• Ինտենսիվ այգի Սպիտակում
  • Արևային համակարգեր Գյումրիի մանկատանը
  • Բերդի կանանց կողմից պատրաստված արտադրանքը վայրի պտուղներից

GEFUNDP

community action global impact

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

03.10.2018 | Նորություններ

Հաստատվել է հինգ դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց հինգ դրամաշնորհային ծրագիր։ Ծրագրերը առնչվում են ԳՓ-6-ում ՓԴԾ հետևյալ ռազմավարական նախաձեռնություններին՝ Ցածր ածխածնային էներգիայի մատչելիության ուղեկցող օգուտներ և Համայնքային hողային/ցամաքային և ծովային լանդշաֆտների պահպանություն։

ավելին...


15.08.2018 | Նորություններ

«Բերդի հատապտուղներ» ծրագիրը լուսաբանվել է մարզում իրականացվող այլ նախաձեռնությունների շարքում

Սահմանային Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կանայք ներգրաված են մարզում գործազրկության կրճատմանն ուղղված մի շարք նախաձեռնություններում: 

Այդ նախաձեռնություններից մեկն է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) աջակցությամբ իրականացվող «Բերդի հատապտուղներ» ծրագիրը: ՓԴԾ ֆինանսական աջակցությամբ և «Բերդի Կանանց Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամի օգնությամբ կանայք զբաղվում են վայրի հատապտուղների մշակությամբ՝ տեղական էկոարտադրանքի խթանման համար: Ծրագրի մասին նյութը կարող եք կարդալ այստեղ՝ http://urbnews.com/berdstor

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/2KUfSj0.

ավելին...


14.07.2018 | Նորություններ

Սևանա լճի հանրային ափի մաքրման աշխատանքներ «Recycle it» ծրագրի շրջանակներում

Հուլիսի 14-ին ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities հասարակական կազմակերպությունը ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող “Recycle It” ծրագրի շրջանակներում Դրախտիկ համայնքի Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացրեց մաքրման աշխատանքներ, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 16 կամավորներ: Կատարված աշխատանքների արդյունքում հավաքվեց 60կգ պլաստիկ շիշ, որն ուղարկվեց վերամշակման և 150կգ այլ աղբ, որը հայտնվեց համապատասխան աղբավայրում:

ավելին...

ՎԵՐՋԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ԿՕԱ-ների և թունավոր քիմիկատների բացասական ազդեցության մասին իրազեկության բարձրացում` Հայանիստ, Խաչփար, Ֆանտան, Քաղսի, Սոլակ, Ձորաղբյուր գյուղերում` ռիսկերի նվազեցման համար

Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/

Կարևորագույն թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) խնամակալների ցանցի դերի ուժեղացումը Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեժ կետերում

Բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարելավման ուղղությամբ Շիրակի մարզի համայնքների կարողությունների հզորացում` փորձնական բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման փորձի ցուցադրման միջոցով

Արարատյան հարթավայրի աղուտ-ալկալի հողերի վերականգնման ոչ քիմիական, համալիր օրգանական մեթոդոլոգիայի գործնական իրականացում