• Ինտենսիվ այգի Սպիտակում
  • Արևային համակարգեր Գյումրիի մանկատանը
  • Բերդի կանանց կողմից պատրաստված արտադրանքը վայրի պտուղներից

GEFUNDP

community action global impact

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ․ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կլիմայի փոփոխության համատեքստում երիտասարդների ներգրավվածությանը:
Նախապատմություն 
Երիտասարդ սերունդները գրավել են յուրահատուկ դիրք` կապված կլիմայի փոփոխության սպառնալիքների հետ: Ի տարբերություն բնապահպանական այլ մարտահրավերների, կլիմայի փոփոխության ազդեցությունը առավելագույնս անդրադառնալու է ապագա սերունդների վրա, ովքեր ստիպված են լինելու լուծել սպառնալիքը և կյանքի կոչել արմատական վերափոխումները:
ՓԴԾ-ը իր շրջակա միջավայրի և զարգացմանն ուղղված գործողությունների համատեքստում առաջնահերթություն է տվել երիտասարդությանը՝ որպես խոցելի խմբերից մեկը: ՓԴԾ-ը այլ գործընկերների հետ համատեղ մշակում է ավելի լայն նախաձեռնություն, որի նպատակն է տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում կապ ստեղծել և աջակցել երիտասարդների կողմից կլիմայի գործողություններին և փակել բացը տեղական գործողությունների ու գլոբալ գործընթացների միջև՝ ավելի մեծ ազդեցության հասնելու համար: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է երիտասարդությանը հզորացնելու միջոցով իրազեկության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, կլիմայի տեղական գործնական գործողությունների օժանդակմանը, գիտելիքների և լավ փորձի փոխանակմանը, ինչպես նաև համաշխարհային մակարդակով երիտասարդների կողմից կլիմայի գործողությունների ցուցադրմանը:
Այս նորարարական ծրագիրը արդիական և առաջնային նախաձեռնություն է, որի նպատակն է օժանդակել երիտասարդության ներգրավվածության ջանքերին կլիմայի փոփոխության համատեքստում՝ ներկայացնելով գործնական լուծումներ և երիտասարդների կողմից կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գործողություններ՝ նպաստելու ՄԱԿ-ի երիտասարդության ներգրավման ռազմավարության իրականացմանը:
Առաջնային թեմաներ
Երիտասարդներն ավելի շատ են գիտակցում կլիմայի փոփոխության խնդրի լրջությունը և դրա ազդեցությունները: Նրանք ունեն խանդավառություն և պատրաստակամություն՝ նպաստելու կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գործողություններին: Այնուամենայնիվ, մասնավորապես զարգացող երկրներում երիտասարդները շատ հաճախ բախվում են իրենց գաղափարները կյանքի կոչելու խոչընդոտներին՝ իրազեկվածության, կրթության, հմտությունների ու ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս նորարարական ծրագիրը առաջարկում է անդրադառնալ այս խնդիրներին՝ հզորացնելով երիտասարդների կարողությունները և ներգրավվելով նրանց կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գործողություններին՝ վերապատրաստման, իրազեկման և գործնական ծրագրերի միջոցով: 
1) «Կանաչ աշխատատեղեր» երիտասարդ սերնդի համար
- Վերականգնվող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ արդյունավետ օգտագործման համար, որոնք հանգեցնում են երիտասարդների զբաղվածությանը և/կամ ձեռներեցության աջակցությանը: Համապատասխան օրինակները ներառում են երիտասարդության կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծում (օրինակ՝ արևային էներգիայի ձեռներեցներ), մասնագիտական դասընթացների իրականացում (օրինակ՝ երիտասարդների համար դասընթացներ վերականգնվող տեխնոլոգիաների վերաբերյալ, արևային տեխնոլոգիաները գյուղաբնակ երիտասարդների համար և այլն)
- Երիտասարդությանն կողմից առաջարկվող նախաձեռնություններ, որոնք իրականացնում են բնության հետ կապակցված կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված լուծումներ, որոնք բերում են եկամուտների ստեղծմանը և ապրելակերպի բարելավմանը: Համապատասխան նախագծերի օրինակները ներառում են համայնքային անտառների վերականգնում, REDD + նախաձեռնություններ և այլն:
2) Բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը, ուժեղացնել հմտություններն ու կարողությունները՝ իրականացնելու կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գործողություններ տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում
Այս թեմայով ընտրված նախագծերը նախատեսում են աջակցություն երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը, ուսումնական հնարավորությունների ստեղծմանը և տեղական ու ազգային մակարդակներում երիտասարդների կողմից նախաձեռնությունների իրականացմանը: Ծրագրերը կարող են լինել տեղական և/կամ ազգային և կարող են ներառել ՔՀԿ-կառավարություն երկխոսություն, որը ուղղված է երիտասարդության և կլիմայի հարցերին, ինչպես նաև կապվում է համապատասխան ազգային և գլոբալ քաղաքականության և ծրագրերի հետ:
Նախագծերի և հայտատու կազմակերպությունների համապատասխանելիության չափանիշներ
Առաջարկվող նախագծերը պետք է լինեն համարձակ, նորարարական և վերափոխող, ինչպես նաև ունենան կրկնօրինակման և ընդլայնման ներուժ
Հաջողված նախագծերը պետք է ունենան սոցիալական ներառման ուժեղ բաղադրիչ՝ ներառյալ գենդերային հավասարությունը, կանանց հզորացումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը
Բոլոր հայտերը պետք է ներառեն աշխատանքների ազդեցությունը չափելու և գնահատելու հստակ պլան և քանակական արդյունք՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC)
Խրախուսվում է ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ և գործընկերություններ ավելի մեծ ցանցերի հետ (ներառյալ՝ համաֆինանսավորում միջազգային հիմնադրամներից, ՀԿ-ներից և մասնավոր հատվածից):
Նախագծերի ընտրության գործընթացը և հետագա իրականացումը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և ընթացակարգին։ Հայտ կարող են ներկայացնել գրանցված ազգային ՀԿ-ներ։
Բյուջե
Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 50,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը։
Տևողությունը
Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 18 ամիսը` ելնելով նախագծերի բնույթից:
Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի քննարկմանն ու հաստատմանը, խորհուրդ է տրվում ներկայացնել ծրագրի հայեցակարգ Ազգային համակարգողին նախնական գնահատման համար:
Նախագծերի հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանի էլեկտրոնային փոստի հասցեով (hovhannes.ghazaryan@undp.org), պատճենը` ՓԴԾ օգնական Սվետլանա Հարությունյանին svetlana.harutyunyan@undp.org հասցեով:
Հայեցակարգերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 30-ը:
Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կլիմայի փոփոխության համատեքստում երիտասարդների ներգրավվածությանը:
Նախապատմություն 
Երիտասարդ սերունդները գրավել են յուրահատուկ դիրք` կապված կլիմայի փոփոխության սպառնալիքների հետ: Ի տարբերություն բնապահպանական այլ մարտահրավերների, կլիմայի փոփոխության ազդեցությունը առավելագույնս անդրադառնալու է ապագա սերունդների վրա, ովքեր ստիպված են լինելու լուծել սպառնալիքը և կյանքի կոչել արմատական վերափոխումները:
ՓԴԾ-ը իր շրջակա միջավայրի և զարգացմանն ուղղված գործողությունների համատեքստում առաջնահերթություն է տվել երիտասարդությանը՝ որպես խոցելի խմբերից մեկը: ՓԴԾ-ը այլ գործընկերների հետ համատեղ մշակում է ավելի լայն նախաձեռնություն, որի նպատակն է տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում կապ ստեղծել և աջակցել երիտասարդների կողմից կլիմայի գործողություններին և փակել բացը տեղական գործողությունների ու գլոբալ գործընթացների միջև՝ ավելի մեծ ազդեցության հասնելու համար: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է երիտասարդությանը հզորացնելու միջոցով իրազեկության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, կլիմայի տեղական գործնական գործողությունների օժանդակմանը, գիտելիքների և լավ փորձի փոխանակմանը, ինչպես նաև համաշխարհային մակարդակով երիտասարդների կողմից կլիմայի գործողությունների ցուցադրմանը:
Այս նորարարական ծրագիրը արդիական և առաջնային նախաձեռնություն է, որի նպատակն է օժանդակել երիտասարդության ներգրավվածության ջանքերին կլիմայի փոփոխության համատեքստում՝ ներկայացնելով գործնական լուծումներ և երիտասարդների կողմից կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գործողություններ՝ նպաստելու ՄԱԿ-ի երիտասարդության ներգրավման ռազմավարության իրականացմանը:
Առաջնային թեմաներ
Երիտասարդներն ավելի շատ են գիտակցում կլիմայի փոփոխության խնդրի լրջությունը և դրա ազդեցությունները: Նրանք ունեն խանդավառություն և պատրաստակամություն՝ նպաստելու կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գործողություններին: Այնուամենայնիվ, մասնավորապես զարգացող երկրներում երիտասարդները շատ հաճախ բախվում են իրենց գաղափարները կյանքի կոչելու խոչընդոտներին՝ իրազեկվածության, կրթության, հմտությունների ու ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս նորարարական ծրագիրը առաջարկում է անդրադառնալ այս խնդիրներին՝ հզորացնելով երիտասարդների կարողությունները և ներգրավվելով նրանց կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գործողություններին՝ վերապատրաստման, իրազեկման և գործնական ծրագրերի միջոցով: 
1. «Կանաչ աշխատատեղեր» երիտասարդ սերնդի համար
  • Վերականգնվող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ արդյունավետ օգտագործման համար, որոնք հանգեցնում են երիտասարդների զբաղվածությանը և/կամ ձեռներեցության աջակցությանը: Համապատասխան օրինակները ներառում են երիտասարդության կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծում (օրինակ՝ արևային էներգիայի ձեռներեցներ), մասնագիտական դասընթացների իրականացում (օրինակ՝ երիտասարդների համար դասընթացներ վերականգնվող տեխնոլոգիաների վերաբերյալ, արևային տեխնոլոգիաները գյուղաբնակ երիտասարդների համար և այլն)
  • Երիտասարդությանն կողմից առաջարկվող նախաձեռնություններ, որոնք իրականացնում են բնության հետ կապակցված կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված լուծումներ, որոնք բերում են եկամուտների ստեղծմանը և ապրելակերպի բարելավմանը: Համապատասխան նախագծերի օրինակները ներառում են համայնքային անտառների վերականգնում, REDD + նախաձեռնություններ և այլն:
2. Բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը, ուժեղացնել հմտություններն ու կարողությունները՝ իրականացնելու կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գործողություններ տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում
  • Այս թեմայով ընտրված նախագծերը նախատեսում են աջակցություն երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը, ուսումնական հնարավորությունների ստեղծմանը և տեղական ու ազգային մակարդակներում երիտասարդների կողմից նախաձեռնությունների իրականացմանը: Ծրագրերը կարող են լինել տեղական և/կամ ազգային և կարող են ներառել ՔՀԿ-կառավարություն երկխոսություն, որը ուղղված է երիտասարդության և կլիմայի հարցերին, ինչպես նաև կապվում է համապատասխան ազգային և գլոբալ քաղաքականության և ծրագրերի հետ:
Նախագծերի և հայտատու կազմակերպությունների համապատասխանելիության չափանիշներ
  • Առաջարկվող նախագծերը պետք է լինեն համարձակ, նորարարական և վերափոխող, ինչպես նաև ունենան կրկնօրինակման և ընդլայնման ներուժ
  • Հաջողված նախագծերը պետք է ունենան սոցիալական ներառման ուժեղ բաղադրիչ՝ ներառյալ գենդերային հավասարությունը, կանանց հզորացումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը
  • Բոլոր հայտերը պետք է ներառեն աշխատանքների ազդեցությունը չափելու և գնահատելու հստակ պլան և քանակական արդյունք՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC)
  • Խրախուսվում է ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ և գործընկերություններ ավելի մեծ ցանցերի հետ (ներառյալ՝ համաֆինանսավորում միջազգային հիմնադրամներից, ՀԿ-ներից և մասնավոր հատվածից):