• Ինտենսիվ այգի Սպիտակում
  • Արևային համակարգեր Գյումրիի մանկատանը
  • Բերդի կանանց կողմից պատրաստված արտադրանքը վայրի պտուղներից

GEFUNDP

community action global impact

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաստատվել է հինգ դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց հինգ դրամաշնորհային ծրագիր։ Ծրագրերը առնչվում են ԳՓ-6-ում ՓԴԾ հետևյալ ռազմավարական նախաձեռնություններին՝ Ցածր ածխածնային էներգիայի մատչելիության ուղեկցող օգուտներ և Համայնքային hողային/ցամաքային և ծովային լանդշաֆտների պահպանություն։

ԳԷՀ ՓԴԾ տրամադրում է փոքրածավալ դրամաշնորհներ համայնքային և ոչ կառավարական կազմակերպություններին` իրականացնելու ծրագրեր ԳԷՀ ռազմավարական առաջնայնություններին համահունչ: ՓԴԾ համապարփակ աջակցությունը ուղղված է կարևորագույն գլոբալ բնապահպանական խնդրների լուծմանը ԳԷՀ հետևյալ ոլորտներում. կենսաբազմազանության պահպանում, կլիմայի փոփոխության մեղմում, հողերի դեգրադացիա, միջազգային ջրերի դեգրադացիա և վտանգավոր քիմիական նյութերի` ներառյալ ԿՕԱ-ների օգտագործում ու հեռացում: Անդրադառնալով այս խնդիրներին ՓԴԾ փորձում է իրականացնել չքավորության նվազեցման և տեղի բնակչության դերի բարձրացմանն ուղղված նպատակները, որպես կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համապարփակ գործոններ: