի կառուցում և շահագործում Գյումրի քաղաքի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցում
Կլիմայի փոփոխություն
Aerodynamic head.jpg
Ներքին այրման շարժիչի խլացուցիչի աէրոդինամիկական գլխադիրի կիրառման միջոցով վառելիքի ծախսի նվազեցում
Կլիմայի փոփոխություն
Solar system installed.jpg
Արևային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում
Կլիմայի փոփոխություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին