• Ինտենսիվ այգի Սպիտակում
  • Արևային համակարգեր Գյումրիի մանկատանը
  • Բերդի կանանց կողմից պատրաստված արտադրանքը վայրի պտուղներից

GEFUNDP

community action global impact

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

որոնման բառ թվական

1 |2 |3 |4 |5 |6 |  հաջորդ

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց յոթ դրամաշնորհային ծրագիր ԳԷՀ-ի ֆինանսավորմամբ։ Ծրագրերը առնչվում են ԳՓ-6-ում ՓԴԾ  Համայնքային ցամաքային/ծովային լանդշաֆտների պահպանություն և Ցածր ածխածնային էներգիայի մատչելիության ուղեկցող օգուտներ ռազմավարական նախաձեռնություններին, ինչպես նաև աջակցում եմ ՓԴԾ միջամտություններին «Կլիմայի փոփոխության համատեքստում երիտասարդների ներգրավվածության» և «Բնության հետ կապակցված կանանց ձեռներեցության խթանման» նորարարական ծրագրերի շրջանակներում:

Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կլիմայի փոփոխության համատեքստում երիտասարդների ներգրավվածությանը:

Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի ընդունում՝ ուղղված բնության վրա հիմնված կանանց գործող ձեռնարկությունների ընդլայնմանը։

Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) տեղեկացնում է դրամաշնորհային նախագծերի հայտերի ընդունման մասին Կենսաբազմազանության, Կլիմայի փոփոխության և Քիմիական նյութերի թիրախային ոլորտներում՝ աջակցելու 6-րդ Գործառնական փուլում ՓԴԾ-ի հետևյալ ռազմավարական ուղղություններին․

Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրն ուրախ է ներկայացնել իր նախաձեռնություններից մեկը լուսաբանող տեսանյութը, որն իրականացվում է երկտասարդական ՀԿ-ի կողմից և որով խրախուսվում է աղբի կառավարման ոլորտում դրական փոփոխությունները՝ շրջանաձև տնտեսության համար:

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց յոթ դրամաշնորհային ծրագիր ԳԷՀ-ի ֆինանսավորմամբ։ Ծրագրերը առնչվում են ԳՓ-6-ում ՓԴԾ հետևյալ ռազմավարական նախաձեռնություններին՝ Համայնքային ցամաքային/ծովային լանդշաֆտների պահպանություն և Ցածր ածխածնային էներգիայի մատչելիության ուղեկցող օգուտներ:

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց չորս դրամաշնորհային ծրագիր։ Դրանցից 3-ը ԳԷՀ ՓԴԾ ֆինանսավորմամբ, իսկ 1-ը՝ «Հողերի և անտառների կայուն կառավարումը հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» ծրագրի ֆինանսավորմամբ, որի համար ՓԴԾ ընտրվել է որպես արդյունավետ ֆինանսական մեխանիզմ։ Ծրագրերը առնչվում են ԳՓ-6-ում ՓԴԾ հետևյալ ռազմավարական նախաձեռնություններին՝ Քիմիական նյութերի կառավարման կոալիցիաներ. տեղականից դեպի գլոբալ, Համայնքային ցամաքային/ծովային լանդշաֆտների պահպանություն և Ցածր ածխածնային էներգիայի մատչելիության ուղեկցող օգուտներ:

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց հինգ դրամաշնորհային ծրագիր։ Ծրագրերը առնչվում են ԳՓ-6-ում ՓԴԾ հետևյալ ռազմավարական նախաձեռնություններին՝ Ցածր ածխածնային էներգիայի մատչելիության ուղեկցող օգուտներ և Համայնքային hողային/ցամաքային և ծովային լանդշաֆտների պահպանություն։

Սահմանային Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կանայք ներգրաված են մարզում գործազրկության կրճատմանն ուղղված մի շարք նախաձեռնություններում: 

Այդ նախաձեռնություններից մեկն է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) աջակցությամբ իրականացվող «Բերդի հատապտուղներ» ծրագիրը: ՓԴԾ ֆինանսական աջակցությամբ և «Բերդի Կանանց Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամի օգնությամբ կանայք զբաղվում են վայրի հատապտուղների մշակությամբ՝ տեղական էկոարտադրանքի խթանման համար: Ծրագրի մասին նյութը կարող եք կարդալ այստեղ՝ http://urbnews.com/berdstor

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/2KUfSj0.

Հուլիսի 14-ին ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities հասարակական կազմակերպությունը ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող “Recycle It” ծրագրի շրջանակներում Դրախտիկ համայնքի Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացրեց մաքրման աշխատանքներ, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 16 կամավորներ: Կատարված աշխատանքների արդյունքում հավաքվեց 60կգ պլաստիկ շիշ, որն ուղարկվեց վերամշակման և 150կգ այլ աղբ, որը հայտնվեց համապատասխան աղբավայրում:

1 |2 |3 |4 |5 |6 |  հաջորդ