• Ինտենսիվ այգի Սպիտակում
  • Արևային համակարգեր Գյումրիի մանկատանը
  • Բերդի կանանց կողմից պատրաստված արտադրանքը վայրի պտուղներից

GEFUNDP

community action global impact

Ծրագրեր

Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում

Տարածաշրջան Երևան
Դրամաշնորհառու. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կիզակետային ոլորտ. Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ
Նախագծի տևողություն. 14/10/2016 - 31/05/2018
Դրամաշնորհի գումարը. $37 785
Կարգավիճակ Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

2014-2016թթ. ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ «ԷկոԼուր»  տեղեկատվական ՀԿ-ն  ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրեց «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրը:

Ծրագրի արդյունքները անհրաժեշտ հիմք ստեղծեցին ՀԷԿ-երի ոլորտում առաջխաղացումների և բարեփոխումների համար: ՓՀԷԿ-երի նախագծման և շահագործման կառավարումը կատարելագործելու նպատակով ՓՀԷԿ-երի ծրագրի աշխատանքային խումբը մշակեց առաջարկությունների փաթեթ` ուղղված ՓՀԷԿ-երի ոլորտին առնչվող պետական հաստատություններին և գերատեսչություններին:

Ծրագրի հիմնական նպատակն է ՓՀԷԿ-երի բնագավառի բարեփոխումների իրականացումը՝ ՔՀԿ-կառավարություն երկխոսության հարթակի ձևավորման միջոցով: Այս նպատակին հանելու համար ծրագիրը նախատեսում է. ա) վերամշակել   ՓՀԷԿ-երի տեղեկատվական բազան՝ լրացնելով չուսումնասիրված ՓՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքները, բ) ՓՀԷԿ-երի ոլորտին առնչվող հասարակական, պետական, բիզնես սեկտորների համագործակցության համար ստեղծել մշտական հարթակ՝ ուժեղացնելով ՓՀԷԿ ոլորտին առնչվող կողմերի ինստիտուցիոնալ կարողությունները, գ) մշակել «Փոքր ՀԷԿ-ի ոլորտի զարգացման ազգային քաղաքականության և ծրագրի» նախագիծ, որը կներառի բնապահպանական միջոցառումների, ինստիտուցիոնալ զարգացման և իրավական դաշտի կատարելագործման բաղադրիչներ`ուղղված գետային էկոհամակարգերի պահպանմանը:    

Նախագծի արդյունքները

  • ՓՀԷԿ-երի տեղեկատվական բազայում հրապարակվել են չուսումնասիրված ՓՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքները,
  • Ստեղծվել է ՓՀԷԿ ոլորտի  բարեփոխումների մշակման Խորհուրդ, որը ընդգրկում է ներկայացուցիչներ հասարակական/պետական/բիզնես ոլորտներից,
  • Մշակվել է «Փոքր ՀԷԿ-ի ոլորտի զարգացման ազգային քաղաքականության և ծրագրի» նախագիծ, որը ներառում բնապահպանական միջոցառումների, ինստիտուցիոնալ զարգացման և իրավական դաշտի կատարելագործման բաղադրիչներ` ուղղված գետային էկոհամակարգերի պահպանմանը: