COMMUNITY ACTION GLOBAL IMPACT

Էկոմիջանցքների պահպանություն համայնքային էկոտուրիզմի զարգացման միջոցով

Տարածաշրջան :
Վայոց Ձոր
Դրամաշնորհառո :
Գրին Շիլդ ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կենսաբազմազանություն
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$49979.00
Հովանավորի գումար:
$49140.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքերում գրանցված խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների և կենսաբազմազանության այլ տեսակների բնական միջավայրերի պահպանումն է, ինչպես նաև Վայոց ձորի մարզի ընտրված տարածքներում տեղի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը: Ծրագիրը միտված է կենսաբազմազանության համար նպաստավոր գործելակերպի ներդրմամբ մեղմել մարդու բացասական ազդեցությունը բնության վրա, բարձրացնել խոցելի տարածքների և բնական միջավայրերի պահպանման վերաբերյալ տեղի բնակչության իրազեկվածությունը, ինչպես նաև բարձրացնել տեղական կենսաբազմազանության կարևորության և արժեքի գիտակցումը: 

Թիրախային մակերեսն ընդգրկում է 1000 հեկտար տափաստանային և լեռնա-տափաստանային լանդշաֆտներ Ազատեկ և Զեդեա գյուղական բնակավայրերի հողատարածքներում: Այս տարածքը, Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից սահմանված, Փոքր Կովկասի բնապահպանական միջանցքի մի մասն է և չափազանց հարուստ է միջազգային և ազգային Կարմիր գրքերում գրանցված ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային նշանակություն ունեցող տեսակներով: Այն նաև միգրացիոն միջանցք է ծառայում մի շարք վտանգված տեսակների համար, ինչպիսիք են հայկական մուֆլոնը (Ovis landmarktailis), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus) և կովկասյան ընձառյուծը (Panthera pardus): Ինչպես շատ այլ ոլորտներում, վերջին տասնամյակների մարդածին գործոնները՝ հատկապես որսագողությունը, խոտաբույսերի չկարգավորված հավաքումը, անկանոն գյուղատնտեսական գործունեությունը, ժամանցը (հանգիստ) և այլն, զուգակցված գյուղական աղքատության բարձր մակարդակի հետ, նշանակալի բացասական ազդեցություն են թողել շրջակա միջավայրի վրա և շարունակում են սպառնալ այս կարևոր էկոհամակարգերի ամբողջականությանը: Ուստի, նախագիծը հիմնականում կկենտրոնանա գյուղական համայնքների համար եկամուտի այլընտրանքային աղբյուրների զարգացման, բնապահպանական գործունեության մեջ տեղի բնակչության ներգրավման վրա՝ զուգակցված բնապահպանական իրազեկման լայնածավալ արշավների հետ: 

Ծրագիրն իրականացվելու է տեղական իշխանությունների և գյուղական բնակչության հետ սերտ համագործակցության միջոցով, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տեխնիկական աջակցությամբ և համատեղ ֆինանսավորմամբ: 

Նախագծի արդյունքները

Նախագծի ակնկալվող արդյունքները.

Էկոհամակարգի վիճակի և կենսաբազմազանության տվյալների հավաքում և ամփոփում տվյալների բազայում

Թիրախային տարածքների երաշխավորված պաշտպանում և պահպանում 

Էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (ճամբար, տեղեկատվական կենտրոն, դիտակետեր) ստեղծում

Ազատեկ բնակավայրում արտաքին էներգախնայող (LED) լուսավորության տեղադրում

Զբոսաշրջության ծառայությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում համայնքում

Բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղի բնակչության, հատկապես երիտասարդների, իրազեկվածության բարձրացում:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքերում գրանցված խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների և կենսաբազմազանության այլ տեսակների բնական միջավայրերի պահպանումն է, ինչպես նաև Վայոց ձորի մարզի ընտրված տարածքներում տեղի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը: Ծրագիրը միտված է կենսաբազմազանության համար նպաստավոր գործելակերպի ներդրմամբ մեղմել մարդու բացասական ազդեցությունը բնության վրա, բարձրացնել խոցելի տարածքների և բնական միջավայրերի պահպանման վերաբերյալ տեղի բնակչության իրազեկվածությունը, ինչպես նաև բարձրացնել տեղական կենսաբազմազանության կարևորության և արժեքի գիտակցումը: 

Թիրախային մակերեսն ընդգրկում է 1000 հեկտար տափաստանային և լեռնա-տափաստանային լանդշաֆտներ Ազատեկ և Զեդեա գյուղական բնակավայրերի հողատարածքներում: Այս տարածքը, Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից սահմանված, Փոքր Կովկասի բնապահպանական միջանցքի մի մասն է և չափազանց հարուստ է միջազգային և ազգային Կարմիր գրքերում գրանցված ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային նշանակություն ունեցող տեսակներով: Այն նաև միգրացիոն միջանցք է ծառայում մի շարք վտանգված տեսակների համար, ինչպիսիք են հայկական մուֆլոնը (Ovis landmarktailis), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus) և կովկասյան ընձառյուծը (Panthera pardus): Ինչպես շատ այլ ոլորտներում, վերջին տասնամյակների մարդածին գործոնները՝ հատկապես որսագողությունը, խոտաբույսերի չկարգավորված հավաքումը, անկանոն գյուղատնտեսական գործունեությունը, ժամանցը (հանգիստ) և այլն, զուգակցված գյուղական աղքատության բարձր մակարդակի հետ, նշանակալի բացասական ազդեցություն են թողել շրջակա միջավայրի վրա և շարունակում են սպառնալ այս կարևոր էկոհամակարգերի ամբողջականությանը: Ուստի, նախագիծը հիմնականում կկենտրոնանա գյուղական համայնքների համար եկամուտի այլընտրանքային աղբյուրների զարգացման, բնապահպանական գործունեության մեջ տեղի բնակչության ներգրավման վրա՝ զուգակցված բնապահպանական իրազեկման լայնածավալ արշավների հետ: 

Ծրագիրն իրականացվելու է տեղական իշխանությունների և գյուղական բնակչության հետ սերտ համագործակցության միջոցով, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տեխնիկական աջակցությամբ և համատեղ ֆինանսավորմամբ: 

Նախագծի արդյունքները

Նախագծի ակնկալվող արդյունքները.

  • Էկոհամակարգի վիճակի և կենսաբազմազանության տվյալների հավաքում և ամփոփում տվյալների բազայում
  • Թիրախային տարածքների երաշխավորված պաշտպանում և պահպանում 
  • Էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (ճամբար, տեղեկատվական կենտրոն, դիտակետեր) ստեղծում
  • Ազատեկ բնակավայրում արտաքին էներգախնայող (LED) լուսավորության տեղադրում
  • Զբոսաշրջության ծառայությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում համայնքում
  • Բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղի բնակչության, հատկապես երիտասարդների, իրազեկվածության բարձրացում: 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
DSCN5145.jfif
Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/
Կենսաբազմազանություն
DSC01532.jfif
Կարևորագույն թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) խնամակալների ցանցի դերի ուժեղացումը Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեժ կետերում
Կենսաբազմազանություն
Local species of vegetables grown at the project pilot farmland 2_22 July 2010.jpg
Արարատյան հարթավայրի աղուտ-ալկալի հողերի վերականգնման ոչ քիմիական, համալիր օրգանական մեթոդոլոգիայի գործնական իրականացում
Կենսաբազմազանություն
Resized.jpg
Տեղական հզորությունների զարգացում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի իրականացումը ապահովելու համար
Կենսաբազմազանություն
Construction of insed fishery_June 20, 2012 (1).jpg
Սևանի իշխան (Salmo ischchan Kessler) ձկնատեսակի պահպանության և վերարտադրության նախադրյալների ստեղծում` Սևանա լճի ջրահավաք ավազանի մի շարք համայնքներում բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացման և Գեղհովիտ համայնքում ձկնաբուծական համալիրի հիմնման միջոցով
Կենսաբազմազանություն
4 (4).jpg
Մեղվապահության զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 19 համայնքներում
Կենսաբազմազանություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին