• Ինտենսիվ այգի Սպիտակում
  • Արևային համակարգեր Գյումրիի մանկատանը
  • Բերդի կանանց կողմից պատրաստված արտադրանքը վայրի պտուղներից

GEFUNDP

community action global impact

Ծրագրեր

Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով

Տարածաշրջան
Դրամաշնորհառու. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կիզակետային ոլորտ. Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ
Նախագծի տևողություն. 03/11/2014 - 29/02/2016
Դրամաշնորհի գումարը. $37 110
Կարգավիճակ Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Հայաստանում հրատապ է փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) ոլորտում բարեփոխումների իրականացումը, քանի որ դրա զարգացումը իրականացվում է առանց հաշվի առնելու բնապահպանական և սոցիալական խնդիրներն ու ազդեցությունները: Մասնավորապես, ծանր իրավիճակում են գետային էկոհամակարգերը և ՓՀԷԿ-երի ուղղակի ազդեցության տակ գտնվող բնակչության ապրուստը: Պատճառներից մեկը այն է, որ կառավարության որոշումները եւ օրենքները, ինչպես նաև այս ոլորտը կարգավորող եզրակացությունները, հիմնված են անբավարար եւ հաճախ հակասական տվյալների վրա: Առկա չէ հստակ ռազմավարություն, որը ընդգրկում է էկոհամակարգային նկատառումները ՓՀԷԿ-երի կառավարման մեջ: Հասարակական կարծիքը բևեռացված է, հանրային, կառավարության և բիզնեսի մոտեցումները խիստ հակասական են, որը խանգարում է կառուցողական լուծումներին:

Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել հասարակության կարողությունները ՓՀԷԿ ոլորտում որոշումների կայացման համար՝ հիմնված տարբեր շահագրգիռ կողմերի համար երկխոսության միասնական հարթակ ստեղծելու վրա:
Ծրագրի հատուկ նպատակն է մշակել տվյալների բազա փոքր ՀԷԿ-երի ոլորտում բարեփոխումների իրականացման համար՝ հասարակական սեկտորի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերի համար նպաստավոր միջավայր ստեղծելու միջոցով ՝ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Նախագծի արդյունքները
Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.
Իրականացվել է գետային էկոհամակարգերի համատեղ մոնիտորինգ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՓՀԷԿ-երի միության, թույլտվություններ և լիցենզիաներ տրամադրող պետական գործակալությունների և նախագծողների մասնակցությամբ, 
Մշակվել և ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների բազա ներբեռնվել են 100 ՓՀԷԿ-երի էկո-անձնագրեր,
Մշակվել են ՓՀԷԿ-երի խնդիրները ընդգրկող կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլաններ, որոնք հիմնված են էկո-անձնագրավորման  տվյալների և համատեղ մոնիտորինգի վրա,
Անցկացվել են տեղեկատվական արշավներ ուղղված ՓՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին, մշակվել է 100 ՓՀԷԿ-երի էկո-անձնագրերի պատկերավոր ձեռնարկ, բաժանվել են 200 տեղեկատվական թերթիկներ և 120 տեսանյութեր:

Հայաստանում հրատապ է փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) ոլորտում բարեփոխումների իրականացումը, քանի որ դրա զարգացումը իրականացվում է առանց հաշվի առնելու բնապահպանական և սոցիալական խնդիրներն ու ազդեցությունները: Մասնավորապես, ծանր իրավիճակում են գետային էկոհամակարգերը և ՓՀԷԿ-երի ուղղակի ազդեցության տակ գտնվող բնակչության ապրուստը: Պատճառներից մեկը այն է, որ կառավարության որոշումները եւ օրենքները, ինչպես նաև այս ոլորտը կարգավորող եզրակացությունները, հիմնված են անբավարար եւ հաճախ հակասական տվյալների վրա: Առկա չէ հստակ ռազմավարություն, որը ընդգրկում է էկոհամակարգային նկատառումները ՓՀԷԿ-երի կառավարման մեջ: Հասարակական կարծիքը բևեռացված է, հանրային, կառավարության և բիզնեսի մոտեցումները խիստ հակասական են, որը խանգարում է կառուցողական լուծումներին:

Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել հասարակության կարողությունները ՓՀԷԿ ոլորտում որոշումների կայացման համար՝ հիմնված տարբեր շահագրգիռ կողմերի համար երկխոսության միասնական հարթակ ստեղծելու վրա:

Ծրագրի հատուկ նպատակն է մշակել տվյալների բազա փոքր ՀԷԿ-երի ոլորտում բարեփոխումների իրականացման համար՝ հասարակական սեկտորի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերի համար նպաստավոր միջավայր ստեղծելու միջոցով ՝ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.

  • Իրականացվել է գետային էկոհամակարգերի համատեղ մոնիտորինգ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՓՀԷԿ-երի միության, թույլտվություններ և լիցենզիաներ տրամադրող պետական գործակալությունների և նախագծողների մասնակցությամբ, 
  • Մշակվել և ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների բազա ներբեռնվել են 100 ՓՀԷԿ-երի էկո-անձնագրեր,
  • Մշակվել են ՓՀԷԿ-երի խնդիրները ընդգրկող կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլաններ, որոնք հիմնված են էկո-անձնագրավորման  տվյալների և համատեղ մոնիտորինգի վրա,
  • Անցկացվել են տեղեկատվական արշավներ ուղղված ՓՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին, մշակվել է 100 ՓՀԷԿ-երի էկո-անձնագրերի պատկերավոր ձեռնարկ, բաժանվել են 200 տեղեկատվական թերթիկներ և 120 տեսանյութեր: