• Ինտենսիվ այգի Սպիտակում
  • Արևային համակարգեր Գյումրիի մանկատանը
  • Բերդի կանանց կողմից պատրաստված արտադրանքը վայրի պտուղներից

GEFUNDP

community action global impact

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կանաչ էներգիայի  և էներգաարդյունավետ լուծումների ներդրմանը՝ բարձրացնելու էնէրգետիկ անվտանգությունը և կլիմայական դիմակայունությունը սոցիալական բարձր խոցելիություն ունեցող համայնքներում:
Նախապատմություն 
Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով 2022 թվականի սեպտեմբերին զինված հակամարտության սրման հետևանքով բնակչության մի հատված տեղահանվել է, զգալի վնասներ են հասցվել համայնքային տներին և ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին, գազատարներին, ոռոգման համակարգերին, վարչական և հասարակական շենքերին, ճանապարհներին և այլն: Ճգնաժամից տուժած համայնքների բնակչությունը, որն ապավինում է հիմնականում սեփական գյուղմթերքին, կրել է վարելահողերի և արոտավայրերի, ինչպես նաև բերքի կորուստ՝ առաջացնելով ռիսկեր իրենց կենսապահովմանը և ավելացնելով միգրացիային: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հաճախակի ընդհատումների արդյունքում ավելանում են ճնշումներ առանց այն էլ սահմանափակ անտառային ռեսուրսների վրա, որոնք վտանգված են նաև կրակոցներով պայմանավորված անտառային հրդեհներով: Իրավիճակը մասնավորապես ազդել է սահմանամերձ համայնքների կանանց և երեխաների կյանքի վրա, ինչը հանգեցրել է հիմնական սոցիալական ծառայությունների ղ, սննդի և ոչ պարենային ապրանքների լուրջ պակասին՝ ազդելով հոգեկան առողջության և անվտանգության զգացողության վրա:
Այս համայնքների համար լրացուցիչ մարտահրավեր է ձմեռային եղանակը, որը կմեծացնի պահանջվող էներգիայի բավարարման բեռը և կավելացնի կոմունալ ծախսերը ճգնաժամի հետևանքով տուժած համայնքներում: Ջեռուցումը, տաք ջրամատակարարումը, բավարար սանիտարական պայմանները և հիգիենայի բարելավումը առաջիկա (ցուրտ) ամիսներին կենսական նշանակություն կունենան սոցիալապես անապահով բնակչության համար, որոնք ունեն սահմանափակ կարողություններ` օգտագործելու կանաչ էներգիայի աղբյուրները: Դա կհանգեցնի խոցելի համայնքների էներգիայի ծախսերի ավելացմանը, ինչպես նաև վառելափայտի աճող պահանջարկի աճին, ինչը կարող է բացասաբար ազդել հատկապես անտառներին հարակից համայնքների վրա: 
Ճանաչելով էներգիայի հասանելիությունն ու մատչելիությունը որպես հիմնական խնդիր՝ Հայաստանի կառավարությունը առաջնահերթություն է տալիս էներգաարդյունավետության միջոցառումների հետ մեկտեղ ապակենտրոնացված և վերականգնվող էներգիայի արտադրության երկարատև և կայուն լուծումներին; 
Առանց ցածրածխածնային և էներգաարդյունավետ նորարարական լուծումներին անցում կատարելուն ուղղված անհապաղ և անմիջական աջակցության՝ ճգնաժամի հետևանքով տուժած համայնքները կտեղափոխվեն աղքատության գծից ցած, ինչը կսրի և ավելի կխոչընդոտի ճգնաժամից վերականգնվելու հնարավորությունները:
Ծրագրի նպատակներ
Հայտերի այս հրավերը նպատակ ունի աջակցելու ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությանը՝ խթանելու հանածո վառելիքից դեպի վերականգնվող էներգիայի փոխակերպմանը Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համայնքներում ցածրածխածնային և էներգաարդյունավետ նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրման միջոցով: Ակնկալվում է, որ համայնքային կարևոր օբյեկտները և ենթակառուցվածքները կլինեն ծրագրի հիմնական ուշադրության կենտրոնում երկարաժամկետ ազդեցություն ապահովելու նպատակով: Դա մեծապես կնպաստի սոցիալ-տնտեսական օգուտների ավելացմանը, վառելափայտի օգտագործման կրճատմանը, կենսապայմանների բարելավմանը և վերականգնվող ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:
Նախագծերի համապատասխանելիության չափանիշներ
- Առաջարկվող նախագծերը պետք է լինեն համարձակ, նորարարական և վերափոխող, ինչպես նաև ունենան կրկնօրինակման և ընդլայնման ներուժ,
- Նախագծերը պետք է ներկայացնեն ցածրածխածնային էներգիայի ազդեցիկ և նորարարական լուծումներ, որոնք հետագայում կիրականացվեն տեղական մակարդակից դուրս,
- Նախագծերը պետք է հաշվի առնեն այն համայնքները, որտեղ հանրային շենքերը լայնորեն օգտագործվում են տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնանան այն համայնքների վրա, որտեղ կան կանանց կողմից գլխավորվող մեծ թվով տնային տնտեսություններ:
- Նախագծերը պետք է ապահովեն ավելի մեծ ազդեցություն և կապ ստեղծեն իրականացված գործողությունների և գլոբալ բնապահպանական օգուտների միջև` ապահովելով ավելի լայն աշխարհագրական ծածկույթին,
- Ծրագրերը պետք է արդյունավետ օգտագործեն տեղական համայնքների ստեղծված կարողությունները հաջող տեխնոլոգիաների և մոտեցումների կրկնօրինակման համար,
- Հաջողված նախագծերը պետք է ունենան սոցիալական ներառման ուժեղ բաղադրիչ՝ ներառյալ գենդերային հավասարությունը, կանանց հզորացումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը,
- Խրախուսվում է ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ և գործընկերություններ ավելի մեծ ցանցերի հետ (ներառյալ՝ համաֆինանսավորում միջազգային հիմնադրամներից, ՀԿ-ներից և մասնավոր հատվածից):
Նախագծերի ընտրության գործընթացը և հետագա իրականացումը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և ընթացակարգին։ Հայտ կարող են ներկայացնել գրանցված ազգային ՀԿ-ները։  
Բյուջե
Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի, ռազմավարական դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 150,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը: Հաղթող կազմակերպությանը կառաջարկվի ներկայացնել «կոշտ» և «փափուկ» միջամտությունների համադրություն, որտեղ դրամաշնորհի հիմնական միջոցները կտրամադրվեն ներդրումներ կատարելու գնումների, շինարարական նյութերի, սարքավորումների, տեխնիկական փորձագիտության և այլնի համար, և ոչ ավել քան 10 տոկոս՝ ծրագրի առաջընթացը խթանելու համար կազմակերպչական կարողությունների զարգացման, դասընթացների և մոնիտորինգի միջոցով:
Տևողությունը
Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը` ելնելով նախագծի բնույթից:
Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի քննարկմանն ու հաստատմանը, խորհուրդ է տրվում ՓԴԾ հայաստանյան ծրագրի գրասենյակ ներկայացնել ծրագրի հայեցակարգ նախնական գնահատման համար:
Նախագծերի հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ գրասենյակ՝ [email protected] հասցեով:
Հայեցակարգերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 3-ը:

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կանաչ էներգիայի  և էներգաարդյունավետ լուծումների ներդրմանը՝ բարձրացնելու էնէրգետիկ անվտանգությունը և կլիմայական դիմակայունությունը սոցիալական բարձր խոցելիություն ունեցող համայնքներում:

 

Նախապատմություն 

Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով 2022 թվականի սեպտեմբերին զինված հակամարտության սրման հետևանքով բնակչության մի հատված տեղահանվել է, զգալի վնասներ են հասցվել համայնքային տներին և ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին, գազատարներին, ոռոգման համակարգերին, վարչական և հասարակական շենքերին, ճանապարհներին և այլն: Ճգնաժամից տուժած համայնքների բնակչությունը, որն ապավինում է հիմնականում սեփական գյուղմթերքին, կրել է վարելահողերի և արոտավայրերի, ինչպես նաև բերքի կորուստ՝ առաջացնելով ռիսկեր իրենց կենսապահովմանը և ավելացնելով միգրացիային: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հաճախակի ընդհատումների արդյունքում ավելանում են ճնշումներ առանց այն էլ սահմանափակ անտառային ռեսուրսների վրա, որոնք վտանգված են նաև կրակոցներով պայմանավորված անտառային հրդեհներով: Իրավիճակը մասնավորապես ազդել է սահմանամերձ համայնքների կանանց և երեխաների կյանքի վրա, ինչը հանգեցրել է հիմնական սոցիալական ծառայությունների, սննդի և ոչ պարենային ապրանքների լուրջ պակասին՝ ազդելով հոգեկան առողջության և անվտանգության զգացողության վրա:

Այս համայնքների համար լրացուցիչ մարտահրավեր է ձմեռային եղանակը, որը կմեծացնի պահանջվող էներգիայի բավարարման բեռը և կավելացնի կոմունալ ծախսերը ճգնաժամի հետևանքով տուժած համայնքներում: Ջեռուցումը, տաք ջրամատակարարումը, բավարար սանիտարական պայմանները և հիգիենայի բարելավումը առաջիկա (ցուրտ) ամիսներին կենսական նշանակություն կունենան սոցիալապես անապահով բնակչության համար, որոնք ունեն սահմանափակ կարողություններ` օգտագործելու կանաչ էներգիայի աղբյուրները: Դա կհանգեցնի խոցելի համայնքների էներգիայի ծախսերի ավելացմանը, ինչպես նաև վառելափայտի աճող պահանջարկի աճին, ինչը կարող է բացասաբար ազդել հատկապես անտառներին հարակից համայնքների վրա:

 

Ճանաչելով էներգիայի հասանելիությունն ու մատչելիությունը որպես հիմնական խնդիր՝ Հայաստանի կառավարությունը էներգաարդյունավետության միջոցառումների հետ մեկտեղ առաջնահերթություն է տալիս ապակենտրոնացված և վերականգնվող էներգիայի արտադրության երկարատև և կայուն լուծումներին;

Առանց ցածրածխածնային և էներգաարդյունավետ նորարարական լուծումներին անցում կատարելուն ուղղված անհապաղ և անմիջական աջակցության՝ ճգնաժամի հետևանքով տուժած համայնքները կիջնեն աղքատության գծից ներքև, ինչը կսրի և ավելի կխոչընդոտի ճգնաժամից վերականգնվելու հնարավորությունները:

 

Ծրագրի նպատակներ

Հայտերի այս հրավերը նպատակ ունի աջակցելու ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությանը՝ խթանելու հանածո վառելիքից դեպի վերականգնվող էներգիայի փոխակերպմանը Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համայնքներում ցածրածխածնային և էներգաարդյունավետ նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրման միջոցով: Ակնկալվում է, որ համայնքային կարևոր օբյեկտները և ենթակառուցվածքները կլինեն ծրագրի հիմնական ուշադրության կենտրոնում երկարաժամկետ ազդեցություն ապահովելու նպատակով: Դա մեծապես կնպաստի սոցիալ-տնտեսական օգուտների ավելացմանը, վառելափայտի օգտագործման կրճատմանը, կենսապայմանների բարելավմանը և վերականգնվող ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:

 

Նախագծերի համապատասխանելիության չափանիշներ

Առաջարկվող նախագծերը պետք է լինեն համարձակ, նորարարական և վերափոխող, ինչպես նաև ունենան կրկնօրինակման և ընդլայնման ներուժ,

  • Նախագծերը պետք է ներկայացնեն ցածրածխածնային էներգիայի ազդեցիկ և նորարարական լուծումներ, որոնք հետագայում կիրականացվեն տեղական մակարդակից դուրս,
  • Նախագծերը պետք է հաշվի առնեն այն համայնքները, որտեղ հանրային շենքերը լայնորեն օգտագործվում են տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնանան այն համայնքների վրա, որտեղ կան կանանց կողմից գլխավորվող մեծ թվով տնային տնտեսություններ:
  • Նախագծերը պետք է ապահովեն ավելի մեծ ազդեցություն և կապ ստեղծեն իրականացված գործողությունների և գլոբալ բնապահպանական օգուտների միջև` ապահովելով ավելի լայն աշխարհագրական ծածկույթին,
  • Ծրագրերը պետք է արդյունավետ օգտագործեն տեղական համայնքների ստեղծված կարողությունները հաջող տեխնոլոգիաների և մոտեցումների կրկնօրինակման համար,
  • Հաջողված նախագծերը պետք է ունենան սոցիալական ներառման ուժեղ բաղադրիչ՝ ներառյալ գենդերային հավասարությունը, կանանց հզորացումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը,
  • Խրախուսվում է ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ և գործընկերություններ ավելի մեծ ցանցերի հետ (ներառյալ՝ համաֆինանսավորում միջազգային հիմնադրամներից, ՀԿ-ներից և մասնավոր հատվածից):

Նախագծերի ընտրության գործընթացը և հետագա իրականացումը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և ընթացակարգին։ Հայտ կարող են ներկայացնել գրանցված ազգային ՀԿ-ները։  

Բյուջե

Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի` ռազմավարական դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 150,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը: Հաղթող կազմակերպությանը կառաջարկվի ներկայացնել «կոշտ» և «փափուկ» միջամտությունների համադրություն, որտեղ նվազագույնը 130,000 ԱՄՆ դոլար գումարը  կհատկացվի ներդրումներ կատարելու գնումների, շինարարական նյութերի, սարքավորումների, տեխնիկական փորձագիտության և այլնի համար, և ոչ ավել քան 20,000 ԱՄՆ դոլար՝ ծրագրի առաջընթացը խթանելու համար կազմակերպչական կարողությունների զարգացման, դասընթացների և մոնիթորինգի միջոցով:

Տևողությունը

Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը` ելնելով նախագծի բնույթից:

Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի քննարկմանն ու հաստատմանը, խորհուրդ է տրվում ՓԴԾ հայաստանյան ծրագրի գրասենյակ ներկայացնել ծրագրի հայեցակարգ նախնական գնահատման համար:

Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված երկրում տիրող իրավիճակը, խնդրի հրատապությունը և ֆինանսական միջոցների սղությունը՝ ԳԷՀ ՓԴԾ-ն կապ կհաստատի միայն ընտրված ծրագրերի հետ։

Նախագծերի հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ գրասենյակ՝ [email protected] հասցեով:

Հայեցակարգերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 3-ը: